«Չեղած խաղաղությունն է իր իշխանության միակ «նվաճումը»»․ Ոսկան Սարգսյան

«Չեղած խաղաղությունն է իր իշխանության միակ «նվաճումը»»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեծ բլեֆ, որի անունը խաղաղություն է
     Այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Վերջին տարիների ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ, բնականաբար, խաղաղությունը»։ Ո՞րն է նա համարում խաղաղություն, ա՞յն, որ Ադրեջանը չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագիր չի կնքել, չի դադարեցրել հակահայկական քարոզչությունը, ՀՀ տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան», Բաքվում հայ գերիներին խոշտանգում, դատում են, Արցախում ավերում են հայկական հին կոթողները, Ստեփանակերտում եկեղեցի են քանդել, Հայաստանի սահմանագոտուց մեծ տարածք օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից, 2024 թվականին Կիրանցի հողերը միակողմանի կերպով հանձնելուց հետո, արդեն 2 տարի սահմանազատում չի կատարվում, Ադրբեջանի պահանջով փոխում են ՀՀ սահմանադրությունը։ Մեծ բլեֆ է, որի անունը խաղաղություն են դրել։ Ադրբեջանին ձեռնտու է, որ Նիկոլ Փաշինյանը կեղծ, չեղած խաղաղության քարոզով բթեցնի հայաստանցիների զգոնությունը։ Նիկոլ Փաշինյանը հազարավոր զոհերով պատերազմով հանձնել է Արցախը, առանց կռիվ ու կռվով հանձնել է ՀՀ սահմանագոտին, ձախողել է տնտեսական հեղափոխությունը, երկիրը գցել է պարտքի ու վարկի մեծ բեռի տակ, Հայաստանում աննախադեպ զարգացել են խաղամոլությունն ու թմրամոլությունը, երկրում իրավական բեսպրեդել է․ ուստի չեղած խաղաղությունն է իր իշխանության միակ «նվաճումը»»։

2025 թվականին Հայաստանում վերանորոգվել է ընդհանուր առմամբ 504 կմ ճանապարհ․ նախարար

Մեծ մասն, իհարկե, հիմնանորոգումներն են։ 267 կմ ճանապարհ հիմնանորոգվել է, 184 կմ ճանապարհ միջին նորոգման է ենթարկվել և 57 կիլոմետր, որը հիմնականում Հյուսիս-հարավի հատվածն է, վերակառուցվել է նախորդ տարվա ընթացքում․․․

Մուստաֆաևը հայտնել Է Ռուսաստանից Ադրբեջան բեռների տարանցման և փոխադրումների աճի մասին

Նրա խոսքով՝ 2026 թվականի սկզբին արձանագրվել է տարանցիկ փոխադրումների աճ, ներառյալ երկաթուղային և ավտոմոբիլային բեռնափոխադրումների ավելացումը․․․

Գերմանիան ռազմածովային լիցքավորման նավերի կառուցումը հետաձգել է մինչև 2028 թվականը

Հարյուր միլիոնավոր եվրո արժողությամբ նախագիծը նախատեսված է հնացած մատակարարման նավերը փոխարինելու համար…

«Հունիսի 7-ին ժողովուրդը ձեզ ցույց կտա, թե շուն-շանգյալն ով է, կաշառատո՛ւ սրիկաներ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

«Հունիսի 7-ին ժողովուրդը ձեզ ցույց կտա, թե շուն-շանգյալն ով է, կաշառատո՛ւ սրիկաներ»․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Հունիսի 7-ին ժողովուրդը ձեզ ցույց կտա, թե շուն-շանգյալն ով է, կաշառատու սրիկաներ» գրառմամբ։ Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալումների վերաբեյալ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանը, մասնավորապես ասում է․ «Կալուգացի հյուրախաղիստներին թվում է, որ իրենք իրենց Նիժնի Տապռից պետք ա գան, մեր ժողովրդին թուլափայ տան, հետո վիրավորեն ու գողանան մեր ընտրություննե՞րը։ Գլուխները պատով են տվել։ Բոլոր ընտրակաշառք բաժանողները, կալուգացի օլիգարխի համար բոլոր աշխատողները պետք է իմաման, իրենք հենց ընտրակաշառք բաժանեցին՝ բռնվելու են ու դժբախտ տարիներ են անցկացնելու բերդում»։

Արևային էլեկտրակայանները 2025–ին ապահովել են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 16.3%-ը. Խուդաթյան

Ես չէի ցանկանա մանրամասն ներկայացնել մեր հիմնական արտադրական հզորությունները։ Ես կցանկանայի կենտրոնանալ միայն…

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարության սպանության համար

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարության սպանության համար

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Իրանի ղեկավարության սպանության համար: Այs մասին РИА Новости -ին հայտնել Է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Մենք պետք է դա անենք։ Եվ կարծում եմ, որ ոչ միայն Իրանը, այլև ողջ միջազգային հանրությունն է ցանկանում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա պատերազմական հանցագործություն է, հանցագործություն՝ մարդկության դեմ», – նշել է Բաղային։

Նրա խոսքով՝ (խմբ.՝ 1949 թ. ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների համար) «ընդհանուր Հոդված 1-ի համաձայն՝ բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և պարտադրել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը»։ «Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կատարված վայրագությունները խախտում են այդ սկզբունքները, ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է կոչ անեն պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին», – ասել է նա։ «Ինչ վերաբերում է Իրանին, ապա դա մշտական կոչ կլինի բոլոր իրանցիների կողմից, և մենք կօգտագործենք մեր ողջ ներքին համակարգը, ինչպես նաև միջազգային իրավունքը, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկենք այն սարսափելի հանցագործությունների համար, որոնք նրանք կատարել են Իրանի ժողովրդի դեմ», – հավելել է Բաղային։

2025 թվականին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են մոտ 5.7 միլիոն ուղևորի. Խուդաթյան

Կառավարության աջակցության ծրագրի շրջանակներում, սկսած 2025 թվականի հոկտեմբերից, Եվրոպայի խոշորագույն ցածրարժեք…

Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել

ոստիկան հոր ավտոմատ հրազենով դպրոցում 10 հոգու սպանած Իսա Արաս Մերսինլիի հայրը ձերբակալվելուց հետո հայտնել է…

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դիմումը և պարտավորեցրել տրամադրել հայ գերիների դատավճիռների պատճենները

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք…