Ներկայիս իշխանությունները պատասխանատվություն կկրեն իրենց բոլոր հանցագործությունների համար. Հարություն Հարությունյան

Նա հավելել է, որ այսօրվա համագումարը հիմք կդնի մի ուղու, որտեղ Հայաստանի շահերը վեր կդասվեն կուսակցական շահերից…

«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան

«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebook-յան և Youtube-յան օգտահաշիվների ցանկ և դրանք փոխանցել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով։
     Մեր կազմած ցանկի հիման վրա սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta-ի ղեկավար Մարկ Ցուկենբերգին ու Alphabet-ի (Google-ի) ղեկավար Սունդար Պիչային` պահանջելով ձեռնարկել միջոցներ` ռուսաստանյան միջամտությունից Հայաստանի ընտրությունները պաշտպանելու ուղղությամբ։
     Նշված ցանկում, բնականաբար, ներառված չեն հայաստանյան կուսակցությունների ու թեկնածուների իրական (ոչ կեղծ) օգտահաշիվները։
     «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը շնորհակալ է Նյու Հեմշիրից դեմոկրատ սենատոր Ջին Շահինին և Հյուսիսային Կարոլինայից հանրապետակամ սենատոր Թոմ Թիլիսին` Հայաստանի ընտրություններին ռուսաստանյան միջամտությանը հակազդելու գործում համագործակցության համար»։

Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին

Ալեքս Խաչատրյանը (58 կգ) և Մհեր Օհանյանը (71 կգ) Սերբիայի Նովի Սադ քաղաքում դարձան Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոններ:

Եզրափակիչներում նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին։

Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բլոգերի անունից ու խաբեությամբ գումար են ուզում․ Մարտիրոսյան

Զգուշացնում եմ, որ զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բարեգործական գործողություններով զբաղվող բլոգերի անունից…

Շան հաչոցից արթնացել են ու հրդեհը մարել


Էջմիածնում, էլեկտրաէներգիայի տատանումներից բազմաթիվ ընտանիքներ նյութական կորուստներ են կրել։ Երրորդ մաս կոչվող թաղամասում, որտեղ 10-ից ավելի փողոց կա, նախորդ…

Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն

Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:
     Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել էր Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակչում առավելության էր հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները` կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան

«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները` կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան

Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրել է․ «Թերևս դժվար է տրամադրել քեզ մեկնաբանելու կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած անձի այսօրվա արտահայտած մտքի «գոհարները», սակայն չպատասխանելն ավելի մեծ մեղք կդիտվի։ Անձը, ով տարիներ շարունակ մարդկանց մոլորեցրել է, սուտն ու կեղծիքը ճշմարտության տեղ հրամցրել, հասարակության մեջ պառակտում և բաժանություն սերմանել, այսօր իրեն համարելով նախանձախնդիր քրիստոնյա և Եկեղեցու «ճակատագրով» անհանգիստ մեկը՝ հանկարծ նույն Եկեղեցուն սկսեց մեղադրել ու դիտարկել` որպես արտաքին ուժերի հենակետ դառնալու միջոց։ Տեղին է հիշել Միքայել սրբազանի դիպուկ խոսքը. «Գողը գոռում է` բռնեք գողին»: ՔՊ կուսակցության ղեկավարը և իր կուսակցությունն իրենց խոսքով և գործով բազմիցս ապացուցել են, որ իրենք են հանդիսանում օտար ուժերի օրակարգը առաջ տանողը։ Ադրբեջանից հնչող պահանջը, թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ռևանշիստական տրամադրություն ունի, քարոզում է պատերազմ, թվացյալ «խաղաղության» խանգարողն է, նույնակերպ ձևակերպումներով պրոյեկտվում է հայաստանյան ներկա իշխանությունների գործելաոճի մեջ։ Տառ առ տառ, բառ առ բառ իրենք են իրականացնում օտարի պահանջները` կապված Հայ Եկեղեցու հետ։ Հարց է ծագում, ո՞վ է հիմա օտար ուժերի հենակետ. Եկեղեցի՞ն, որ պայքարում է ազգապահպանության, հայրենատիրության, մշակութային արժեքների պահպանման, կորուսյալ Արցախի և նրա ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, թե՞ նորօրյա չստացված իշխանավորներն, ովքեր ազգային, պատմական ու պահանջատիրական ճշմարտությունները համարում են դավադրություն։
     Այո՛, դավադրություն է՛, բայց` ձեր արածը, պարոնայք իշխանավորներ:
     Մի փորձեք ավելի «սրտացավ» երևալ և ձեր մեղքերն ու թերացումները վերագրել բազմադարյա ազգային արժեքին՝ եկեղեցուն:
     Գիտակից Հայ ժողովուրդը ձեզ այդ իրավունքը չի տվել.;