
Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՊՅՈՒՌՈՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
ՔՊ-ի հաղթանակը Ազգային ժողովում Պյուռոսյան հաղթանակ է։ Մի հաղթանակ, որը չի կարողանում անգամ ապահովել ընտրողների 50 տոկոս և ավել քվեները` չապահովելով սահմանադրական մեծամասնություն։ Ինչ խոսք, ամեն դեպքում դա հաղթանակ է։ Հաղթանակ է աննախադեպ կեղծարարության, վարչական ռեսուրսի անխնա կիրառման, բռնաճնշումների, մարդու տարրական իրավունքների ոտնահարման, ձերբակալումների և կալանքների, մոլորեցման, աղետալի պատերազմի վախ ներշնչելու քաղաքականության, թուրքացման, ամբարտավանության, խարդախ ու լկտի կեցվածքով, երբ վարչապետ կոչվածը հայտարարում է իր հաղթանակի մասին, այն դեպքում, երբ հաշվարկված է ընդամենը ընտրողների 10 տոկոս քվեաթերթիկների արդյունքները։
Իհարկե, Եվրոպան թքած ունի այս իրավախախտումների վրա։Ամերիկան տարակուսած է։ Բռնապետի հաղթանակը վարանում է ճանաչել անգամ նիկոլի ,,եղբայր,, Դոնալդ Տրամպը, իսկ Պուտինի վարչակազմը առայժմ խոսում է այն աննախադեպ իրավախախտումների և զեղծարարությունների մասին, որ ուղեկցել են ընտրություններին։
Կապիտուլյանտը խուճապի մեջ է, իսկ իր կողմնակիցները ակնկալված ,,հաղթանակը,, տոնում են մեռելի դեմքով, դատարկ հոգիներով և գոյություն չունեցող խղճով։
Սա մի հաղթանակ է, որ առ ոչինչ է դարձնում իշխանությունների հետագա գոյությունը»: