«Ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից»․ Տիգրան Աբրահամյան

«Ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նորմալ կառավարության պայմաններում կարող էր դառնալ հայկական շահերի բարձրաձայնման, իմիջային խնդիրների լուծման և ՀՀ-ի դերի՝ միջազգային ասպարեզում առաջմղման հնարավորություն։
     Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ։
     Այստեղ կա նաև այլ հանգամանք․ իսկ ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում բոնուսներ շռայլելու և ժպիտներ փոխանակելու դիմաց։
     Այստեղ ամենամեծ սպառնալիքը կարող է դառնալ երրորդ երկրների դեմ հակազդեցության և այլոց հավակնությունների հարթակ դառնալը, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում»։

Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայաստանը, այո՛, պետք է սերտ կապեր ունենա Եվրամիության հետ, բայց այս իշխանությունն ապացուցել է, որ այդ ուղղությամբ ևս որևէ առաջընթաց չի արձանագրել․ Օսկանյան

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով։ Այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի. գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը երբեք չի եղել երկրի շահերի պաշտպանության գործիք։ Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ և անբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված և մտածված քաղաքականություն վարելու փոխարեն, Փաշինյանն իրեն հռչակել է որպես «Հայաստանը Եվրոպա տանող»։

Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային «ծրագրին» հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել, փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Այս «մարտում» Հայաստանը շահելու ոչինչ չունի։ Շահ ունի միայն իշխանությունը, որը հույս ունի հակառուսական օրակարգի դիմաց ստանալ եվրոպացիների լռությունը՝ իր հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ։

Սակայն քաղաքացին անցած ութ տարվա ընթացքում արդեն հասկացել է, որ այս քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է իր անվտանգային համակարգը, կրել է ահռելի կորուստներ, իսկ դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Այս իշխանությունը նույնիսկ կենցաղային հարցում՝ վիզայի ազատականացման խնդրում, չի կարողացել որևէ արդյունք ստանալ եվրոպական չինովնիկներից։

Հայաստանը, այո՛, պետք է սերտ կապեր ունենա Եվրամիության հետ։ Բայց այս իշխանությունն ապացուցել է, որ այդ ուղղությամբ ևս որևէ առաջընթաց չի արձանագրել։ Նրանց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։

Այդ համատեքստում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ իր օրակարգով, ընդունվելիք հայտարարություններով և այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վլադիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը՝ խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ։

Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քվեարկողի համար առավել ակնհայտ է դառնում, որ գագաթնաժողովից մեկ ամիս անց Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի անվտանգության և տնտեսական կենսունակության»,- գրել է նա։

Նարեկ Կարապետյանի փոխարեն՝ Սամվել Կարապետյանը, իմ փոխարեն՝ Վարդան Ղուկասյանը. Ավետիս Առաքելյան


Երեկ երեկոյան Գյումրի ժամանեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները։ Քաղաքում նրանց դիմավորեցին մեծաթիվ քաղաքացիներ․ մարդկանց հոսքը անսպասելի էր։ Դիմավո…

Ալիևը տեսակապով կմիանա Երևանում ընթացող ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 4-ին տեսակապով կմիանա Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝…

Ակցիան նկարող ու մասնակիցների հետ շփվել չցանկացող գագաթնաժողովի մասնակիցը


Գագաթնաժողովի մասնակիցներից մեկը մոտեցել էր ակցիայի մասնակիցներին, նկարում էր պաստառները, սակայն շփվել մասնակիցների հետ հրաժարվեց, արագ հեռանալով, երբ վերջին…

«Էս ոստիկանի տեսք ա՞»․ Նիկողոս Հովհաննիսյան (տեսանյութ)

«Էս ոստիկանի տեսք ա՞»․ Նիկողոս Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Մայրուղու վրա ուժեղացված ծառայություն ա, օք, ինչ ուզում եք արեք։ Արա լավ ես մի բան չեմ հասկանում, էս ոստիկանի տե՞սք ա, հլը սրանց հագուստի չափսերը, քայլվածքը, զենք բռնելու ձևն ու ընդհանուր տեսքը։ Սա դաժե փնթի կինոյից չի, էն որ ինչ գտել հագցրել են»։