ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում կայացած երկկողմ բանակցությունների ժամանակ ցանկություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։
Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Ասիա կատարած իր այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես երկկողմ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որը հստակ արտահայտել է դիվանագիտական ճանապարհով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելու իր ցանկությունը»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև դրական է գնահատել բանակցային գործընթացի ընթացքը՝ վստահություն հայտնելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման իրական հնարավորություններ կան։
«Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում [կարգավորման շուրջ]։ Կարծում եմ՝ հաջողության հասնելու իրական հնարավորություններ ունենք»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։