Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից

Կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նախագծի նպատակն է՝ բարձրացնել Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ծառայողների համար ապահովել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, նպաստել ֆինանսական բեռի էական թեթևացմանը։

Կարգավորումները տարածվելու են Ոստիկանության բոլոր ծառայողների վրա։

Օրենքով սահմանված լիազոր նորմի շրջանակներում Կառավարության որոշմամբ կսահմանվի ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները, որով կնախատեսվեն որոշակի առաջնահերթություններ՝ հաշվի առնելով ծառայության վայրը, սոցիալական վիճակը և այլ գործոններ։

Շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով ներկայումս Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում պաշտոնների նշանակումները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ տվյալ անձը ծառայությունն իրականացնի ոչ իր բնակավայրում, ինչն էլ առաջացնում է կեցության հետ կապված խնդիրներ։

Աջակցության ծրագրերի արդյունքում կլուծվի ծառայողների բնակարանային ապահովվածության խնդիրը՝ նպաստելով նաև ծառայության արդյունավետության բարձրացմանը։

Ապրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-21-ը, 22-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-22-ը, 24-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 22-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը, 23-ի կեսօրից հետո, 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Անվտանգությունը սկսվում է կրթությունից․ ՆԳՆ համաժողովում քննարկվել է մարդկային կապիտալի դերը

«Համակարգի ուժը՝ վստահության մեջ» խորագրով ՆԳՆ տարեկան համաժողովը հնարավորություն է տվել ամփոփելու նախարարության գործունեության արդյունքներն ու իրականացված բարեփոխումները, ինչպես նաև նախանշելու համակարգի զարգացման հետագա ուղղությունները, որոնց հիմքում քաղաքացի–պետություն հարաբերություններում վստահության ամրապնդումն է։

Մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների, միջազգային գործընկեր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակում անցկացված «Կրթությունը, մասնագիտական զարգացումը և մարդկային կապիտալը անվտանգության ոլորտում» խորագրով պանելային քննարկման առանցքում կրթական նոր մոդելների ներդրման կիրառելիության, վերապատրաստման գործընթացների արդյունավետության գնահատման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման կատարելագործման հարցերն էին։

Քննարկման բանախոսներն էին ԱԺ պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Արմինե Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը և «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ նախագահ Դավիթ Ամիրյանը։

Կարևորվել է կրթություն–գիտություն–պրակտիկա կապի ամրապնդումը և ընդգծվել, որ այն հնարավորություն է տալիս ձևավորել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ունակ, բարձրակարգ մասնագետներ։

Անդրադառնալով համալիր մտածողության և սթրեսակայունության թեմային՝ բանախոսներն ընդգծել են, որ ժամանակակից մարտահրավերները պահանջում են պարզունակ լուծումներից անցում դեպի համակարգային և բազմաշերտ մոտեցումների։ Սա ենթադրում է գիտահեն կրթության ապահովում, ինչն ուղղակիորեն կնպաստի արտակարգ իրավիճակներում արձագանքման ժամանակի կրճատմանն ու մարդկային կյանքերի փրկության արդյունավետության բարձրացմանը։

Բանախոսների դիտարկմամբ՝ ՆԳՆ համակարգում ներդրվող երկխոսային մոդելը, որը հիմնված է սոցիալական հոգեբանության գործիքակազմի վրա, հնարավորություն է տալիս ծառայողներին խորությամբ ընկալել տարբեր սոցիալական խմբերի վարքագծային առանձնահատկությունները։

Ընդգծվել է, որ ոստիկանության հանդեպ վստահությունը չի կարող ձևավորվել միակողմանի, անհրաժեշտ է կերտել այնպիսի հասարակություն, որի արժեքային հիմքում ընկած են մարդու իրավունքների հանդեպ անվերապահ հարգանքն ու արժանապատվությունը։

Կրթության դերը դիտարկվել է նաև որպես արդյունավետ վահան՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ պայքարում։

Անդրադարձ է կատարվել կրթական գործընթացում գիտական ներուժի ներդրման և միջոլորտային հետազոտությունների իրականացման անհրաժեշտությանը։ Բանախոսները կրթությունը բնորոշել են որպես «ռազմավարությունների ռազմավարություն»՝ դիտարկելով այն որպես երկրի անվտանգության և զարգացման հիմնարար գրավական։

Ամփոփելով պանելային քննարկումը՝ բանախոսները շեշտել են, որ անվտանգությունը սկսվում է կրթությունից, և միայն մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով օժտված քաղաքացին կարող է ապահովել պետության կայուն զարգացումն ու հանրային անվտանգությունը։

«Քաղաքական օրակարգը վերածվել է «քարդաշյանական» էժանագին ռեալիթի շոուի»․ Շիրազ Խաչատրյան

«Քաղաքական օրակարգը վերածվել է «քարդաշյանական» էժանագին ռեալիթի շոուի»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սրանց թեթև ձեռքով հայաստանյան քաղաքական օրակարգը վաղուց վերածվել է «քարդաշյանական» էժանագին ռեալիթի շոուի, չկա մի լուրջ թեմա, որ սրանք դա ներկայացումների, ծաղրի կամ անլրջության չվերածեն…
     Երկրի ղեկավարի ու նրա նեղ շրջանակի այլանդակ կենցաղը, ընտանեկան բեմադրություններն ու փիառ հնարքները, քպական «գաստռոլներն» են այսօրվա «համազգային իրադարձությունները», մնացյալ խնդիրներն ու իրական իրադարձությունները երկրորդական են…
     Հանրությունը կրկնվող անորակ սերիալների էմոցիոնալ թմբիրի մեջ է, սրանք էլ շարունակում են համակարգված ձևով բթացնել մարդկանց զգոնությունը ու այդ գործիքով «կառավարել պետությունը», մինչև հերթական աղետը չթակի բոլորի դուռը…»։

Ո՞րն էր գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակման նպատակը


Գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակումը, ցավոք, ինչպես և սպասվում էր, հետապնդեց զուտ քաղաքական նպատակ՝ տարածելու այն ակնհայտ կեղծ թեզը, թե իբ…

Ո՞րն էր գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակման նպատակը


Գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակումը, ցավոք, ինչպես և սպասվում էր, հետապնդեց զուտ քաղաքական նպատակ՝ տարածելու այն ակնհայտ կեղծ թեզը, թե իբ…

Գեներալ Մուսավի. Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերն արագորեն վերականգնում են հրթիռների պաշարները

Նրանք կորցրել են (Հորմուզի) նեղուցը, ինչպես նաև Լիբանանն ու ողջ տարածաշրջանը․․․

Առաջարկելով հեղինականավոր արքեպիսկոպոսի թեկնածությունը՝ մենք լուծում ենք և՛ ճահիճը շրջանցելու և՛ մարդակեր գազանի չեզոքացման հարցերը․ Փաշոյան


Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը։ Հայ հասարակությունը և քաղաքական համակարգը խորը և անհաղթահարելի ճգնաժ…