Կատարի պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը քննարկելու համար

Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդում է Կատարի կառավարական պատվիրակության Թեհրան ժամանման մասին։

Աղբյուրի տվյալներով՝ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ ու տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև ճգնաժամի կարգավորման հնարավոր ուղիները։

Կատարը վերջին ամիսներին հանդես է գալիս որպես առանցքային միջնորդներից մեկը՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու փորձերում։

Հիշեցնենք, որ կատարական պատվիրակությունը չորեքշաբթի է ժամանել Թեհրան՝ երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի հարցեր քննարկելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *