«Արսեն Խառատյանը մի ուշագրավ հայտարարություն արեց». Հայկ Այվազյան

«Արսեն Խառատյանը մի ուշագրավ հայտարարություն արեց». Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ով ԱՄՆ շահերը Հայաստանում առաջ տանելու գործում վերջին մարդը չէ, մի ուշագրավ հայտարարություն արեց, նշելով.
     «Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունը Թրամփի և Բայդենի միջև էական տարբերություն չունի, ու սա թերևս այն միակ ուղղություններից է, որտեղ շարունակություն կա ամերիկյան քաղաքականության։ Մինչև 2022 թվականի Պրահայի համաձայնությունները, այդ նույն ամռանը մենք ամերիկացի պաշտոնյաների էինք ընդունում, որոնք ասում էին. «Կոչ արեք, թող արցախցիները գան այստեղ` Հայաստան»»։
     Խառատյանը նաև ավելացրեց. «Բացի այդ, Արցախում ռուսական խաղաղապահների առկայությունը, բնականաբար, և նրանց հետո չլինելը ամերիկյան վարչակազմը դիտարկում էր որպես մեծ նվաճում»։
     Հիմա քանի որ հայերի մնալը Արցախում ուղիղ կապված էր ռուսական խաղաղապահների մնալու հետ, ինչն էլ իր հերթին ուղիղ կապված էր 2020 թ. նոյեմբեմբերի 9-ի հայտարարության կատարման հետ, ապա Արցախի ճակատագրով անհանգստացած գործիչները պետք է որ պաշտպանեին նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
     Սակայն, ըստ Արսեն Խառատյանի, ստացվում է, որ Միացյալ Նահանգները ամեն ինչ արել են, որ այդ հայտարարության կատարումը տապալվի, որպեսզի ռուսական խաղաղապահների Արցախում մնալու հիմքերը վերանան, նրանք դուրս գան, Արցախն էլ դատարկվի հայերից։ Եվ Արսեն Խառատյանն էլ իր մտքերը արտահայտում էր ոչ թե ցավով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը տապալվեց, այլ այդ հարցում ԱՄՆ հաջողությունից բավական մեծ բավարարվածությամբ։
     ԱՄՆ-ից մի քաղաքագիտության դոկտոր էլ կա, ով ևս, իր հակառուսական կեցվածքով նպաստել էր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տապալմանը, օրեր առաջ վրդովվել էր իշխանությանը պաշտպանող հակառուս ակտիվիստների ադրբեջանամետ ելույթներից։ Նա նաև քննադատում է Փաշինյանի քաղաքականությունը։
     Երբ որ պետք էր Փաշինյանի ձեռքից բռնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չտապալի, ռուսական խաղաղապահները մնան, հայերն էլ Արցախից դուրս չգան, այս մարդիկ նպաստում էին Փաշինյանի քայլերին։
     Հիմա էլ նրանցից ոմանք վրդովվում են Փաշինյանի վարած ադրբեջանամետ և թուրքամետ քաղաքականությունից, ինչը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տապալման ուղիղ հետևանքն է»:

Գերմանիայում զինագործական ընկերությունների թիվը 4 տարում ավելի քան կրկնակի աճել է

Եթե 2017 թվականին Միությանն անդամակցում էր մոտ 70 ընկերություն, ապա 2026 թվականի փետրվարին դրանց թիվը մոտեցել է 500-ի…

Գերմանիայում զինագործական ընկերությունների թիվը 4 տարում ավելի քան կրկնակի աճել է

Եթե 2017 թվականին Միությանն անդամակցում էր մոտ 70 ընկերություն, ապա 2026 թվականի փետրվարին դրանց թիվը մոտեցել է 500-ի…

2025 թվականին պարենի համաշխարհային արտադրությունն աճել է 2,9%-ով

Սակայն տվյալները ցույց են տալիս, որ աճը եղել է անհամաչափ, ավելի ու ավելի տարածաշրջանային և պայմանավորված է ոչ այնքան անասնագլխաքանակի ընդլայնմամբ, որքան կառուցվածքային փոփոխություններով, արտադրողականության բարձրացմամբ և արտադրության չափման ու հաշվառման մեթոդների փոփոխությամբ…

Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ

Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է Հեզբոլլահի շուրջ 1,000 օբյեկտ: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:

«ՑԱԽԱԼ-ի զորքերը, Հարավային Լիբանանում 91-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո, ապամոնտաժել են ավելի քան 1,000 ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվել են Հեզբոլլահի ահաբեկիչների կողմից ՑԱԽԱԼ-ի զորքերի դեմ հարձակման ծրագրեր իրականացնելու համար, ներառյալ ականապատված կառույցներ և շենքեր, որտեղ զենքեր են եղել»,- գրված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զորքերը նաև հայտնաբերել են հարյուրավոր զինատեսակներ, այդ թվում՝ գնդացիրներ, Կալաշնիկովի ինքնաձիգներ, նռնակներ, ականներ, ատրճանակներ, հակատանկային հրթիռներ, զինամթերք, ՌՊԳ հրթիռներ և ականանետի արկեր:

Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ. Ռուբիո

Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ինչպես արդեն ասացի, նա ևս հազվադեպ է շփվել մեր մարդկանց հետ։ Հիմնականում դրանք անուղղակի բանակցություններ են», – ասել է Ռուբիոն։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում եղել են որոշ ուղղակի շփումներ՝ կապված Իսլամաբադում տեղի ունեցած հանդիպումների հետ։ Հիշեք, իրանական համակարգում երկար ժամանակ գործում էր ամերիկացիների հետ ուղղակի բանակցությունների արգելք:

Բայց ուղղակի շփումները նրանց հետ շատ հազվադեպ են, խիստ գաղտնի և տեղի են ունենում միայն նրանց համակարգի մեկ կամ երկու անձի միջոցով»,- պարզաբանել է պետքարտուղարը։

Որո՞նք են առաջատար երկրները ԱԲ զարգացման համար նախատեսված տվյալների մշակման կենտրոնների թվով

Դրանք խոշոր օբյեկտներ են, որտեղ զետեղվում են սերվերներ, պահոցային համակարգեր և ցանցային սարքավորումներ, որոնք օգտագործվում են տվյալների պահպանման, մշակման և տարածման համար։ Որքան շատ են տվյալների մշակման կենտրոնները, այնքան մեծ են արհեստական բանականության հնարավորությունները, գրում է Euronews-ը…

Բենզինը Գերմանիայում շարունակում է թանկանալ

նոր կանոնի ներդրումից հետո լիցքավորման լավագույն ժամանակը տեղափոխվել է ավելի ուշ ժամի՝ 12:00-ից քիչ առաջ, մինչդեռ նախկինում ավելի շահավետ էր լիցքավորել երեկոյան…