
«Ինչո՞ւ եք թիրախավորում լրագրողներին»,- ԱԺ-ում, ճեպազրույցի ժամանակ դիմելով փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, հարցրին լրագրողները։ «Ես թիրախավորում եմ, թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, ուզում եմ բոլորդ իմանաք, որ բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո, հիմիկվանից իմացեք»,- ասաց Ռուբինյանը։
Լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ «ձեր մայրը խմբագիր է եղել, իմ խմբագիրն է եղել, գոնե հարգեք նրա հիշատակը, մեզ մի թիրախավորեք», Ռուբինյանը պատասխանեց․ «Ես էլ խնդրում եմ՝ ձեզ պահեք դաստիարակված, որովհետև ոչ մի դաստիարակված մարդ երբեք որևէ մարդու չի ասի՝ հարգեք ձեր մոր հիշատակը։ Իսկ հիմա լռեք, ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել»։