Պատերազմում ակնհայտ դարձավ, որ Իրանն ունի հիանալի դաշնակիցներ, ինչպիսին է Ռուսաստանը․ Արաղչի

Պատերազմում ակնհայտ դարձավ, որ Իրանն ունի հիանալի ընկերներ և դաշնակիցներ, ինչպիսին է Ռուսաստանը, ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը Արաղչիի հետ հանդիպամն ժամանակ նշել է, որ անցյալ շաբաթ նամակ է ստացել Իրանի Գերագույն առաջնորդից։

«Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հնարավորինս արագ հաստատելու համար»,-ընդգծել է նախագահը։

Եթե ​​հայկական ընդդիմությունը չկարողանա միավորվել, ապա ձայները կփոշիանան Փաշինյանի օգտին․ Աղազարյան

Տեսեք, «Մեր ձևով» շարժումը ումերից է բաղկացած․․․

Իրանը նվաստացնում է Միացյալ Նահանգներին. Գերմանիայի կանցլեր

Մերցը հավելել է, որ իրանցիներն «ակնհայտորեն շատ հմտորեն են վարում բանակցությունները կամ շատ հմտորեն բանակցություններ չեն անցկացնում»…

Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող


Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դեմ հաղորդում ներկայացնելու հայտարարությանը: Լրիվ նորմալ է, որ մարդ, ում դեմ ի…

Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ. ՆԳՆ-ն՝ բնակիչներին նյութապես շահագրգռելու դեպքի մասին

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը…

Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյանը՝ Կանդազի մասին

Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյանը՝ Կանդազի մասին

Առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահ


Աշխարհ


Այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իսկապես պատմական է: Պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղ Հայաստանը պատկանում է՝ հաշվի առնելով վերջինիս հինավուրց պատմությունը: Այդ մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«Սա պատմական է, քանի որ այսօրվա գագաթնաժողովը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնության շնորհիվ, համաձայնություն, որը խաղաղության պատմություն է Եվրոպայի համար Եվրոպայում, որը պետք է տոնվի մի աշխարհում, որտեղ պատերազմները կարծես գերակայում են:

Այս համաձայնագրի շնորհիվ է, որ բարելավվել են հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, և սրա շնորհիվ է, որ այս տարածաշրջանն անցել է փոխակերպման ճանապարհը»,- ասաց նա:

Եվրոպական խորհրդի նախագահն այս համատեքստում հայտարարեց, որ ԵՄ-ն պատրաստ է վստահելի գործընկեր դառնալ՝ ապահովելով պահի, խաղաղության, հնարավորությունների, բարգավաճման անդառնալիությունը:

«Կենսական նշանակություն ունի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, պայքարել արտաքին ազդեցությունների և ապատեղեկատվության դեմ: Հայաստանի ժողովրդավարության ապագան միայն Հայաստանի քաղաքացիների ձեռքում է»,- ասաց նա:

Անտոնիու Կոշտան նշեց ևս մեկ պատճառ, թե ինչու է այս գագաթնաժողովը պատմական: Ըստ նրա՝ առաջին անգամ է, որ ԵՔՀ գագաթնաժողովին հրավիրվել է ոչ եվրոպացի գործընկեր Կանադայի վարչապետը:



Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը


Քաղաքականություն


Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կիրակի Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախօրեին, հանդիպել են բանակցություններ վարելու համար։

Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը և տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու ձգտմանը։

Չեխիայի վարչապետի խոսքով՝ Զելենսկին ցանկանում է, որ պատերազմը վերջանա, և ընդգծել է, որ խաղաղության բանակցությունները պետք է շարունակվեն։ Ըստ Բաբիշի՝ քանի որ Ռուսաստանը չի ընդունում եվրոպական առաջնորդների մասնակցությունը հակամարտության կարգավորման ջանքերին, Թյուրքական պետությունների կազմակերպությունը կարող է օգնել։ Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Կենտրոնական Ասիայի առաջնորդներն էլ կապեր են պահպանում և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի հետ։



Անկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է Երևան


Աշխարհ


Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին տեղափոխող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում՝ տեխնիկական խնդրի պատճառով, երբ Մադրիդից ուղևորվում էր դեպի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։