Վարչապետը ներկա է եղել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը


Սպորտ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։

Մարզահամալիրը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Արթուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձը, որը   Արթուր Աբրահամը մարզիկների հետ տեղադրել է մարզահամալիրի հիմքերում։

Մարզահամալիրը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից՝ մեկ ստորգետնյա և 3 վերգետնյա հարկերով։ Առաջին մասնաշենքում տեղակայված են լինելու ընդհանուր մարզման մարզասրահները, բռնցքամարտի և ըմբշամարտի մարզասրահները՝ հանդերձարաններով, շոգեբաղնիքներով, բժշկի և մերսման սենյակներով, վարչական սենյակներով։ Երկրորդ մասնաշենքում լինելու է բասկետբոլի դահլիճ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը։ Մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել անվանի բռնցքամարտիկը։ 

Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի հիմնարկեքի առիթով և վստահություն հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետներում և բարձր որակով։

Երկրի ղեկավարը հավելել է, որ Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցն արդեն գործում է, Ալագյազ գյուղում Ռոման և Մալխաս Ամոյանների անվան դպրոցի հիմնարկեքը կլինի մայիսին, որից հետո կսկսվի շինարարությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության այս քաղաքականությունն ուղղված է միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած մարզիկներին արժևորելուն, երկրում սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։




«Երեք հարց՝ Ռոբերտ Քոչարյանին». Ալեն Սիմոնյան

«Երեք հարց՝ Ռոբերտ Քոչարյանին». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Երեք հարց՝ Ռ. Քոչարյանին.

1) Երբ Վանաձորում դրական արձագանք էր տալիս այն հարցին, որ Հայաստանը պետք է կիսանախագահական լինի, դա ի՞ր անձնական կարծիքն է, թե՞ նաև դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ի,
     2) Եթե Հայաստան դաշինքին հաջողվի հատել անցողիկ շեմը, պատգամավորները զբաղեցնելո՞ւ են իրենց հասանելիք պաշտոնները ԱԺ-ի հանձնաժողովներում, մասնակցելո՞ւ են նիստերին և մնացած օրենքով նախատեսված աշխատանքներին,
     3) Ինքն անձամբ գալո՞ւ է ԱԺ, թե՞ Հայաստան դաշինք ընտրողներն իրականում ՀՅԴ են ընտրում»:

Վթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերում


Հայաստան


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 11:00-ն,  կդադարեցվի Արմավիրի  մարզի Արմավիր քաղաքի՝ Մ. Բաղրամյան, Մխիթար Հերացու, Մակի, Շինարարների, Հայրենյաց, Վերածնունդի, Խ. Աբովյան և Ռ. Եղոյան փողոցների, 108 թաղամասի ջրամատակարարումը:

Ջրի մաքրման կայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի  20-ին՝ ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 11:00-ն, կդադարեցվի նաև Տավուշի  մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Ապօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվում են առավել հետևողականությամբ: Միաժամանակ, բնակչության շրջանում իրականացվում է բացատրական աշխատանք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Կամավոր հանձնման հերթական դեպքերը գրանցվել են Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

 

Ոստիկանության գվարդիայի Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին ներկայացած քաղաքացին կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, և ինքնաձիգի 50 փամփուշտ։

 

Ոստիկանության գվարդիայի Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, «ՌԳԴ-5» և «Ֆ-1» տեսակի երկու նռնակ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 34 փամփուշտ։

«Իրանը պատվիրակություն կուղարկի Իսլամաբադ, եթե ԱՄՆ-ից դրական ազդանշան լինի»․ Ազիզի

«Իրանը պատվիրակություն կուղարկի Իսլամաբադ, եթե ԱՄՆ-ից դրական ազդանշան լինի»․ Ազիզի

Իրանը բանակցային խումբ կուղարկի Իսլամաբադ՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ հրադադարի ավարտից առաջ բանակցությունների նոր փուլին, եթե ամերիկացիներից ստանա դրական ազդանշան։ Այս մասին Al Jazeera-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։

«Մենք երբեք չենք վախեցել բանակցությունների սկզբունքից։ Հնարավոր է՝ այսօր կամ վաղը, հետագա գնահատումից հետո, մենք դա հավանական համարենք, պայմանով, որ ամերիկյան բանակցային խումբը և այն հաղորդագրությունները, որոնք նրանք ստացել են Իրանից, կտան դրական ազդանշան»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ Իրանի հարցով բանակցությունների: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում, սակայն IRNA-ն հաղորդել էր, որ Իրանը հրաժարվել է մասնակցել բանակցությունների երկրորդ փուլին:

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր․ նախազգուշացում

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր․ նախազգուշացում

ԱՄՆ-ի կողմից իրանական նավի կալանավորումն ագրեսիայի ակտ է․ Իրանի ԱԳՆ

Բաղային նշել է, որ Վաշինգտոնի գործողությունները, ներառյալ Իրանի ծովային շրջափակում հաստատելու փորձերը և Լիբանանի հետ կապված միջադեպերը, համապատասխանում են ՄԱԿ-ի բանաձևերով սահմանված «ագրեսիվ ակտերի» բնորոշմանը․․․

Բաքուն ներկայացնում է Վաշինգտոնյան համաձայնագրի իր տարբերակը․ Ալիևը՝ ՀՀ-ի հետ խաղաղության և «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն առևտրային կապեր են հաստատվել․․․

Գյումրիում ստորագրահավաք է. հարյուրավոր քաղաքացիներ են միացել


Երեկվանից Գյումրիում՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցու բակում, մեկնարկել է ստորագրահավաք՝ ի աջակցություն Միքայել Սրբազանի։ Ակցիայի մասնակիցները պահանջում են փոխել նրա…