Չինաստանում պարուհին այրվել է ներկայացման ժամանակ, երբ կրակե օղակից բոցը անցել է նրա զգեստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չնաշխարհիկ Լոռին կրկին միավորվեց ստեղծարար ու նախաձեռնող մարդկանց շուրջ: Վանաձորում կայացած համաժողովը դարձավ հարթակ, որտեղ բիզնես գաղափարները հանդիպեցին ժամանակակից բանկային գործիքներին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզի ձեռնարկատերերի համար:
Ամիօ բանկը ներկայացրեց իր ֆինանսական լուծումները, որոնք ուղղված են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը՝ առաջարկելով ճկուն և հարմարեցված գործիքներ, որոնք օգնում են արագ արձագանքել շուկայի փոփոխություններին, բարելավել ֆինանսական կառավարման արդյունավետությունը և ընդլայնել գործունեությունը:
Մասնավորապես, AMIO Շտապ և AMIO Մինի վարկատեսակները թույլ են տալիս ձեռնարկատերերին արդյունավետ կառավարել ֆինանսները և աջակցում են բիզնեսի կայուն աճին:
Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» խորագրով հանդիպումը հիանալի առիթ էր ձեռնարկատերերի համար ժամանակակից բանկային լուծումներին ծանոթանալու համար, ուսումնասիրելու ֆինանսավորման առավելություններն ու հնարավորություննեը, ինչպես նաև քննարկել դրանց կիրառելիությունը իրենց բիզնեսներում:
Բանկի առաջարկները փոքր և միջին բիզնեսներին հնարավորություն են տալիս շուկայում ամրապնդել իրենց դիրքերը և բացահայտել նոր զարգացման հեռանկարներ:
✉ [email protected] | 010 59 20 20 | 🌐 amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը առաջարկում է բանկային ծառայությունների 3 փաթեթ
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել.
«Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով:
Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացավ:
Հայ Ազգային Կոնգրեսը, հետևաբար, կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»:
Ամերիկյան «Օրիոն» տիեզերանավը, որն «Արտեմիս 2» առաքելության շրջանակում լուսնի շուրջը թռիչք է կատարել, վերադառնում է Երկիր՝ հաղթահարելով ճանապարհի կեսից ավելին, հայտնում է NASA-ն: Ամերիկյան տիեզերական գերատեսչության տվյալներով՝ ներկայում տիեզերանավը՝ անձնակազմի չորս անդամով, գտնվում է մոլորակից մոտ 160 հազար կմ հեռու:
«Օրիոնը» պետք է վայրէջք կատարի ուրբաթ Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի մոտակայքում: Լուսին թռիչքն ու վերադարձը կտևի 10 օր:
«Օրիոն» տիեզերանավը արձակվել է SLS ծանր հրթիռակրի օգնությամբ՝ Ֆլորիդայի Քեյփ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից՝ անցյալ չորեքշաբթի:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին երկիրը դժվարին ժամանակաշրջան է ունենալու՝ թե՛ առաջնագծում, թե՛ դիվանագիտական առում…
Մենք անհամբեր սպասում ենք բանակցություններին․ կարծում եմ՝ դրանք դրական կլինեն․ Իրանի հետ կայանալիք բանակցությունների համար Պակիստան մեկնելիս ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Եթե իրանցիները պատրաստ են բարեխղճորեն բանակցել և ձեռք մեկնել, դա մի բան է, իսկ եթե նրանք փորձեն մեզ խաբել, ապա կտեսնեն, որ բանակցող թիմին մոլորեցնելն այնքան էլ հեշտ չէ։ Նախագահը մեզ տվել է հստակ ուղեցույցներ․ տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները», – ասել է Վենսը։