Կրեմլում ավարտվել են Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների հետ

Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Պուտինը խնդրել է Ուիթքոֆին և Քուշներին իր երախտագիտությունը փոխանցել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները կազմակերպելու համար։

Ռուսաստանի նախագահը նաև խնդրել է Ուիթքոֆին և Քուշներին երախտագիտություն փոխանցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ Ալյոշկիի հետ կապված հումանիտար հարցի լուծմանը մասնակցելու համար։

Նշենք, որ Ուիթքոֆն ու Քուշներն այսօր ժամանել են Ռուսաստան՝ քննարկելու նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում կայացած Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների արդյունքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *