Դիվանագիտությունն է խնդիրների լուծման լավագույն ուղին. Փեզեշքիան


Քաղաքականություն


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Եվրոպային ավելի ակտիվ դերակատարում ստանձնել՝ Միացյալ Նահանգներին համաձայնության մղելու հարցում։ 

Փեզեշքիանը շեշտել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միջազգային կանոնների շրջանակում, սակայն գործընթացին խոչընդոտում են ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների «չափազանցված պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունը»։

Իրանի առաջնորդի համոզմամբ՝ սպառնալիքների, ճնշումների և ռազմական գործողությունների վրա հիմնված մոտեցումներն անարդյունավետ են և միայն ավելի են բարդացնում առկա խնդիրները։ Նա վերահաստատել է, որ դիվանագիտությունը մնում է նախընտրելի ուղին, և Իրանը պատրաստ է երկխոսության՝ սեփական ազգային շահերի պաշտպանության պայմանով։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը մշտապես ձգտել է ապահովել անվտանգ նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Նա միևնույն ժամանակ զգուշացրել է, որ այդ ջրային ուղու նկատմամբ ցանկացած սպառնալիք կարող է աղետալի հետևանքներ ունենալ համաշխարհային առևտրի համար։



Գերմանիայում հայրը երկու տարի որդուն պահել է միկրոավտոբուսի մեջ. Metro

Երեխան եղել է ծանր վիճակում. մերկ, թույլ և չի կարողացել քայլել, ապրել է աղբի մեջ և հակասանիտարական պայմաններում…

Կրծքով կերակրվող երեխայի մորը ժամեր շարունակ հարցաքննում են, շատ ամոթալի է․ Մամիկոն Ասլանյան

Կրծքով կերակրվող երեխայի մորը ժամեր շարունակ հարցաքննում են, շատ ամոթալի է․ Մամիկոն Ասլանյան

«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը


Քաղաքականություն


Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական շարունակվող պատերազմի ֆոնին, «Ռոսատոմը» Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ անցկացնում է Իրանի Բուշերի ատոմակայանի աշխատակիցների «վերջնական ռոտացիա»։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետական ​​կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմի» 108 աշխատակից լքում է ատոմակայանը՝ ուղևորվելով Սպահան։ Տեղում մնում է քսան ռուս մասնագետ, որոնք պատասխանատու են սարքավորումների անվտանգության համար։

Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Իրանի իշխանությունները և պետական ​​լրատվամիջոցները հայտնել էին, որ արկը հարվածել է Բուշերի ատոմակայանի հարակից տարածքին, հարվածի հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից Իրանի քաղաքացի։ Բացի դրանից՝ բեկորները և պայթյունի ալիքը վնասել են ատոմակայանի տարածքում գտնվող շենքերից մեկը, սակայն էլեկտրակայանի հիմնական մասերը չեն վնասվել՝ հաղորդում է Իրանի պետական ​​լրատվական IRNA գործակալությունը։

Իր հերթին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել է, որ միջադեպի մասին ծանուցում է ստացել Իրանի իշխանություններից։ Կասկածելի հարձակումից հետո ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։



Բայրամովն ընդունել է ՌԴ փոխարտգործնախարարին. կողմերը քննարկել են Բաքվի և Մոսկվայի միջև համագործակցությունը

Շեշտադրվել է փոխադարձ այցելությունների և շփումների կարևորությունը համագործակցության օրակարգի հարցերի քննարկման գործում…

2026-ի ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը

Հայկ Խանումյան 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումից և ողջ բնակչության բռնի տեղահանությունից հետո…

Պարսից ծոցի երկրները շտապ կարգով ՀՕՊ համակարգեր են խնդրում Հարավային Կորեայից. WSJ


Քաղաքականություն


Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Կատարը շտապ կարգով հակաօդային պաշտպանության համակարգեր են խնդրում Հարավային Կորեայից՝ ամերիկյան արտադրության զենիթային հրթիռների պաշարների սպառման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal թերթը։

Վերջին շաբաթներին Պարսից ծոցի նշված երկրների զենիթահրթիռային համակարգերի պաշարները զգալիորեն նվազել են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ալիքները հետ մղելու պատճառով։

Իրանական անօդաչու թռչող սարքերը խոցելու ունակ զենիթահրթիռային համակարգերի քանակը սահմանափակ է, գրում է թերթն՝ ընդգծելով, որ Իրանն օգտագործում է զանգվածային արտադրության ոչ թանկարժեք անօդաչուներ:

Արդյունքում Պարսից ծոցի երկրները, շրջանցելով ԱՄՆ-ն, ձգտում են գտնել մատակարարներ ավելի լայն շրջանակի համակարգերի համար, որոնք կարելի է ավելի արագ և ավելի շահավետ գործարկել։ Այս ֆոնին երկրների հատուկ ուշադրությունն է գրավել հարավկորեական միջին հեռահարության «Չոնգուն-II» ՀՕՊ հրթիռային համակարգը, նշում է հրատարակությունը։



Գերմանիան Ուկրաինային կփոխանցի 10 հազար անօդաչու թռչող սարք. Bild

Նման համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի արդյունաբերության զարգացման և անօդաչու համակարգերի արտադրության համար…