DeepSeek-ը պատրաստվում է ներգրավել առնվազն $300 մլն ներդրում՝ $10 մլրդ գնահատմամբ

Չինական DeepSeek ընկերությունը ծրագրում է ներգրավել առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում՝ շուրջ 10 միլիարդ դոլար գնահատմամբ։ Այս մասին հայտնում է The Information պարբերականը։

Սա կարող է դառնալ առաջին դեպքը, երբ ընկերությունը փնտրում է արտաքին ֆինանսավորում։ Մինչ այժմ DeepSeek-ը հրաժարվում էր ներդրումային առաջարկներից՝

  • չինական վենչուրային հիմնադրամներից,
  • խոշոր ՏՏ ընկերություններից։

Այս քայլը կարող է վկայել, որ ընկերությունը՝

  • մտադիր է արագացնել իր զարգացումը AI ոլորտում,
  • ընդլայնել տեխնոլոգիական և շուկայական հնարավորությունները,
  • ամրապնդել դիրքերը գլոբալ մրցակցության պայմաններում։

Արհեստական բանականության ոլորտում մրցակցությունը շարունակում է սրվել, և խոշոր ներդրումները դառնում են կարևոր գործոն ընկերությունների աճի համար։ DeepSeek-ի որոշումը կարող է ազդել ինչպես չինական, այնպես էլ համաշխարհային AI շուկայի վրա։

Այսօր իշխանությունն առաջարկում է տեսլական, բայց դրանք չունեն հաշվարկներ, դրանք սոսկ շարադրանք են. Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր իշխանությունն առաջարկում է տեսլական, բայց դրանք չունեն հաշվարկներ, դրանք սոսկ շարադրանք են. Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիան չի պատրաստվում մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության


Քաղաքականություն


Իսպանիան չի պատրաստվում մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության: Ինչպես հաղորդում է Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Նրա կարծիքով՝ «Հորմուզը պետք է կրկին դառնա ազատ, անվտանգ և անվճար» տարանցիկ ուղի ցանկացած երկրից ցանկացած նավի համար՝ առանց խտրականության։ «Մենք չենք մասնակցի Հորմուզում ոչ մի կարգի ռազմական գործողության», – վստահեցրել է դիվանագետը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նախարարը կրկին արտահայտվել է Իսրայելի հետ ԵՄ ասոցացման շուրջ համաձայնագրի դադարեցման օգտին։ «Եվրամիությունը կարող է միայն փոխգործակցել այն երկրների հետ, որոնք ժողովրդավար են և հարգում են մարդու հիմնարար իրավունքները», – հավելել է Ալբարեսը։



«Քննադատում են աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում բերողին»․ Մկրտիչ Իսրայելյան

«Քննադատում են աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում բերողին»․ Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրիքների ժամանակաշրջան ենք ապրում։ Նրանք ովքեր կյանքում երկու բառ գրել չեն իմացել՝ քննադատում են նրան, որը աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում է բերել։ Նրանք, ում սկի սեփական տանեցիք բանի տեղ չեն դնում, քննադատում են նրան՝ ով համաշխարհային հզոր ռինգերում հազարավոր մարդկանց է ոտքի կանգնացրել ու ծափահարել տվել Հայաստանի դրոշի համար։ Քննադատում են Արթուր Աբրահամին նրանք, ովքեր իրենց քուչում իրենց պատիվը չեն կարողանում պահել»։

Երկիրը ներքաշվել է օտար պատերազմի մեջ․ Լիբանանի արտգործնախարար

Գերատեսչության ղեկավարը նաև հույս է հայտնել, որ ընթացող բանակցությունները թույլ կտան վերադարձնել բռնազավթված տարածքները և ապահովել իսրայելական ուժերի շուտափույթ դուրսբերումը․․․

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթուղով չվերթերը

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար…

«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան

«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջիկա հունիսի 7-ի պառլամենտական ընտրություններում ես չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու:
     Իմ նպատակային քաղաքական գործունեությունս կվերսկվի հունիսի 7-ից հետո:
     Իսկ այն հարցին, թե ում կարելի է ընտրել, դեռ ծանրութեթև անելու ժամանակ կա: Կկիսվեմ իմ մտքերով հունիսի 6-ին»:

«Ուժեղ Հայաստանի» անդամների տներն են խուզարկում


Քիչ առաջ գրել էինք, որ Երեւանից ժամանած ոստիկանները խուզարկություններ են իրականացվում Գյուլագարակում՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի անդամների բնակարաններու…