ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռազմական պատրաստվածության ուժեղացման մասին Իրանի շուրջ լարվածության ֆոնին և չի բացառել ուժի կիրառումը բանակցությունների ձախողման դեպքում։ Այս մասին նա ասել է The New York Post թերթին տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ ամերիկյան ռազմական նավերը համալրվում են «երբևէ ստեղծված լավագույն զենքով»։
«Մենք նավերը բեռնում ենք երբևէ ստեղծված լավագույն զենքով… Իսկ եթե գործարքը չկայանա, մենք այն կօգտագործենք, և կօգտագործենք շատ արդյունավետ», — ընդգծել է Թրամփը։
Նա նշել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ արդյոք Իրանի հետ բանակցությունները հաջողություն կունենան։ «Մենք կիմանանք մոտավորապես 24 ժամից։ Մենք շուտով կիմանանք», — հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են ռազմական գործողություններ Իրանի դեմ և ավիահարվածներ հասցրել մի շարք քաղաքների։ Նույն օրը հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին և հարձակվել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին։ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին Պակիստանում։