Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում


Սպորտ


«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է, որ թիմի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է անգլիական ակումբի կայքում։

Շոտլանդիայի ազգային հավաքականի ավագը մերսիսայդյան ակումբը կլքի առաջիկա ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ռոբերտսոնն «Էնֆիլդում» հանդես է գալիս վերջին 9 մրցաշրջանների ընթացքում։

Այս տարիների ընթացքում նա «Լիվերպուլի» հետ նվաճել է անգլիական Պրեմիեր լիգայի երկու չեմպիոնական տիտղոս, Չեմպիոնների լիգայի գավաթը, Անգլիայի գավաթն ու երկու Անգլիայի լիգայի գավաթ:

 

Բացի այդ, շոտլանդացին դարձել է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և Անգլիայի Սուպերգավաթի հաղթող։ Ակումբի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ չնայած մոտալուտ հեռանալուն, ֆուտբոլիստն ամբողջությամբ կենտրոնացած է և նպատակադրված է օգնել թիմին՝ մրցաշրջանը հնարավորինս լավագույն արդյունքով ավարտելու համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *