Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին

Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Ալբանիայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

«60 կգ քաշային մեր մարզիկը կիսաեզրափակչում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Նիհաթ Մամադլիին ու վաղը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար»,- հայտնում են ֆեդարացիայից։

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ։ Եվ գրաքննության բացակայության արդյունքում, ով ինչ ասես՝ խոսում է, հայտարարում․․․
     Նյութ ես գրում, տակը մեկնաբանում են՝ Սուտ ա․․․ Հղում ես դնում․․․ այդ քաջերից որևէ մեկը պատվի ու արժանապատվության նշույլ անգամ չունի, որ ներողություն խնդրի։ Կամ՝ իրենց ընկալմամբ, արժանապատվությունը ոչ թե գիտակցելն է արված սխալը և շտկելը, այլ՝ էշին թարս նստելն ու սեփական սուտը պնդելը։
     Մեկ այլ կատեգորիա կա․ պատմաբան չլինելով՝ գրված նյութի հիմնավորում են պահանջում։ Այն դեպքում, որբ պատմության ամենատարրական դասագիրքը չեն կարդացել։ Եվ երբ անտեսում ես նմանին՝ (ուղղակի հարգելով սեփական աշխատանքը կամ՝ արժանապատվությունից ցած համարելով կրկին անդրադառնալ ամենաակնառու փաստին) հաղթանակած աքլորի տեսքով, փքված հռհռում է։ Երբ հղում ես տեղադրում, նշում սկզբնաղբյուր, միևնույն է, պատասխանը նույնն է՝ Սուտ ա․․․
     Եվ ցավն այն է, որ նման հանրային վարքագիծ ունեն ոչ միայն սովորական կոլխոզնիկները, այլև՝ «ազգի փրկիչ» հանրային գործիչները։ Նրանք պատրաստ են ամեն բան խեղաթյուրել, ամեն բանի վրա աչք փակել, միայն թե, սեփական անսխալականությունը և սեփական տեսլականը «հիմնավորեն»։ Վերջերս հանդիպեցի նման շառլատանի, որի մասին իսկապես, բարձր կարծիք ունեի։ Բաց չէ, տեսնում եմ, որ «ազգափրկիչները» միևնույն է, այն հոգեբանական վիճակում են, որ պատրաստ չեն շիտակ լինել, պատրաստ չեն խոնարհվել իրողությունների, պատմական ճշմարտության առաջ, և ընդամենը փրկչի դիմակով մարդկանց ու հանրությանը մոլորեցնում են։ Ուրեմն հետևություն․ նրանք էապես ոչնչով չեն տարբերվում երիտթուրքից կամ բոլշևիկից, որովհետև «փրկելով» հանրությանը, նրանց ոչ թե ճշմարտությունն են մատուցում, այլ սոսկ ցանկանում են հանրությանը ծառայեցնել սեփական քաղաքական ու սոցիալական շահերին»։

Ինտրիգը մնում է․ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում դեռ չունի


Իրանի որոշումը՝ չմասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, չի փոխվել։ Այս մասին Tasnim-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։ Աղբյուրը նշել է, որ բանակ…

Ինտրիգը մնում է․ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու որոշում դեռ չունի


Իրանի որոշումը՝ չմասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, չի փոխվել։ Այս մասին Tasnim-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։ Աղբյուրը նշել է, որ բանակ…

Հայաստանի ֆուտզալի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆերնանդեսը, որը ազգային թիմում աշխատում էր տևական ժամանակ։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է ֆուտզալի ազգային հավաքականի փոփոխությունները:

Նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն այսուհետ կզբաղեցնի ՀՖՖ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Ֆերնանդեսի գլխավորությամբ մեր հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը, որը կշարունակվի մինչև ապրիլի 25-ը։

Գասպար Տերտերյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը շարունակում է տպավորիչ մրցելույթները՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր։

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը գերլարված պայքարում ուժերն է չափել Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Նուռուլաևի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն որոշիչ է դարձել վերջին միավորի կանոնը, ինչի շնորհիվ հաղթանակը շնորհվել է Տերտերյանին։

​Այսպիսով, Գասպար Տերտերյանը կարևոր ռևանշի է հասել մրցակցի նկատմամբ և կշարունակի պայքարը Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգրի համար։

Պատրաստ է արդյոք Հունգարիայի ապագա վարչապետը ձերբակալել Նեթանյահուին

Անցյալ տարի Օրբանի կառավարությունը սկսեց Միջազգային քրեական դատարանից Հունգարիայի դուրս գալու գործընթացը։ Սակայն, երկուշաբթի կեսօրին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ընտրված վարչապետը հայտարարել է Հունգարիայի անդամակցությունը ՄՔԴ-ին պահպանելու և, հետևաբար, դուրս գալու գործընթացը կասեցնելու իր մտադրության մասին…

ԵՄ բնակչությունը կնվազի 12%-ով. որ երկրներում բնակիչներն ամենից շատ կնվազեն

Ո՞ր երկրներում է բնակչության թվաքանակը ամենամեծը լինելու։ Ո՞ր պետություններում է այդ թիվն աճելու։ Ինչո՞վ է պայմանավորված երկրների միջև այդ տարբերությունները։ Ինչո՞ւ են որոշ երկրներում բնակչության՝ աճ , մինչդեռ մյուսներում՝ անկում գրանցվում…