Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարության սպանության համար

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարության սպանության համար

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Իրանի ղեկավարության սպանության համար: Այs մասին РИА Новости -ին հայտնել Է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Մենք պետք է դա անենք։ Եվ կարծում եմ, որ ոչ միայն Իրանը, այլև ողջ միջազգային հանրությունն է ցանկանում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա պատերազմական հանցագործություն է, հանցագործություն՝ մարդկության դեմ», – նշել է Բաղային։

Նրա խոսքով՝ (խմբ.՝ 1949 թ. ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների համար) «ընդհանուր Հոդված 1-ի համաձայն՝ բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և պարտադրել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը»։ «Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կատարված վայրագությունները խախտում են այդ սկզբունքները, ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է կոչ անեն պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին», – ասել է նա։ «Ինչ վերաբերում է Իրանին, ապա դա մշտական կոչ կլինի բոլոր իրանցիների կողմից, և մենք կօգտագործենք մեր ողջ ներքին համակարգը, ինչպես նաև միջազգային իրավունքը, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկենք այն սարսափելի հանցագործությունների համար, որոնք նրանք կատարել են Իրանի ժողովրդի դեմ», – հավելել է Բաղային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *