Թրամփն էլ է դատի տալիս ԶԼՄ-ներին․ դատարանը կրկին մերժեց


Ֆլորիդայի շրջանային դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից The Wall Street Journal-ի հրատարակիչների դեմ ներկայացված 10 միլիարդ դոլարի զրպարտությա…

ԱՄՆ-ն զարգացած երկրների շարքում վերջին տեղն է զբաղեցրել պացիենտների գոյատևման ցուցանիշով

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Մեծ Բրիտանիան զբաղեցրել է նախավերջին տեղը, թեև առողջապահական ծախսերը հասել են ռեկորդային 242 միլիարդ ֆունտի․․․

Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել․ Էրդողանը սպառնացել է պատերազմով

Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել․ Էրդողանը սպառնացել է պատերազմով

Հայաստանում որոշել են մեղմացնել հարկերից խուսափելու համար բիզնեսների դեմ քրեական գործեր հարուցելու մոտեցումը

Մասնավորապես, առաջարկվում է հրաժարվել նյութերը քննչական կոմիտեին ավտոմատ կերպով փոխանցելու պրակտիկայից․․․

Սի Ծինփինը չորս առաջարկ է ներկայացրել Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման համար

Չինաստանի առաջնորդն ընդգծել է խաղաղ գոյակցության սկզբունքին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը․․․

Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա  – ABCMEDIA

Ալեն Սիմոնյանը մեկնելու է Ստամբուլ՝ մասնակցելու IPU 152nd Assembly-ին։ Նրա խոսքով՝ հնարավոր է այնտեղ ոչ պաշտոնական շփում ռուս գործընկերոջ հետ:

Լրագրողների հետ զրույցում նա խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին ու պարզաբանել՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավարի հետ վերջին հեռախոսազրույցը կրել է ոչ պաշտոնական բնույթ՝ կապված գործընկերոջ ծննդյան հետ։ Նրա խոսքով՝ զրույցը հիմնականում եղել է անձնական, և որևէ քաղաքական «վերջնագիր» կամ զգայուն թեմա չի քննարկվել։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին՝ Սիմոնյանը նշել է, որ բոլոր հարցերը՝ այդ թվում տնտեսական բնույթի, պետք է քննարկվեն և լուծվեն երկխոսության միջոցով։ Նա ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ և չի դիտարկում իրեն որպես սպառնալիք այդ երկրի համար։

ԵԱՏՄ-ի թեմային անդրադառնալով՝ Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը փորձում է համատեղել տարբեր ուղղություններ և կմնա միությունում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ առաջացող հարցերը կբարձրաձայնվեն և կքննարկվեն գործընկերների հետ։

Ճեպազրույցի ընթացքում հնչել են նաև համեմատություններ․ Սիմոնյանը հիշեցրել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը կտրուկ փոխեց ինտեգրացիոն ուղղությունը՝ միանալով Մաքսային միությանը։ Կրկնության հնարավորության համար հարց հնչեց, որին պատասխան չհաջորդեց։

Ճեպազրույցը կարճ տևեց։ Սիմոնյանի կարծիքով, եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլիներ,  «ինոագետներ» կլինեին լրագրողները, կամ արտերկրում, կամ էլ բանտում։ Լրագրողների հակադարձումը դուր չեկավ Սիմոնյանին։ Նա ընդհատեց ճեպազրույցն ու հեռացավ։

Նիկոլ Փաշինյանը չլիներ լրագրողների կեսը բանտում կլիներ․ Ալեն ՍիմոնյանԱՊՐ 14, 2026 07:58

Նիկոլ Փաշինյանը չլիներ լրագրողների կեսը բանտում կլիներ․ Ալեն ՍիմոնյանԱՊՐ 14, 2026 07:58

Փաշինյանը և Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Կողմերը կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսության շարունակականությունը…