1 ոսկե և 11 բրոնզե մեդալ․ Երևանում տեղի է ունեցել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը (մարզական սամբո):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո), 58 կգ քաշայիններ Նարեկ Գոգինյանը, Զավեն Արզումանյանը, 88 կգ քաշային Թաթուլ Ավագյանը, 98+ կգ Մխիթար Թեմուրյանը (մարտական սամբո):

Մարզական սամբոյի կանանց պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Աննա Այվազյանը (50 կգ), Սյուզաննա Մանուկյանը (72 կգ), Աննա Մկրտչյանը (80+ կգ):

Մարտական սամբոյի կանանց պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Մարիամ Ստեփանյանը (54 կգ), Սրբուհի Հովակիմյանը (59 կգ) և Եկատերինա Ժիգալովան (80 կգ):

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը 22 երկրի ավելի քան 500 մարզիկ է մասնակցել։ Մրցաշարը Երևանում անցկացվել է արդեն երրորդ անգամ․ այստեղ են անցկացվել նաև 2024 և 2025 թվականների աշխարհի գավաթի խաղարկությունները։

ՇՄ նախարարը մեկնել է Օսլո, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նորվեգիայի Թագավորության…

Հայաստանն ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր՝ միջազգային սպորտային հարթակում. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանն ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր՝ միջազգային սպորտային հարթակում. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակային դիրքերի զինծառայողները ներկայացնում են կահավորման աշխատանքներն ու ինժեներական նոր լուծումները (վիդեո)

Տարվա բոլոր եղանակներին բանակային դիրքերում իրականացվող հերթափոխերին…

Մի խումբ կանայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև


Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Այսօրվանից մի խումբ սրտացավ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ծաղկազարդի գործով» կալան…

Ղալիբաֆը կանխատեսել է վառելիքի գների կտրուկ աճ


Քաղաքականություն


Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը արձագանքել է ԱՄՆ-ի հայտարարած ծովային շրջափակմանը՝ նշելով, որ դա կհանգեցնի էներգակիրների համաշխարհային գների անկառավարելի աճի։

Նա հեգնանքով դիմել է ամերիկյան կողմին՝ ասելով, որ շուտով նրանք կարոտով կհիշեն բենզինի 4-5 դոլար արժեքը, քանի որ շրջափակման հետևանքները շատ ավելի թանկ կնստեն սպառողների վրա։

Իր հայտարարության մեջ Ղալիբաֆը նաև կիրառել է մաթեմատիկական բանաձև՝ ակնարկելով, որ արտաքին ճնշումները միայն ուժեղացնելու են Իրանի հակազդեցությունը։ 



Այդ երեխան հանցագործ չէ․մայրերը նստացույց են անում Գլխավոր դատախազության մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով

Այդ երեխան հանցագործ չէ․մի քանի մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության մոտ՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատելու պահանջով։

«Ընտանիքին չեմ ճանաչում, բայց երեխա է, ո՞նց կարելի է, պարտավոր են նրան ազատ արձակել։ Հատկապես հիմա, որ նախընտրական շրջան է, Փաշինյանի ռեյտինգը կտուժի։ Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ այս երեխան ունի առողջական խնդիրներ։ Ընդամենը 18 տարեկան տաքարյուն երեխա է, որին փորձել են հրել, նա էլ պատասխանել է»,- ասաց Մարիաննա Զարգարյանը։

«Մեր նպատակն է թույլ չտալ, որ Դավիթին նորից տեղափոխեն ՔԿՀ, որ նա շարունակի իր բուժումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեկ այլ մասնակից՝ 4 երեխաների մայր Սայիդա Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ առավոտյան ժամը 11-ից մինչև 20։00-ն։

Աջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է սպասվում


Հայաստան


Վերատեղադրված գազատարերը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 14-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վանահովիտ թաղամասի, հարակից առանձնատների գազասպառողների, «Ս․Լ․Լ-Գազ», «Ա․Հ․» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը. հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։