Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանի քաղաքային իշխանության ներսում նյարդային մթնոլորտ է։ ՔՊ-ում հարցումներով փորձում են հասկանալ, թե ինչպես անել, որ մայրաքաղաքում իշխանության ձայները ավելանան։

Հենց դրա համար էլ քաղաքային իշխանությունը սկսել է ավելի կոշտ աշխատել վարչական շրջանների ղեկավարների հետ՝ պահանջելով արդյունք, ձայն, ակտիվություն։ Այնտեղ, որտեղ ՔՊ-ն վարչական շրջանի ղեկավար չունի՝ օրինակ Հանրապետություն կուսակցությունն է կառավարում, իրենց ավելի «ուժեղներին» են գործի դրել։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նոր Նորքում, օրինակ, Արսեն Թորոսյանն է պատասխանատուն։

Սակայն իշխանության ներսում հենց այստեղ էլ սկսվում է լուրջ հակասությունը։

Քաղաքապետարանը ճնշում է թաղապետերին, իսկ թաղապետերը հերթով արդարանում են՝ ասելով, թե այդ վարչական շրջաններում ընտրողի դժգոհության գլխավոր պատճառը ոչ թե իրենց աշխատանքն է, այլ քաղաքի վիճակը։ Նրանց հիմնական փաստարկը պարզ է՝ փողոցների փոսերը, ասֆալտի խայտառակ որակը, կիսատ ու անորակ աշխատանքները դարձել են թիրախավորման առիթ, և այդ ամենի քաղաքական գինը հիմա փորձում են վճարել վարչական շրջանների ղեկավարների հաշվին։

Սակայն թաղապետերն էլ իրենց հերթին հասկացնում են, որ փոսի, ասֆալտի, ճանապարհաշինական խայտառակ վիճակի հետ անմիջական կապ չունեն։ Այսինքն՝ ստացվում է փակ շղթա․ քաղաքապետարանը ձայն է պահանջում, թաղապետերը հակադարձում են, որ քաղաքացին ամեն օր տեսնում է փոս ու փչացած ասֆալտ։

Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ ՔՊ-ն փորձում է փրկել Երևանում իր դիրքերը ոչ թե կառավարման արդյունքներով, այլ վարչական ճնշմամբ։

Կարճ ասած՝ այսօր Տիգրան Ավինյանը ոչ թե լուծում է տալիս խնդրին, այլ սեփական ձախողման համար մեղավորներ է փնտրում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Սպասվում է արևոտ եղանակ

Չորեքշաբթի՝ ապրիլի 15-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին երկինքը կլինի պարզ, օդի ջերմաստիճանը +1…+6 աստիճան։

Կեսօրին կպահպանվի արևային եղանակ, ջերմաստիճանը կհասնի +8…+11 աստիճանի։

Երեկոյան ժամերին ևս սպասվում է պարզ երկինք, օդի ջերմաստիճանը կլինի +5…+11 աստիճան։

Քամին կլինի թեթև՝ հարավ-արևելյան, հարավ-արևմտյան և արևելյան ուղղության՝ 1-3 մ/վ արագությամբ։

Մթնոլորտային ճնշումը կկազմի 678-681 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 40-87%։

Արևածագը՝ 06:24, մայրամուտը՝ 19:41։ Լուսնի փուլը՝ նվազող։

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները շաբաթվա ընթացքում կարող են բանակցություններ վարել Իսլամաբադում․ Reuters

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ հինգշաբթի օրը․․․

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները շաբաթվա ընթացքում կարող են բանակցություններ վարել Իսլամաբադում․ Reuters

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ հինգշաբթի օրը․․․

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները շաբաթվա ընթացքում կարող են բանակցություններ վարել Իսլամաբադում․ Reuters

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ հինգշաբթի օրը․․․

«Ձեր մայրը խմբագիր է եղել, գոնե հարգեք նրա հիշատակը», «Ձեզ պահեք դաստիարակված»․ վիճաբանություն՝ Ռուբեն Ռուբինյանի և լրագրողների միջև (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ձեր մայրը խմբագիր է եղել, գոնե հարգեք նրա հիշատակը», «Ձեզ պահեք դաստիարակված»․ վիճաբանություն՝ Ռուբեն Ռուբինյանի և լրագրողների միջև

«Ինչո՞ւ եք թիրախավորում լրագրողներին»,- ԱԺ-ում, ճեպազրույցի ժամանակ դիմելով փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, հարցրին լրագրողները։ «Ես թիրախավորում եմ, թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, ուզում եմ բոլորդ իմանաք, որ բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո, հիմիկվանից իմացեք»,- ասաց Ռուբինյանը։

Լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ «ձեր մայրը խմբագիր է եղել, իմ խմբագիրն է եղել, գոնե հարգեք նրա հիշատակը, մեզ մի թիրախավորեք», Ռուբինյանը պատասխանեց․ «Ես էլ խնդրում եմ՝ ձեզ պահեք դաստիարակված, որովհետև ոչ մի դաստիարակված մարդ երբեք որևէ մարդու չի ասի՝ հարգեք ձեր մոր հիշատակը։ Իսկ հիմա լռեք, ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել»։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ զրպարտության կապակցությամբ 13 դատական հայց է ներկայացվել․ փաստաբան

Փաստաբանի փոխանցմամբ՝ 4 հայց արդեն մերժվել է․․․

Փաշինյանն ու Հադադը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները

Փաշինյանն ու Հադադը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները