ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանի հարավում տեղի ունեցած մարտերի հետևանքով վիրավորված 10 զինծառայողի մասին

Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ մարտերում երեք զինվոր ստացել է ծանր վիրավորում, մեկը՝ միջին ծանրության, իսկ ևս վեցը՝ թեթև վնասվածքներ․․․

«Հերթական անգամ խաղում է պետության հեղինակության հետ»․ Գևորգ Ստեփանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հերթական անգամ խաղում է պետության հեղինակության հետ»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի.
     Նիկոլ Փաշինյանը դատարանները և իրավապահ համակարգը դարձրել է անձնական օգտագործման գործիք․ ում նկատմամբ անձնական և քաղաքական վրեժխնդրություն ունի, փորձում է դրանց միջոցով իրագործել։ Էս անգամ էլ որոշել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին մի լավ աշխատեցնել՝ ընդդեմ ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի։
     Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի աթոռին նստեցված, Նիկոլի համար առնականության և մարզական պատրաստվածության քայլող խորհրդանիշ Արայիկ Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները։ Եվ սա զուգահեռ նրան, որ Հայաստանում կայանում էր Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը, որի շրջանակներում եվրասիական տասնյակից ավելի երկրների Օլիմպիական կոմիտեների նախագահներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ առաջարկեցին Գագիկ Ծառուկյանին՝ գլխավորելու այդ կառույցը։
     Իհարկե, կասկած չունենք, որ Փաշինյանի համար առնականության սիմվոլ են տարբեր «կուլտուրայի» պատկանողները, դրա համար էլ դիմել է համապատասխան չինովնիկի, բայց կարող է ծանրաձողի տակ մնալ։
     Թեև Նիկոլի պարագայում զարմանալի չէ, որ երկրի շահը ստորադասվում է անձնական ամբիցիաներին և վախերին, ու նա հերթական անգամ խաղում է պետության հեղինակության հետ։
     Նույն կերպ ապօրինություններով էլ գնում է խորհրդարանական ընտրությունների՝ չհասկանալով, որ իր խաղը վաղուց ավարտված է կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ կատվի խաղը մինչև մարագն է»։

ՄԷԳ-ը նավթի գների ռեկորդային աճ է գրանցել Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին

ՄԷԳ-ի տվյալներով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավը հանգեցրել է մատակարարումների պատմության մեջ ամենախոշոր ցնցմանը․․․

ՄԷԳ-ը նավթի գների ռեկորդային աճ է գրանցել Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին

ՄԷԳ-ի տվյալներով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավը հանգեցրել է մատակարարումների պատմության մեջ ամենախոշոր ցնցմանը․․․

Սամվել Կարապետյանի գործով հարցաքննվել է 40 անձ. ոչ ոք ոչ մի փաստական տվյալ չի՛ տվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սամվել Կարապետյանի գործով հարցաքննվել է 40 անձ. ոչ ոք ոչ մի փաստական տվյալ չի՛ տվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հե՜տ տուր մեր կորցրածը. մանկապարտեզ մի խաղա


Արցախը հանձնել է՝ Նիկոլ Փաշինյանի ճնշումը չի բարձրացել։ Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց ու տասնյակ հազարավոր զոհեր ու հաշմանդամներ տալուց՝ ճնշումը չ…

«Որոշել ենք կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի երկարաձգումը»․ Մելոնի | ՄԱՄՈՒԼ.ամ

«Որոշել ենք կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի երկարաձգումը»․ Մելոնի

Իտալիան կասեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը, հաղորդում է ANSA-ն։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը»,- Վերոնայում ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Նա նաև մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ «Մենք պետք է շարունակենք միջազգային մակարդակով աշխատել՝ խաղաղության բանակցությունները առաջ մղելու ուղղությամբ՝ իրավիճակը կայունացնելու և վառելիքի ու պարարտանյութերի մատակարարման կենսականորեն կարևոր առևտրային ուղու աշխատանքը վերականգնելու համար»,- նշել է նա։

Իտալիայի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2003 թվականին։ Ստորագրումից հետո այն յուրաքանչյուր հինգ տարին մեկ ավտոմատ կերպով երկարաձգվում էր։

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր