Նախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունել


Հայաստան


Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը և խթանումը, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի հերթական  նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը Հայաստանին հնարավորություն կտա բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճը:

 Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ներկայում գործում է  «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որն ընդունվել է 1994 թվականին, սակայն չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք ամբողջական  կարգավորում: Զեկուցողի խոսքով՝ նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի ներդրողների և ներդրումների վրա:

Օրենքը կարգավորելու է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները, ներդրողների իրավունքներն ու այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների՝ արտոնությունների, իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը: Կարգավորվելու է  նաև ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է երկար ժամանակ, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ գործարարների մասնակցությամբ:

Նշվել է, որ նախագծի ընդունումից հետո ուժը կորցրած կճանաչվի «Օտարերկրյա ներդրումների մասին» գործող օրենքը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:



Արմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել


Տեսանյութեր


Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 16-ի գիշերը։ Հայտնել էին, որ հարսանիքից վերադարձել են Մրգաշատ գյուղի իրենց տուն և տեսել, որ պատուհանից մուտք գործելու միջոցով գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Մարտի 22-ի գիշերը բնակարանային գողության վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց նույն գյուղի երկու այլ բնակիչներից։ Երկու դեպքում էլ, օգտվելով տանտերերի բացակայելու հանգամանքից, բացել էին եվրոպատուհանը և գողացել մի դեպքում գումար, մյուս դեպքում՝ ոսկեղեն։

Կասկածելիների շրջանակը նեղացավ, և Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումները հասան տրամաբանական ավարտի։

Հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ապրիլի 6-ին ձերբակալվեցին ու վարչություն տեղափոխվեցին նույն գյուղի բնակիչ 30-ամյա մի տղամարդ ու նրա համագյուղացի ընկերուհին։
Նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին։
30-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Ձեռնարկվում են միջոցներ երեք դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։



Անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ-ից:

 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։ Քրիստինե Ղալեչյանը ընդգծել է, որ ծրագրում գործադրված ջանքերի և իրանական ընկերության ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետներում՝ 2027 թ․։

«Նիկո՛լ ջան, էդ սպառնո՞ւմ ես». Արթուր Միքայելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Նիկո՛լ ջան, էդ սպառնո՞ւմ ես». Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան եթերում ասել է. «Նիկո՛լ ջան, էդ սպառնո՞ւմ ես: Ու քեզ թվում ա՝ դրանով ուժ ես ցույց տալի՞ս, չէ՜: Խնդրում եմ հիշես՝ հոգեբանության մեջ մի պարզ ճշմարտություն կա. մարդն սկսում է սպառնալ ու անհանգիստ տոնով անընդհատ ինչ-որ մի բանի մասին խոսել էն ժամանակ, երբ զգում է, որ իր ներսում անորոշություն ու խուճապ կա»:

Թուրքիան ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև ժամանակավոր հրադադարը

Կայուն խաղաղության ճանապարհը հնարավոր է հարթել միայն երկխոսության, դիվանագիտության և փոխադարձ վստահության միջոցով․․․

Հայաստանի իշխանությունները որոշել են կարգավորել օտարերկրյա և տեղական ներդրողների գործունեությունը

Նախագիծն առաջարկում է ամրագրել խտրականության դեմ երաշխիքները՝ երկու հայտնի բաղադրիչների միջոցով.․․

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկը կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները (stablecoins) որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Անդրսահմանային ֆինանսական ծառայություններն այսօր զգալի չափով մնում են մասնատված և վերջնական հաճախորդներին չեն ապահովում արագ ու որակյալ սպասարկում: Սթեյբլքոիններն առաջարկում են այդ բացը լրացնելու համոզիչ միջոց և գտնվում են եզակի դիրքում, քանի որ ներկայացնում են այն բնական հատման կետը, որտեղ ավանդական ֆինանսական և կրիպտոաշխարհները կարող են միավորվել՝ հաճախորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու համար», — ասաց նա Doing Digital 2026 ֆորումի ժամանակ, որն անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո:

Նրա խոսքով՝ կրիպտոկարգավորման մասին վերջերս ընդունված օրենքը ցույց է տալիս Կենտրոնական բանկի հանձնառությունը՝ հասնելու սպառողների պաշտպանության և նորարարությունների զարգացման միջև «ոսկե հավասարակշռության»:

«Կարգավորման կենտրոնում ոլորտի ֆինանսական, ոչ թե տեխնոլոգիական կողմն է, ինչն ապահովում է նոր տեխնոլոգիաների ինտեգրումն անվտանգ, արդյունավետ և թափանցիկ եղանակով», — ընդգծեց նա:

  «Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին: Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ: Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվներով առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի վերահսկողության կանոնները: Կարգավորման նախատեսված մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվներ գնողների իրավունքները և բարձրացնի վստահությունը շուկայի նկատմամբ:

«ԱՌԿԱ» գործակալությունը ֆորումի մեդիա գործընկերն է: