Թրամփը պատրաստ էր ազատել ազգային հետախուզության տնօրենին. Axios
Մեծ Բրիտանիայի Առևտրային ծովային գործողությունների վարչության տվյալներով՝ Հորմուզի նեղուցում, Պարսից և Օմանի ծոցերում ընդհանուր սպառնալիքի մակարդակը շարունակում է մնալ կրիտիկական։
Վարչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել են ընդամենը չորս առևտրային բեռնատար նավ և երկու լցանավ։ Նշվում է, որ չնայած վերջին 48 ժամվա ընթացքում որևէ հարձակում չի գրանցվել, ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը դեռևս չի հանգեցրել երթևեկության զգալի աճի։
Իրանը պահանջում է, որ բոլոր տարանցիկ փոխադրումները նախապես համաձայնեցվեն իր զինված ուժերի հետ, և որ նավերը հետևեն իշխանությունների սահմանած երթուղիներին։
CNBC-ի տվյալներով՝ ԱՄԷ-ի արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարար Սուլթան Ալ Ջաբերը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է գործնականում փակ, և այդ ջրային ճանապարհով անցումը կախված է Իրանի «պայմաններից ու քաղաքական ազդեցությունից»։
Մի քանի բեռնափոխադրող ընկերության ղեկավարներ CNN-ին հայտնել են, որ հրադադարի շուրջ անորոշությունը շարունակում է չափազանց ռիսկային դարձնել նեղուցով տարանցումը, որը դարձյալ Իրանի վերահսկողության տակ է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է համացանցում քաղաքական ուժերի կողմից տ…

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է համացանցում քաղաքական ուժերի կողմից տ…
Ռուսաստանի Հատուկ ծառայության աշխատակիցները 13-ժամյա քննչական գործողություն են իրականացրել Մոսկվայում՝ «Նովայա գազետա»-ի խմբագրությունում։ Խուզարկությունից հետո գրասենյակից առգրավվել են սարքավորումներ և փաստաթղթեր, հայտնել են թերթի լրագրողները։ Հարցաքննվել են գրասենյակում ներկա խմբագրության աշխատակիցները, նրանցից պահանջել են ստորագրել գաղտնիության մասին համաձայնագրեր, թերթի փաստաբաններին թույլ չեն տվել մտնել տարածք:
Ոստիկանությունը երկու օրով կալանավորել է թերթի սյունակագիր Օլեգ Ռոլդուգինին՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի՝ անձնական տվյալների անօրինական օգտագործման և փոխանցման մասին հոդվածով։
Օլեգ Ռոլդուգինի հետաքննությունները վերաբերում էին, մասնավորապես, Max պետական մեսենջերի հետ կապված ընկերությունների պաշտոնական հիմնադիրներին, նախագահի աշխատակազմում կոռուպցիային, Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մերձավորների սեփականությանը:
Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լեփսիուսի փողոցի բնակիչ տղամարդը, նախորդ օրը Այնթապ գյուղում գողացված դրամապանակում եղած բանկային քարտից գումար է կանխիկացրել։
Հետագա միջոցառումների արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Նորաշխարհյան փողոցում, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած մեքենայով տեղափոխվեց Մասիսի բաժին։
Նա խոստովանեց, որ նախորդ գիշերը՝ ժամը 01։40-ի սահմաններում, վերցրել է դրամապանակը և բանկային քարտից կանխիկացրել 114 հազար դրամ։
Գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է։ 42-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։