«Որոշել ենք կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի երկարաձգումը»․ Մելոնի | ՄԱՄՈՒԼ.ամ

«Որոշել ենք կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի երկարաձգումը»․ Մելոնի

Իտալիան կասեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը, հաղորդում է ANSA-ն։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը»,- Վերոնայում ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Նա նաև մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ «Մենք պետք է շարունակենք միջազգային մակարդակով աշխատել՝ խաղաղության բանակցությունները առաջ մղելու ուղղությամբ՝ իրավիճակը կայունացնելու և վառելիքի ու պարարտանյութերի մատակարարման կենսականորեն կարևոր առևտրային ուղու աշխատանքը վերականգնելու համար»,- նշել է նա։

Իտալիայի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2003 թվականին։ Ստորագրումից հետո այն յուրաքանչյուր հինգ տարին մեկ ավտոմատ կերպով երկարաձգվում էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *