«Բետոնե հսկա»․ ինչպես Zara-ի հիմնադիրը դարձավ աշխարհի խոշորագույն անշարժ գույքի գնորդը

Ամանսիո Օրտեգաը՝ Zara բրենդի հիմնադիրը, այսօր համարվում է աշխարհի ամենախոշոր անշարժ գույքի սեփականատերերից մեկը՝ մոտ 25 միլիարդ դոլար արժողությամբ պորտֆելով։

Վերջին 25 տարիների ընթացքում Օրտեգան՝

  • ներդրել է մոտ 24 միլիարդ դոլար,
  • ձեռք բերել 216 անշարժ գույք՝ աշխարհի գրեթե 100 քաղաքներում,
  • վաճառել դրանցից միայն 10-ը։

Միայն 2025 թվականին նա իրականացրել է 13 գործարք՝ ավելի քան 3 միլիարդ դոլարի ներդրումներով։

Ամենանշանակալի գործարքներից մեկը եղել է Amazonի գրասենյակային համալիրի գնումը Վանկուվերում՝ շուրջ 850 միլիոն դոլարով։

Օրտեգայի ռազմավարությունը հիմնված է ոչ միայն մասշտաբի, այլև հարկային արդյունավետության վրա։ Նա՝

  • Inditexից ստացված դիվիդենտները վերաներդրում է անշարժ գույքում,
  • այս կերպ խնայել է մոտ 800 միլիոն դոլար գույքահարկից,
  • օգտվել է ընտանեկան բիզնեսների համար նախատեսված արտոնություններից՝ վճարելով ընդամենը 1.25% հարկ՝ 30%-ի փոխարեն։

Forbesի գնահատմամբ՝ ընդհանուր հարկային խնայողությունները հասել են մոտ 7 միլիարդ դոլարի։

Մասնագետների խոսքով՝ Օրտեգան գնում է լավագույն որակի, «հավաքածուային» ակտիվներ՝ մոտեցմամբ, որը հիշեցնում է բարձրակարգ արվեստի գործերի հավաքում։


Անշարժ գույքը երկարաժամկետ ներդրումների ամենակայուն ուղղություններից է։ Օրտեգայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համադրել ռազմավարական գնումները և հարկային պլանավորումը՝ ստեղծելով գլոբալ մասշտաբի ակտիվների կայուն պորտֆել։

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան ավարտել են Տումաննայա գետի վրայով անցնող կամրջի կառուցումը

ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ միջոցառմանը տեսակապի միջոցով կմիանան տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը․․․

Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters

ԱՄՆ-ն վստահություն է հայտնել, որ Իրանի հետ բանակցությունները տեղի կունենան Պակիստանում, և իրանական կողմը հայտարարել…

Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, իսկ մեկ ամիս անց Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր Գյումրիում եւ արդեն արհամարհում լրագրողների հարցերը։

Ասում են, ՔՊ-ականները շոկի են ենթարկվել Աննային տեսնելով, բայց ձայն ծպտուն չեն հանել։ «Վարչապետն էլ, Աննան էլ էնպիսի կեցվածք էին ընդունել, որ հանկարծ թեմային մոտ չգաք:

Ավելին, Աննան բավական ագրեսիվ է եղել, անգամ ջերմ գրկախառնություններին սառն ու անտարբեր էր արձագանքում։ Այն տպավորությունն էր, որ նրան զոռով է Փաշինյանը բերել»,-ասաց Գյումրու աղբյուրը»։

Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր տեղեկություններով, օրերս հանդիպել է իրենց նախընտրական ցուցակում տեղ գտած մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, զրուցել նրանց հետ, փորձել հասկանալ՝ ովքեր են 36 թեկնածուները, որոնց անունները հրապարակվել են՝ որքանով են արժանի։

Դա, կարելի է ասել, յուրօրինակ ստուգարք է եղել թեկնածուների համար։ Հանդիպումից հետո Կարապետյանը, ըստ մեր աղբյուրի, որոշ խմբագրումներ է արել ցուցակում` ոմանց հանել, ոմանց «ռակիրովկաներ»` տեղերի փոփոխություն է արել։

Նշենք, որ մինչ այս հրապարակված 36 թեկնածուները միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն էին, ցուցակը երեկ համալրվեց դաշինքի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներով։

Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ: Պարզապես նախընտրական շրջանում դա ավելի անաղմուկ է անում։

Գրել էինք, որ ՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգեւորականների, մասնավորապես` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն է արգելել ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։

ՔԿՀ-ներին կցված հոգեւոր սպասավորներն անվճար հիմունքներով երկար տարիներ ծառայություն են իրականացնում, ընտրվել են կաթողիկոսի որոշմամբ, Մայր Աթոռում ՔԿՀ-ները սպասարկող բաժին կա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ գործը եկեղեցու ձեռքից առնել` կաթողիկոսին զրկելով եւս մի լծակից։

Պատմեցին, որ շաբաթներ առաջ ՔԿԾ-ից կապ են հաստատել գործող հոգեւոր սպասավորների հետ, առաջարկել են իրենց հետ պայմանագրեր կնքել, ընդ որում՝ վճարովի հիմունքներով, փորձելով շահագրգռել, որ տիրադավների շարքերը համալրեն, սակայն նրանք չեն համաձայնել: Դրանից հետո սկսել են պայմանագրեր կնքել Փաշինյանի կողմն անցած տիրադավների թեմերի հոգեւորականների հետ: Թե որքան են վճարելու նրանց, առաջիկայում կպարզենք։

Նշենք, որ այժմ ՔԿՀ-ների հոգեւոր տեսուչը Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանն է, որն առաջինն է մերժել իշխանության գործարքը: Ըստ ամենայնի, շուտով նրան փոխարինող կգտնեն։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի հրամանով էլ փետրվարի 1-ից դադարեցվել է ԶՈՒ հոգեւոր ծառայողների գործունեությունը ՊՆ համակարգում։ Իսկ մարտի 27-ին Փաշինյանը Ներման հարցերի հանձնաժողովի կազմում էր ընդգրկել Արման Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին։

Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Գյումրիում կրած ֆիասկոն, եւ այսօր նա որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը` նոր ջերմ տեսարաններ բեմադրելով հայրաքաղաքում, որպեսզի հակառակն ապացուցի եւ հանրությանը համոզի, որ Գյումրին, որտեղից ինքը 18-ին սկսեց իր «հեղափոխությունը», չի մերժում իրեն։

Մեր տեղեկություններով, կիրակի օրվա ավտոերթից ու Վարդանանց հրապարակում ունեցած անհաջող համերգից հետո, որին քիչ թվով շիրակցիներ էին մասնակցում, Փաշինյանը պաշտոնական այց է ծրագրել եւ այսօր Գյումրիում մասնակցելու է դպրոցի բացման:

Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը։

Ավելի վաղ գրել էինք, որ հենց իշխանությունների ուսումնասիրություններով` իրենց դիրքերը թույլ են Շիրակի եւ Լոռվա մարզերում: Առաջիկա շաբաթներին հենց այդ ուղղությամբ են աշխատելու, որ վարկանիշ բարձրացնեն։

Ինչպես նաեւ ձերբակալություններ են իրականացնելու, ինչպես արեցին Գյուլագարակում, որ մարդկանց վախեցնեն՝ չաջակցեն ընդդիմությանը:

Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանում Corner հաղորդաշարի շրջանակում խոսել է այն մասին, թե ինչով է պատրաստվում զբաղվել կարիերան…

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը. ԿԳՄՍՆ

Փառատոնի առաջին համերգաշարը կեզրափակվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի ելույթով. հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային…

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը


Մշակույթ


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ ապրիլի 29-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի առաջին համերգաշարը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի կարևոր առաքելություններից է հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը, հայ ժամանակակից կոմպոզիտորների խրախուսումը՝ ստեղծելու նոր ստեղծագործություններ։ Փառատոնի շրջանակում տեղի կունենան բազմաժանր համերգներ՝ կամերային-անսամբլային, երգչախմբային, երգեհոնային, նվագախմբային երաժշտության և այլն:

Փառատոնը կմեկնարկի «Կամերային երաժշտության պրեմիերաներ» խորագիրը կրող համերգով, որը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Սաթյանի, Արթուր Շահնազարյանի, Սոֆա Միքայելյանի, Նաիրա Դիվանյանի, Դավիթ Բալասանյանի ստեղծագործությունները:

Փառատոնի երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 8-ին Վանաձորում՝ Մ. Թավրիզյանի անվան պետկական քոլեջի համերգասրահում: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Վանաձորի կամերային նվագախումբը: Հաջորդ երկու համերգները նույնպես կկայանան կոմպոզիտորների միության համերգասրահում. մայիսի 29-ին սպասվում է երգեհոնային երաժշտության երեկո, իսկ հունիսի 5-ին կհնչի հայ կոմպոզիտորների՝ երեխաների համար գրված խմբերգային երաժշտությունը՝ «Սարյան» երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Գրիգոր Հարությունյան) կատարմամբ:

Փառատոնի առաջին համերգաշարը կեզրափակվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի ելույթով. հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը կներկայացնի հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:

Փառատոնի երկրորդ համերգաշարում հանդես կգան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Համերգներին կընդգրկվեն նաև հանրապետության առաջատար մենակատարներ:

Համերգների մուտքն ազատ է: