Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին


Սպորտ


«Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն է տարածել ակումբի կայքում՝ տեղեկացնելով Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունից (0-2) հետո ՈւԵՖԱ-ին բողոք ներկայացնելու մասին։ «Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել խաղի ընթացքի և վերջնարդյունքի վրա»,- նշված է «կապտանռնագույնների» տարածած հաղորդագրության մեջ։

Կատալոնացիների դժգոհությունը կապված է հանդիպման 54-րդ րոպեին տեղի ունեցած վիճահարույց դրվագի հետ, երբ «Ատլետիկոյի» խաղացող Մարկ Պուբիլը դարպասապահի կողմից գնդակը խաղի մեջ մտցնելուց հետո տուգանային հրապարակում ձեռքով հպվել էր դրան: Ակումբում պնդում են, որ գլխավոր մրցավարը պարտավոր էր 11 մետրանոց հարված նշանակել։


Ստեղծված իրավիճակում «Բարսելոնան» պահանջել է հետաքննություն անցկացնել և ակնկալում է հասանելիություն ստանալ մրցավարների միջև խոսակցությունների (VAR-ի հետ հաղորդակցության) ձայնագրություններին՝ հորդորելով խիստ միջոցներ ձեռնարկել։

«Կարծում ենք՝ սա առաջին դեպքը չէ Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկություններում, երբ մրցավարական անբացատրելի որոշումները բացասաբար են անդրադառնում մեր թիմի վրա և վկայում են երկակի ստանդարտների կիրառման մասին»,- ընդգծել են կատալոնական ակումբից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումը սպասարկած ռումինացի գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը հենց այս կոպիտ սխալի պատճառով կարող է որակազրկվել ՈւԵՖԱ-ի կողմից և զրկվել եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում այլևս հանդիպումներ սպասարկելու իրավունքից։



Երիտասարդ ժամանակ շորերս Ռոբերտո Կավալին էր կարում


«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար, գործարար Տիգրան Արզաքանցյանը «Հենց այնպես» հաղորդման ընթացքում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել իր անցյալից։ Նրա խ…

ԱՄՆ ֆիննախը եւ ԴՊՀ-ն արտակարգ խորհրդակցություն են հրավիրել բանկերի հետ՝ Anthropic ԱԲ նոր մոդելի պատճառով

Բանկերը պետք է տեղեկացված լինեն հնարավոր կիբեռգրոհների մասին…

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց շտաբի պետին եւ մամուլի համակարգողին


Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները կհամակարգի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Ս…

Կիրիլ Դմիտրիեւը մեկնել է ԱՄՆ՝ բանակցելու Ուկրաինայում խաղաղության եւ նավթային «թուլացման» երկարացման շուրջ

Դմիտրիեւը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների…

Վթարից 6 քաղաքացի է մահացել․ մանրամասներ


Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալաց…

Վթարից 6 քաղաքացի է մահացել․ մանրամասներ


Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալաց…

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի, զոհվել՝ 6-ը

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի․ հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել։

 

Դսեղի բարձունքից․ գյուղի, անմշակ հողերի լռությունը եւ երկրի աղմկոտ խնդիրների մասին


Ընտրություններից երկու ամիս առաջ երկրում ներքաղաքական լարումը, ինչպեսեւ սպասելի էր, ահռելի չափերի է հասել: Անգամ քաղաքականությամբ «երդվյալ չզբաղվողները» հաճա…