Իմ կիրակիները լի են սիրով. Նազենի Հովհաննիսյան


Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել է. «Իմ կիրակիները լի են սիրով. Նորքի Սբ Աստվածածին ե…

Հիվանդություններն ու մահերը 1900-ականների սկզբի Երևանում

20-րդ դարասկզբին ամբողջ աշխարհում մոլեգնում էին զանազան հիվանդություններ, ինչի հետևանքով մահացան միլիոնավոր մարդիկ: Հայաստանը ևս չէր կարող անմասն մնալ այդ աղետից: Դարասկզբի հիվանդություններն իրենց առատ հունձն արեցին նաև Երևանում: Այդ տարիների մասին բացառիկ վիճակագրական տվյալներ է ներկայացնում 1920 թվականին լույս տեսած «Առողջապահիկ» ամսագիրը. «1906 թվականին Երևանի նահանգում քութեշով հիվանդացել է 644 հոգի, իսկ մեռել 232-ը, այսինքն հիվանդներից 1/3-ից ավելին։ Դիֆտերիայով հիվանդացել է 506 հոգի և մեռել 158, այսինքն հիվանդացողներից մեկ  քառորդից ավելին մեռել է։ 1907 թվին նահանգում առատ հունձ էր անում քութեշը: Այդ տարում նահանգում քութեշով հիվանդացել է 5337 անձ, որոնցից 1164 հոգի մեռել է։ 1908 թվին քութեշով հիվանդացել է 900 հոգի և  մեռել 252։ 1909 թվին քութեշից մեռնողների թիվը ավելի է բարձրանում՝ 549 հիվանդից մեռել է 192, այսինքն 30 տոկոսը»։ («Առողջապահիկ», 1920, N 3)։ 1910-ական թվականներին ևս Երևանում ու Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում շարունակվեցին հիվանդությունները, ավելացան մահվան դեպքերը: Հիվանդությունների վիճակագրությանը զուգահեռ ամսագիրը ներկայացնում էր նաև, թե առողջապահական ու բժշկական ինչպիսի վատ վիճակում էր գտնվում Հայաստանն ու Երևանը: «1910 թվին Երևանում 31 հազար 297 հոգուն ընկնում էր միայն 15 բժիշկ, այսինքն յուրաքանչյուր 2086 հոգուն գալիս էր մեկ բժիշկ։ Ալեքսանդրապոլում 35 հազար 865 հոգուն կար 8 բժիշկ, այսինքն մեկ բժիշկը 4482 հոգուն։ Երևանի գավառում 53 հազար 656 հոգուն միայն 2 բժիշկ։ Ալեքսանդրապոլի գավառում 46 հազար 476 հոգուն 3 բժիշկ։ Նորբայազետի 69 հազար 297 հոգուն` 2 բժիշկ: Ընդամենը ամբողջ նահանգում 1910 թվին եղել է միայն 49 բժիշկ, մոտ 900 հազար բնակիչ։ Նահանգի հակաառողջական դրությունը, ազգաբնակության տգիտությունը, գյուղական կյանքի պայմանները,  վարակիչ ախտերի համար հատուկ հիվանդանոցների և ախտահանոցների բացակայությունը և այս բոլորը նպաստում են նահանգում ամեն տեսակի վարակիչ հիվանդություններ երևալուն և մանավանդ մանուկների վարակիչ հիվանդությունների տարածվելուն»։ (Նույն տեղում): 20-րդ դարասկզբին վարակիչ հիվանդությունները Հայաստանում, հատկապես Երևանում, ունեցել են կործանարար հետևանքներ՝ խլելով հազարավոր մարդկանց կյանքեր։ Հիվանդությունների տարածման հետ մեկտեղ մահացության ցուցանիշը չափազանց բարձր էր: Դրա պատճառը բժշկական համակարգի թերի զարգացվածությունն ու բժիշկների փոքր թիվն էր: Արդյունքում առողջապահական ծանր պայմաններն ու սոցիալական գործոնները նպաստում էին համաճարակների շարունակական տարածմանը։

Արա Զարգարյան

Սփյուռքի համար կարմիր գիծ է․ Հովսեփ Տեր Գևորգյան


Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից. Սփյուռքի համար կարմիր գիծ է Հայոց ցեղասպանության նսեմացման ցանկաց…

Ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է դադարեցնել Ծառուկյանի պաշտոնավարումը՝ որպես ՀԱՕԿ նախագահ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցրած ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի(ՀԱՕԿ) նախագահի լիազորությունները։ Այս մասին…

Իմ բոլոր մենահամերգներին առաջին շարքում ազատ եմ թողել մայրիկիս տեղը. Տաթև Ասատրյանը բեմում հուզվեց


Երգչուհի Տաթև Ասատրյանը մենահամերգի ժամանակ անկեղծացել է, նշելով, որ աշխարհի ցանկացած ծայրում ունեցած բոլոր մենահամերգների ժամանակ հանդիսատեսների առաջին շարք…

Ամեն իմաստով անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել Սփյուռքի հնարավորությունները․ պատգամավոր

Հայաստանն իրոք այլ հնարավորությունների երկիր է՝ հայկական Սփյուռքով ու առանց դրա․ գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ամեն իմաստով մեզ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել մեր Սփյուռքի հնարավորությունները։ Մենք շռայլություն չունենք չիրացնելու աշխարհի տարբեր երկրներում՝ մեր կամքից անկախ ձևավորված համայնքների ներուժը։

Հենց այս համատեքստում է կարևորվում նաև այս օրերին Փարիզում անցկացվող Սփյուռքի խորհրդաժողովը։ Աշխարհի 15 երկրներից 150 ներկայացուցիչներ միասին քննարկում են համահայկական օրակարգի կարևոր հարցեր, լուծումներ փնտրում մեր խնդիրների համար և մտորում, թե ինչպես մեր ներուժն ծառայեցնել հանուն պետականության։

Սա մի գործառույթ է, որն ամենից լավ պետք է անի պետությունը։ Սակայն այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից, որպեսզի ցանկացած իրավիճակում մեզ հրամցնեն, թե մենակ ենք ու թույլ, և բացի իրավիճակի հետ հարմարվելուց ու բոլոր պահանջները կատարելուց՝ այլ տարբերակ չունենք։

Երբ խոսում ենք այլընտրանքների մասին, սա կարևորագույն ուղղություններից մեկն է՝ համահայկական ներուժի միավորումն ի նպաստ մեր խնդիրների լուծման, այլ ոչ թե համատարած պառակտումը, որպեսզի անելանելիության շղարշի տակ ամեն ինչ զիջենք»,- նշել է նա։

 

Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցին

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը․ տեղեկացնում է Արցախի թեմը։

«Տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։

Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:

Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը»,- ասված է հաղորդագրությունում: