ԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը


Հայաստան


Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Բանբըրին և IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ապրիլի 27-ին հանդիպել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ, տեղեկացնում են ԿԸՀ-ից:

Էնթոնի Բանբըրին և Վահագն Հովակիմյանը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա համապետական և ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:



«Իրանցիներն ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր»․ Մերց

«Իրանցիներն ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր»․ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կասկած է հայտնել, որ Միացյալ Նահանգներին կհաջողվի արագ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը:

«Քանի որ իրանցիները, ակնհայտորեն, ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր, իսկ ամերիկացիները, դատելով ամենից, իրականում չունեն համոզիչ ռազմավարություն բանակցություններում»,- հայտարարել է Մերցը՝ Մարսբերգում դպրոցականների հետ քննարկման ժամանակ։

Նա նշել է, որ ամերիկացիները ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ՝ «ակնհայտորեն առանց որևէ ռազմավարության»։ Այդ պատճառով, ըստ Մերցի, հակամարտության դադարեցումն այժմ ավելի դժվար է։ «Հատկապես այն պատճառով, որ իրանցիները, ակնհայտորեն, շատ հմտորեն բանակցություններ են վարում, կամ նույնքան հմտորեն խուսափում են դրանցից։ Իրավիճակն այժմ բավականին բարդ է։ Եվ դա մեզ հսկայական գումարներ է արժենում։ Այս հակամարտությունը, այս պատերազմն Իրանի դեմ, անմիջական ազդեցություն ունի մեր տնտեսական ցուցանիշների վրա»,- նշել է Մերցը։

Գերմանիայում աճում է համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվելու մասին դիմումների թիվը․ NOZ

Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին ներկայացվել էր ընդհանուր առմամբ 3,879 դիմում, իսկ 2023-ին զինվորական ծառայությունից հրաժարվել էր ընդամենը 1,079 մարդ․․․

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով


Հայաստան


Երևանում ապրիլի 27-ին կեսօրից հետո, 28-29-ին, մայիսի 1- 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին և մայիսի1- 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 28-ի և 29-ի գիշերը լենային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 5-7 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-2-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։



Պուտինը պաշտոնանկ է արել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովին․ նրա պաշտոնը կզբաղեցնի Իգոր Չայկան

Իգոր Չայկան հայտնի է դարձել Ալեքսեյ Նավալնիի՝ 2015 թվականին հրապարակված հետաքննությունից հետո, որը պատմում էր Իգորի և նրա եղբոր՝ Արտյոմ Չայկայի բիզնեսի ու ունեցվածքի մասին․․․

Կալգարիում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել անվճար սննդի համար՝ գների աճի պատճառով. CTV

Բարեգործական ակցիան կազմակերպել էր տեղի հասարակական կազմակերպություններից մեկը, որն անվճար մթերք էր բաժանում կարիքավորներին․․․

Միգուցե այդ մարդկա՞նց էլ խայտառակեք, ինչպես գեներալ Մանվելին արեցիք


Հայկական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ Երևանին մոտ մի հողատարածքում հայտնաբերվել են թափված հազարավոր զինվորական համազգեստներ`…

«Նիկոլ Փաշինյանը փորձում է համատարած վախ սերմանել»․ Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանը փորձում է համատարած վախ սերմանել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանում համատարած վախ սերմանել.
     Բերման են ենթարկել Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ, հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը Սամվել Կարապետյանի աջակիցն է։ Այսպիսի ձերբակալություններով Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանում համատարած վախ սերմանել։ Որպեսզի ԱԺ ընտրություններից առաջ մարդիկ վախենալով, որ իրենք կարող են լինել հաջորդ ձերբակալվածը՝ հեռու մնան ընդդիմությունից, քաղաքական պայքարից»։

Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում գահը կա, սակայն իշխանությունները խոչընդոտում են նրան, ով պետք է նստի այդ գահին

Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում գահը կա, սակայն իշխանությունները խոչընդոտում են նրան, ով պետք է նստի այդ գահին