Թրամփը կմասնակցի TRUMP թոքենի խոշոր սեփականատերերի համար կազմակերպված փակ ընթրիքին

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի TRUMP թոքենի խոշոր սեփականատերերի համար նախատեսված հանդիսավոր ընթրիքին, որը կկայանա ապրիլի 25-ին՝ շաբաթ օրը, Ֆլորիդայում գտնվող նրա Mar-a-Lago նստավայրում։

Միջոցառմանը սպասվում է շուրջ 18 հայտնի հյուրերի ներկայություն։ Նրանց թվում են Paolo Ardoino-ն՝ Tether ընկերության ղեկավարը, Chi Hyun Song-ը՝ Upbit բորսայի հիմնադիրը, ներդրումային ոլորտի ներկայացուցիչ Cathie WoodArk Invest ընկերությունից, ինչպես նաև լեգենդար բռնցքամարտիկ Մայքլ Ջերարդ Թայսոնը։

Հատկանշական է, որ մարտին միջոցառման մասին առաջին հայտարարության ժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել էր, թե այն ընդգրկված չէ նախագահի պաշտոնական օրակարգում, և այդ օրը Թրամփը նախատեսում էր մասնակցել Վաշինգտոնում անցկացվող White House Correspondents’ Dinner-ին։

Ընթրիքը նախատեսված է TRUMP թոքենի 297 խոշորագույն սեփականատերերի համար։ Նրանցից 29-ը կհրավիրվեն նաև առանձին VIP ընդունելության՝ Թրամփի և մյուս «սուպերսթարների» մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ նախագահը չի ընդունելու նվերներ և չի անցկացնելու անձնական հանդիպումներ հյուրերի հետ։ VIP մասնակիցներին կտրամադրվեն հուշանվերներ՝ օծանելիք, ժամացույցներ և այլ ապրանքներ՝ Fight Fight Fight խորհրդանիշով և Trump բրենդով։

TRUMP թոքենի գինը ներկայումս տատանվում է մոտ 2.85 դոլարի սահմաններում, ինչը շուրջ 96 տոկոսով ցածր է նախորդ տարվա հունվարին՝ թողարկումից անմիջապես հետո գրանցված մոտ 75 դոլար առավելագույն ցուցանիշից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *