Տունը, որ մնաց փակված սահմանից այն կողմ

Մեր տունը պետք է նայի սարերին։ Եվ դիմացն ազատ տարածություն լինի։

Քարվաճառում մեր կառուցվող տան համար այս երկու կարևոր պայմանն ունեի. երկու պայմաններն էլ անքննելի էին։ Հողատարածքն սկսեցինք փնտրել ըստ այս պայմանների։ Գտանք. Քարվաճառի ամենածայրին, մեկուսի, լիաթոք շնչելու տարածք՝ ուղիղ ամենասիրուն սարերին նայող, այգին էլ միանում էր ձոր իջնող կածանին։ Էլ ինչ էր պետք երջանիկ լինելու համար։

2012 թվականին էլ շատ բան պետք չէր։ Քարվաճառն առաջին անգամ տեսնելուց հետո ես ու այն ժամանակ դեռ ապագա ամուսինս իրար նայեցինք ու առանց խոսքի հասկացանք. մենք պետք է ապրենք Քարվաճառում։ Ազատագրված հայրենիքում մեր համատեղ կյանքն սկսելը հիմնավորված էր երկուսիս համար, հենց Քարվաճառն ընտրելիս գիտակցված որոշմանը գումարվեց անբացատրելի հուզական կապը, որ զգացինք առաջին անգամ հայոց միջնաբերդը տեսնելուց հետո։

Տարածքը պետք է դառնար այգի. մաքրվեր, խնամվեր, հոգատարության արժանանար։

Տունը պետք է կառուցվեր քար առ քար՝ սիրով ու գիտակցված։

Տուն. կիսանորոգված, բայց կատարյալ՝ ամենաչքնաղ տեսարանով։

Տուն. առանց մոդայիկ կահավորման, բայց երազանքներով ու նպատակներով ջերմացած։

Տուն. իմաստավորման ամրոց։ Տուն, որ կառուցվել էր ծանր գնով ազատագրված հայրենիքում, տուն, որի բակը մաքրելիս խաչքարի բեկորներ էինք գտնում։ Տուն, որ նայում էր Մռավին, տուն, որ գտնվում էր Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհին, տուն, որ իմաստ ուներ վերահայացնել Մոնթեի ու Պետոյի ազատագրած Քարվաճառը։

Տուն, որի մասին ասում էինք՝ սերունդներին հանգիստ խղճով կասենք, որ մեր ձեռքերով ենք սարքել՝ բառիս բուն իմաստով։

Տուն, որտեղ շատ գրքեր կային, որը կարդում էին Քարվաճառի դպրոցականները։ Տուն, որտեղ կարվում էին Քարվաճառի «Միջնաբերդ» թատերախմբի ներկայացումների դեկորները։

Տուն, որտեղ կարող էին հյուրընկալվել բոլորը, ովքեր ուզում էին տեսնել Քարվաճառը։

Տուն, որտեղ ես տանն էի։

Ես հիմա նոր հասցե ունեմ։ Իսկ տուն ունե՞մ։

Թամարա Գրիգորյան

 

Հայտնի է Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Հայտնի է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերի ելույթների ժամանակացույցը․ հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ժամանակացույց

Ապրիլի 19-ին. Ժամը` 19:00-ին, 53 կգ` Իզաբելլա Յայլյան, Տանզելա Գրիգորյան

Ապրիլի 20-ին. Ժամը` 12:00-ին, 60 կգ` Գառնիկ Չոլաքյան

Ապրիլի 20-ին. Ժամը` 18:00-ին, 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան

Ապրիլի 21-ին. Ժամը` 19:00-ին, 71 կգ` Գոռ Սահակյան

Ապրիլի 22-ին. Ժամը` 19:00-ին, 79 կգ` Մարտին Պողոսյան

Ապրիլի 23-ին. Ժամը` 16:00-ին, 88 կգ Ռաֆիկ Հարությունյան

Ապրիլի 23-ին. ժամը` 19:00-ին, 77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան

Ապրիլի 24-ին, ժամը` 16:00-ին, 94 կգ` Արա Աղանյան

Ապրիլի 24-ին, ժամը` 19:00-ին, 86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան

Ապրիլի 25-ին, ժամը` 19:00-ին, 110 կգ` Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան

Ապրիլի 26-ին, ժամը` 13:00-ին, +86 կգ` Տաթև Հակոբյան

Ապրիլի 26-ին, Ժամը` 16:00-ին, +110 կգ` Վարազդատ Լալայան։

 

Սպասվում են առատ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7-ով

Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։

Տեղումները ապրիլի 13-ին լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը․ տեղեկացնում է Արցախի թեմը։

«Տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։

Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:

Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը»,- ասված է հաղորդագրությունում:

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին» 3:0 հաշվով

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի պաշտպան Նիկո Օ՛Ռայլին, անգլիացի պաշտպան Մարկ Գեհին և բելգիացի կիսապաշտպան Ժերեմի Դոկուն։

«Մանչեսթեր Սիթին» 31 խաղից հետո 64 միավորով երկրորդն է, «Չելսին» 6-րդն է՝ 48 միավոր։

Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել իշխանություններին՝ իրենց էլ ներառեն TRIPP-ի նախագծում


«Լելո — Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է վերանվանել Անակլիայի խորջրյա նավահանգիստը. ըստ նրանց՝ այն պետք է դառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ…