
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ՀՀԿ 18-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրումներն է առանձնացրել։ «1. Պատկերացնու՞մ եք՝ պատերազ…
Մոտ 15 երկիր պլանավորում է առաքելություն իրականացնել Հորմուզի նեղուցում․Մակրոն
Մոտ 15 երկիր պլանավորում է առաքելություն իրականացնել Հորմուզի նեղուցում․ այս մասին հայտարարել է Ֆրանիսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«15 երկիր ներգրավված է և պատրաստվում է Ֆրանսիայի գլխավորությամբ խիստ պաշտպանական առաքելություն իրականացնել Հորմուզի նեղուցում, որն իրականացվելու է Իրանի հետ համակարգված»,-հայտարարել է Էմանուել Մակրոնը։
Նա ողջունել է Իրանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու Հորմուզի նեղուցը և Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որին իր աջակցությունն է հայտնել նաև Իսրայելը։
Թանկարժեք մետաղների ֆյուչերսների արժեքն աճում է
Թանկարժեք մետաղների ֆյուչերսների արժեքն աճում է
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշինյան
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել ընտրություններից առաջ էլ, հետո էլ, մանավանդ որ դա ընտրությունների հետ որևէ կապ չունի:
Այդ մասին Կառավարության ճեպազրուցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե շատերին թվում է՝ ընտրություններից հետո առողջապահության ապահովագրության համակարգում հնարավոր են փոփոխություններ, դրա համար այս պահին համակարգից օգտվողների հոսքը մեծ է, Կառավարությունն էլ ստիպված լրացուցիչ միջոցներ է հատկացնում:
«Ամեն ինչ գնում է Կառավարության պլանավորածի համաձայն: Այսօր էլ մենք որոշում ընդունեցինք, որ 2027 թվականից նոր խմբեր են ներառվելու առողջապահության ապահովագրության համակարգ, և մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք Հայաստանի ամբողջ բնակչության առողջության ապահովագրության համակարգ ներառելու մասին դրույթ»,- ասաց նա:
Բա սանհանգույցները չնայե՞նք. այստեղ զուգարանակոնքերի որակն ակնհայտորեն ավելի լավն է. Փաշինյանը՝ Մրգաշենի դպրոցում
Տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախօրեին գրանցված տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում՝ ներիշխանական սուր դիմակայությունից մին…
Տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախօրեին գրանցված տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում՝ ներիշխանական սուր դիմակայությունից մին…
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու | Top-News.am
Հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոսան պարզաբանել է, թե ինչու ժամանակին Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ռուսական «Կրասնոդարից» պորտուգալական «Պորտու» չկայացավ։ «Կարծում եմ՝ այն գումարը, որի դիմաց «Կրասնոդարը» պատրաստ էր վաճառել ֆուտբոլիստին, չափազանց մեծ էր «Պորտուի» համար։ Սակայն «Բարսելոնայի» հետ հնարավոր գործարքն իսկապես քննարկվել է, և շրջանառվող այդ լուրերը լիովին համապատասխանում են իրականությանը»,- պորտուգալացի գործակալի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում դեռևս չի փոխել ակումբային գրանցումն ու չի լքել հարազատ թիմը:
Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ Բարբոսան հավելել է, որ այժմ «Պորտուն» այլևս չի դիտարկում ռուսական տրանսֆերային շուկան, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլին նախապատվությունը տալիս է եվրոպացի խաղացողներին։
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 180 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ