Թուրքիայի «փափուկ ուժը». Ալբանիայում թուրքերենի ուսուցման նոր կենտրոն է բացվել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն, Ալբանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արբեն Քինգջիի պաշտոնական հրավերով մեկնել է Ալբանիա։

Բայրաքթարօղլուին դիմավորել են զինվորական արարողությամբ։

Թուրքիայի ԳՇ պետը այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի, ինչպես նաև պաշտպանության նախարար Էրմալ Նուֆիի հետ։

Բայրաքթարօղլուն այցելել է Տիրանայում Թուրքիայի դեսպանատուն։ Նա նաև մասնակցել է Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) կողմից թուրքերենի ուսուցման կենտրոնի բացման արարողությանը։

Նշենք, որ TİKA-ն հիմնադրվել է 1992թ. Թուրքիայի մշակութային և հասարակական ազդեցությունը համակարգելու համար:

Աղբյուր՝ Ermenihaber.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *