ԱՄՆ-ը պատրաստ է կիրառել լավագույն սպառազինությունը Իրանի հետ գործարքի ձախողման դեպքում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռազմական պատրաստվածության ուժեղացման մասին Իրանի շուրջ լարվածության ֆոնին և չի բացառել ուժի կիրառումը բանակցությունների ձախողման դեպքում։ Այս մասին նա ասել է The New York Post թերթին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ ամերիկյան ռազմական նավերը համալրվում են «երբևէ ստեղծված լավագույն զենքով»։

«Մենք նավերը բեռնում ենք երբևէ ստեղծված լավագույն զենքով… Իսկ եթե գործարքը չկայանա, մենք այն կօգտագործենք, և կօգտագործենք շատ արդյունավետ», — ընդգծել է Թրամփը։

Նա նշել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ արդյոք Իրանի հետ բանակցությունները հաջողություն կունենան։ «Մենք կիմանանք մոտավորապես 24 ժամից։ Մենք շուտով կիմանանք», — հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են ռազմական գործողություններ Իրանի դեմ և ավիահարվածներ հասցրել մի շարք քաղաքների։ Նույն օրը հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին և հարձակվել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին։ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին Պակիստանում։

Ոստիկանության ավտոբուսին բախված Նիսանը երթևեկել է հանդիպակաց. մանրամասներ վթարից

Քիչ առաջ հայնտի դարձավ, որ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհին, միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան։

Ոստիկանութան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «Նիսան» մեքենան երթևեկել է հանդիպակաց, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։  Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը և «Նիսսան»-ը․ զոհ կա և 12 տուժած

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հանդիպել է Ջորջթաունի ուսանողների հետ

Նարեկ Մկրտչյանն այսօր դեսպանությունում հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների, ովքեր Nexus ծրագրի շրջանակում շաբաթներ առաջ եղել են Հայաստանում՝ ծանոթանալու և ուսումնասիրելու ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները, հայտնում են դեսպանությունից։

 

Հանդիպման ընթացքում դեսպան  Մկրտչյանը ներկայացրել է մանրամասներ՝ ԱՄՆ-Հայաստան օրակարգի, Վաշինգտոնյան հուշագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։ Քննարկվել են էներգետիկայի, արհեստական բանականության, ինչպես նաև առողջապահության, կրթության և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ 

 

Ուսանողները տվել են իրենց հետաքրքրող հարցերը՝ աշխարհաքաղաքական զարգացումների, հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի վերաբերյալ։ 

Նիկոլ Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։

«Իհարկե, շատ էլի տխուր իրադարձություններ են տեղի ունեցել:

 

Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները։ Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի, շատ ցավալի դեպքերի»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Կազմակերպվել է տուժած 3 երեխայի  տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

 

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր և ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

 

Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ: