Վարչապետի թեկնածու. Հայ ազգային կոնգրեսը ձայներ չի վերցնի ընդդիմությունից

Այժմ խոսում են երեք խոշոր ճամբարների մասին՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի…

Նեթանյահուն հրամայել է Իսպանիայի ներկայացուցիչներին վտարել Կիրյաթ Գաթի համակարգող կենտրոնից

Նա, ով հարձակվում է Իսրայելի վրա՝ փոխանակ հարձակվի ահաբեկչական ռեժիմների վրա, տարածաշրջանի ապագայի հարցերում մեր գործընկերը չի լինի, ասել է նա…

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում


Սպորտ


«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է, որ թիմի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է անգլիական ակումբի կայքում։

Շոտլանդիայի ազգային հավաքականի ավագը մերսիսայդյան ակումբը կլքի առաջիկա ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ռոբերտսոնն «Էնֆիլդում» հանդես է գալիս վերջին 9 մրցաշրջանների ընթացքում։

Այս տարիների ընթացքում նա «Լիվերպուլի» հետ նվաճել է անգլիական Պրեմիեր լիգայի երկու չեմպիոնական տիտղոս, Չեմպիոնների լիգայի գավաթը, Անգլիայի գավաթն ու երկու Անգլիայի լիգայի գավաթ:

 

Բացի այդ, շոտլանդացին դարձել է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և Անգլիայի Սուպերգավաթի հաղթող։ Ակումբի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ չնայած մոտալուտ հեռանալուն, ֆուտբոլիստն ամբողջությամբ կենտրոնացած է և նպատակադրված է օգնել թիմին՝ մրցաշրջանը հնարավորինս լավագույն արդյունքով ավարտելու համար։



Իրանը հայտարարել է, որ նավերը պարտավոր կլինեն վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար ռիալով

Հորմուզի նեղուցով անցնելու համար վճարումը կկատարվի Իրանի ազգային արժույթով՝ ռիալով», – ասել է Իրանի Ազգային…