Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է


Հայաստան


Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լեփսիուսի փողոցի բնակիչ տղամարդը, նախորդ օրը Այնթապ գյուղում գողացված դրամապանակում եղած բանկային քարտից գումար է կանխիկացրել։

Հետագա միջոցառումների արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Նորաշխարհյան փողոցում, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած մեքենայով տեղափոխվեց Մասիսի բաժին։

Նա խոստովանեց, որ նախորդ գիշերը՝ ժամը 01։40-ի սահմաններում, վերցրել է դրամապանակը և բանկային քարտից կանխիկացրել 114 հազար դրամ։

Գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է։ 42-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *