Ստեփան Ասատրյանը դեռ ոստիկանների պաշտպանության տակ է


Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան) եւ Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տեր Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կա…

Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Կայա Կալասի հետ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, հայտնում է նախարարության մամուլի խոսնակը

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցերի:

Թրամփն առաջարկել է Թիմ Քուկին նշանակել Nvidia-ի ղեկավար՝ Ջենսեն Հուանգի փոխարեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Apple-ի ղեկավար Թիմ Քուկին պետք է նշանակել Nvidia-ի ղեկավար՝ ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հրաժարականից հետո։

«Այժմ, երբ Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը, որը ֆանտաստիկ աշխատանք է կատարել, հրաժարական է տվել, կա միայն մեկ մարդ, որն ունակ է զբաղեցնել նրա տեղը՝ Թիմ Քուկը՝ Apple-ից։ Մի լեգենդին փոխարինում է մյուսը»,- գրել է Թրամփը։

Ջենսեն Հուանգը նոյեմբերի 12-ին լքել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնը։

Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քոլեթ Քրեսը, որը կշարունակի զբաղեցնել Nvidia-ի գործադիր փոխնախագահի և ֆինանսական տնօրենի պաշտոնները։ Տնօրենների խորհուրդը սկսել է մշտական ղեկավարի որոնումները և կդիտարկի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թեկնածուների։

Հուանգը նոյեմբերի 7-ին Nvidia-ի տնօրենների խորհրդին խոստովանել է, որ ինտիմ կապ է ունեցել մի կնոջ հետ, որին ամերիկյան հետախուզությունը կասկածել է Պեկինի օգտին տեղեկություններ հավաքելու մեջ։ Խոսքն Էլիս Հուանգի մասին է, որին ամերիկյան հատուկ ծառայությունները համարում են չինական հետախուզության հետ կապ ունեցող անձ։ Դրանից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 8-ին, Nvidia-ի տնօրենների խորհուրդը անկախ հետաքննություն է նախաձեռնել։

Եվրահանձնաժողովը SpaceX-ից պահանջել է անհապաղ վերականգնել Starshield-ի աշխատանքը Ուկրաինայում

Եվրոպական հանձնաժողովը ամերիկյան SpaceX ընկերությանը կոչ է արել անհապաղ վերականգնել Starshield արբանյակային կապի համակարգի աշխատանքը Ուկրաինայում՝ նոր խափանումների պայմաններում, որոնք, ըստ ուկրաինական կողմի, դժվարացնում են ռուսական հարձակումների հետմղումը, հաղորդում է «Европейская правда»-ն։

«Այս հաղորդագրությունները խոր մտահոգություն են առաջացնում, և եթե դրանք հաստատվեն, դա անընդունելի է»,- նոյեմբերի 12-ին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թոմա Ռենյեն։

Նա ընդգծել է, որ SpaceX-ը պետք է հետևողական մոտեցում ցուցաբերի Ուկրաինային ծառայություններ մատուցելու հարցում։ Ըստ Ռենյեի՝ անհրաժեշտ է անհապաղ վերականգնել Starshield-ի աշխատանքը, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան կապ պահպանել, պաշտպանել խաղաղ բնակչությանը և երկրի տարածքը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ուկրաինական ստորաբաժանումները մի քանի օր շարունակ Starshield-ի աշխատանքի զգալի խափանումներ են արձանագրում ռազմաճակատի ամբողջ գծի երկայնքով և օկուպացված տարածքներում։

Ըստ նրա՝ կապի՝ մինչև 161 կմ/ժ արագության սահմանափակումները դժվարացնում են ռուսական ռեակտիվ անօդաչուների դեմ որսացող անօդաչու սարքերի կիրառումը։ Զելենսկին հայտարարել է, որ դրա պատճառով ռուսական անօդաչուներն արդեն կարողացել են հարվածներ հասցնել։ Կիևը փորձում է ամերիկյան կողմից պարզել սահմանափակումների պատճառները։

Արբանյակային կապի հասանելիության խնդիրներ առաջացել էին նաև հոկտեմբերին. այն ժամանակ սահմանափակումներն ազդել էին ուկրաինական անօդաչուների և Starlink ու Starshield օգտագործող այլ համակարգերի աշխատանքի վրա։ Աշխատանքը վերականգնվել էր հոկտեմբերի 24-ին, սակայն նոյեմբերին, ըստ ուկրաինական կողմի հաղորդումների, սահմանափակումները կրկին ի հայտ են եկել։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նույնպես մտահոգություն է հայտնել խափանումների կապակցությամբ և հայտարարել, որ մտադիր է այս հարցը բարձրացնել ԱՄՆ ներկայացուցիչների հետ զրույցներում։ Նա ընդգծել է, որ արբանյակային կապն առանցքային նշանակություն ունի Ուկրաինայի պաշտպանության և Եվրոպայի անվտանգության համար։

«Եկ քինինք Արցախ»․ Արթուր Խաչենցը դստեր հետ հուզիչ կատարում է ներկայացրել

Երգիչ Արթուր Խաչենցը դստեր հետ կատարել է «Եկ քինինք Արցախ» գեղեցիկ երգը՝ համացանցում կիսվելով ջերմ ու հուզիչ ընտանեկան պահով։

Հոր և դստեր անկեղծ կատարումը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ երեխայի համար ամենամեծ արժեքներից են ծնողի սերը, ներկայությունն ու հոգատարությունը։

Նարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Նարեն 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

«Շնորհավորում ենք Նարեին և նրա մարզիչ Սարգիս Մանուկյանին այս փայլուն արդյունքի կապակցությամբ և մաղթում ենք նորանոր հաղթանակներ»,– ասված է հաղորդագրության մեջ:

500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը


Հնդկական կինոն պատրաստվում է իր պատմության ամենաամբիցիոզ նախագծին։ Հին «Ռամայանա» էպոսի էկրանավորումը ստեղծողներին արժեցել է մոտ 500 միլիոն դոլար և արդեն իսկ…

Վաշինգթոնում մարդկանց վրա կրակ բացած տղամարդը մահացել է

Վաշինգթոնում մարդկանց վրա կրակ բացած տղամարդը մահացել է

Վաշինգթոնի Լոգան Սըրքլ թաղամասում, որը գտնվում է Սպիտակ տնից մեկ մղոն հեռավորության վրա, տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս հինգը՝ վիրավորվել։

NBC News-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Վաշինգթոնում մարդկանց վրա կրակ բացած տղամարդը մահացել է։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը, որը նախկինում փակվել էր շենքում, ինքն իր վրա կրակել է իրավապահ մարմինների հետ բանակցելիս և հետագայում մահացել։

Կրակոցների մասին հաղորդվել է Լոգան Սըրքլ տարածքում։ Ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին խուսափել 15-րդ փողոցի շրջակայքից։ Տարածքի մեծ մասը շրջափակված է։ Մոտակա դպրոցները փակվել են՝ արգելելով մուտքն ու ելքը։ Շրջակա փողոցները նույնպես փակվել են լայնածավալ ոստիկանական գործողության պատճառով։

Ինչից են ամենաշատը նյարդայնանում գրասենյակային աշխատողները


Համաձայն հոգեբանների անցկացրած ուսումնասիրությունների, գրասենյակային աշխատողների 56 տոկոսը կարծում է, որ գործընկերների բարձր խոսակցությունները իրենց համար աշ…