Երևանի բնակարաններից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել

Ապրիլի 21-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ նշված տանը ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մահացածը օտարերկրացի է, ում ինքնությունը այս պահին ճշտվում է։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։

«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան

«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրում է. «Հայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս։ Այս տասը ամիսների ընթացքում քաղաքական ռեպրեսիաների մեքենան աշխատեց ողջ ուժով՝ բռնաճնշումներ, տնային կալանք, սուտ լուրեր, հոգեբանական ճնշում և մանիպուլյացիաներ։ Պատկերացրեք, թե որքան մանրախնդիր է փոքրիկ խմբակը, որ թույլ չի տալիս Սամվել Կարապետյանին այցելել հայրական շիրիմին։ Սա դասագրքային հոգեբանական տեռոր է։

Բայց այսքանից հետո ես տեսա նույն Սամվել Կարապետյանին՝ ներողամիտ, մեծահոգի ու լավատես։ Ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է մնալ նվիրված իր հայրենիքին, հավասարակշիռ ու սթափ հայացքով է գնահատում իրականությունը։ Ավելին՝ կիսվեց բազմաթիվ նոր գաղափարներով և Հայաստանը զարգացնող նոր նախագծերի տեսլականով։

Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի այսպիսի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ, ով կբերի փոփոխություն։ Օրեր անց մենք կսկսենք կառուցել ամուր և ուժեղ Հայաստան ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»։

Զելենսկին ԱՄՆ հատուկ բանագնացներին մեղադրել է անհարգալից վերաբերմունքի մեջ

Ուիթքոֆը, ով ութ անգամ եղել է Մոսկվայում, բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․․․

Իրանում պատերազմը մեծացնում է գնաճային ռիսկերը Հայաստանում․ Fitch Ratings

Այնուամենայնիվ, միջազգային պահուստների աճը, սահմանափակ արտարժույթի ճնշումները և համեմատաբար անվտանգ էներգամատակարարումները սահմանափակում են սուվերեն վարկանիշների կարճաժամկետ ռիսկերը․․․

Թուրքիայի «փափուկ ուժը». Ալբանիայում թուրքերենի ուսուցման նոր կենտրոն է բացվել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն, Ալբանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արբեն Քինգջիի պաշտոնական հրավերով մեկնել է Ալբանիա։

Բայրաքթարօղլուին դիմավորել են զինվորական արարողությամբ։

Թուրքիայի ԳՇ պետը այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի, ինչպես նաև պաշտպանության նախարար Էրմալ Նուֆիի հետ։

Բայրաքթարօղլուն այցելել է Տիրանայում Թուրքիայի դեսպանատուն։ Նա նաև մասնակցել է Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) կողմից թուրքերենի ուսուցման կենտրոնի բացման արարողությանը։

Նշենք, որ TİKA-ն հիմնադրվել է 1992թ. Թուրքիայի մշակութային և հասարակական ազդեցությունը համակարգելու համար:

Աղբյուր՝ Ermenihaber.am

Իրանում ընթացող պատերազմի պատճառով Եվրոպայից իրականացվող հեռահար չվերթների ինքնարժեքն ավելացել է ավելի քան 100 դոլարով

Իր վերլուծության մեջ ընկերությունը համեմատել է ապրիլի 16-ի դրությամբ առկա գները փետրվարի 28-ի ցուցանիշների հետ․․․

Իրանում ընթացող պատերազմի պատճառով Եվրոպայից իրականացվող հեռահար չվերթների ինքնարժեքն ավելացել է ավելի քան 100 դոլարով

Իր վերլուծության մեջ ընկերությունը համեմատել է ապրիլի 16-ի դրությամբ առկա գները փետրվարի 28-ի ցուցանիշների հետ․․․

Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան


Տեր Արարատ քահանա Պողոսյանի հրապարակումը. «ՀՀ իշխանության ներկայացուցիչներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության/պաշտոնանկության հարցը փորձում են տեղափոխել քա…