«Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ


Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների որոշ ծնողներ պարբերաբար հավաքվում են պաշտպանության նախարարության շենքի մոտ: Նրանց զավակների վրա չի տար…

«Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է»․ Ռուբեն Մխիթարյան

«Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է:
     Թե ո՞ր երկրի քաղաքացի Փաշինյանի օրն է, դա այդքան էլ էական չէ: Էական է, որ քաղաքացի Փաշինյանը այս երկրի քաղաքացի չէ, քանզի իր համար այս երկիրը չկար, այս երկիրը իր պատկերացրած «Իրականը» չէր:
     Այն չկար, քանի որ կար Արցախը: Այն չկար, քանի որ կար Սփյուռքը: Այն չկար, քանի որ կար ՀԱՊԿ-ը: Այն չկար, քանի որ կար Հայոց Ցեղասպանությունը, որը կար, որովհետև կային «մեծ գերտերությունների խարդավանքները», իսկ «խեղճ թուրքերն ի՞նչ անեին, ուզած չուզած» միլիոն ու կես հայ կոտորեցին, որոնց «ռուսները գցեցին իրենց գրպանը»: Այն չկար, որովհետև «նախկինները, թալանը, կոռուպցիան, անարդարությունը, մարդասպանությունները, ղարաբաղյան կլանը, լապատկով կռվող անտռուսիկմայկա զինվորները, Կաթողիկոսը, Սերժը, Ռոբերտը, Լևոնը, Վազգենը, Դեմիրճյանը, Քաջազնունին, Վարդան Մամիկոնյանը, Տրդատը, Տիգրան Մեծը, Հայկ Նահապետը, Ադամը, դինոզավռերը, մեծ պայթյունը…»:
     Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է: Այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով»։

Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան


Քիմ Քարդաշյանն ինսթագրամյան իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ․ «Հարգանքի տուր…

Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ. Աբրահամյան

Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ. Աբրահամյան

Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ. Աբրահամյան

Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ. Աբրահամյան

Թրամփը կմասնակցի TRUMP թոքենի խոշոր սեփականատերերի համար կազմակերպված փակ ընթրիքին

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի TRUMP թոքենի խոշոր սեփականատերերի համար նախատեսված հանդիսավոր ընթրիքին, որը կկայանա ապրիլի 25-ին՝ շաբաթ օրը, Ֆլորիդայում գտնվող նրա Mar-a-Lago նստավայրում։

Միջոցառմանը սպասվում է շուրջ 18 հայտնի հյուրերի ներկայություն։ Նրանց թվում են Paolo Ardoino-ն՝ Tether ընկերության ղեկավարը, Chi Hyun Song-ը՝ Upbit բորսայի հիմնադիրը, ներդրումային ոլորտի ներկայացուցիչ Cathie WoodArk Invest ընկերությունից, ինչպես նաև լեգենդար բռնցքամարտիկ Մայքլ Ջերարդ Թայսոնը։

Հատկանշական է, որ մարտին միջոցառման մասին առաջին հայտարարության ժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել էր, թե այն ընդգրկված չէ նախագահի պաշտոնական օրակարգում, և այդ օրը Թրամփը նախատեսում էր մասնակցել Վաշինգտոնում անցկացվող White House Correspondents’ Dinner-ին։

Ընթրիքը նախատեսված է TRUMP թոքենի 297 խոշորագույն սեփականատերերի համար։ Նրանցից 29-ը կհրավիրվեն նաև առանձին VIP ընդունելության՝ Թրամփի և մյուս «սուպերսթարների» մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ նախագահը չի ընդունելու նվերներ և չի անցկացնելու անձնական հանդիպումներ հյուրերի հետ։ VIP մասնակիցներին կտրամադրվեն հուշանվերներ՝ օծանելիք, ժամացույցներ և այլ ապրանքներ՝ Fight Fight Fight խորհրդանիշով և Trump բրենդով։

TRUMP թոքենի գինը ներկայումս տատանվում է մոտ 2.85 դոլարի սահմաններում, ինչը շուրջ 96 տոկոսով ցածր է նախորդ տարվա հունվարին՝ թողարկումից անմիջապես հետո գրանցված մոտ 75 դոլար առավելագույն ցուցանիշից։