Իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր պոտենցիալը․ Նարեկ Կարապետյան

Մեր տեղեկություններով, վաղը ևս երկու քաղաքական ուժ կհայտարարեն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին» միանալու մասին: «Ապրելու երկիր» կուսակցությունը և «ՀայաՔ…

Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, իրավապահները բացահայտել և վնասազերծել են հանցավոր խմբավորում, որը զբաղվում էր ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հանդիպումների տոմսեր…
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Փետրվարին դեպի Հայաստան ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով աճել է 5,2%-ով՝ հունվարին արձանագրված 44% թռիչքից հետո։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – April 2026» զեկույցում։
«Սա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքի 10% չափավոր աճով (որին բաժին է ընկնում ընդհանուր զուտ ներհոսքի 57%-ը), ինչպես նաև ԱՄՆ-ից ներհոսքի 9,6% աճով (ընդհանուր զուտ ներհոսքի 42%-ը)», – նշվում է հետազոտության մեջ։
Զեկույցի հեղինակները նաև մատնանշում են, որ այլ երկրներից զուտ ներհոսքը կրճատվել է 74,5%-ով, թեև դրանց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի ընդամենը 1,3%-ը։
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2026 թվականի փետրվարին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված ֆիզիկական անձանց օգտին ոչ առևտրային անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է մոտ 47 մլն դոլար՝ 2025 թվականի փետրվարի 44,6 մլն դոլարի դիմաց։
Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակով են սկսել իրենց ելույթները:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Արգենտինայի ներկայացուցչի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը բոլոր ռաունդներում ունեցել է ընդգծված առավելություն և վստահորեն հաղթանակ տոնել:
Մրցաշարում հաղթական մեկնարկ է գրանցել նաև Նարեկ Մանասյանը: Վենեսուելացի Վիլմեռ Ռոայի հետ մրցավեճում հայ մարզիկն ի սկզբանե նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել և, գրագետ տակտիկական մենամարտ անցկացնելով, վճռել է հանդիպման ելքն իր օգտին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի հետ։
Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որը պետք է պահպանվի պակիստանցի միջնորդների կողմից նախապես համաձայնեցված և հայտարարված պարամետրերի շրջանակներում։ Նշվել է իրավիճակի անվերահսկելի սրացումը և զինված բախման կրկնությունը կանխելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերի շարունակման կարևորությունը։
Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Իրանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև փոխադարձաբար ընդունելի համաձայնագրերի ձեռքբերմանը։ Իրանական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ վերոնշյալ ջրային ուղիով ռուսական նավերի և բեռների անարգել անցումն ապահովելու համար։