Թուրքիայում դպրոցում կրակոցներից մահացածների թիվը հասել է 9-ի

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի դպրոցում կրակոցներից զոհերի թիվը հասել է 9-ի․ հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարարությունը։

Ըստ Milliyet-ի՝ ձերբակալվել է նաև զինված հարձակում իրականացրած ութերորդ դասարանի աշակերտի հայրը։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցում հրաձգություն է իրականցրել 8-րդ դասարանի աշակերտ։ «Հնարավոր է՝ նա զենքը վերցրել է իր հորից, որը նախկին ոստիկան է»,- գրում են տեղական լրատվամիջոցները ։

Նշենք, որ ենթադրյալ կրակոցներ արձակած աշակերտը ևս սպանվել է վնասազերծման գործողությունների ժամանակ։

«Ի՞նչ է սպասվում, եթե ՔՊ-ն վերարտադրվի․ արդյո՞ք  պատկերացնում ենք սպասվող աղետի մասշտաբները»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)

«Ի՞նչ է սպասվում, եթե ՔՊ-ն վերարտադրվի․ արդյո՞ք  պատկերացնում ենք սպասվող աղետի մասշտաբները»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Շատ ենք խոսում այն մասին, թե ինչ կփոխվի, երբ այս իշխանությունը հեռանա, որքան կարևոր է իշխանափոխությունը։ Բայց եկեք մի պահ սառը հայացքով նայենք հակառակ սցենարին՝ ի՞նչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը, եթե 2026 թվականի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին հաջողվի վերարտադրվել։ Արդյո՞ք մենք պատկերացնում ենք սպասվող աղետի մասշտաբները»։

Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային

Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի, նոր տնօրեն, գեներալ-մայոր Ռոման Գոֆմանի՝ Թուրքիայի վերաբերյալ «միջուկային» առաջարկը մեծ արձագանքի է արժանացել:

Ըստ հրապարակումների՝ Գոֆմանը դեռ 2019-ին մագիստրոսական աշխատանքի շրջանակում առաջարկել էր, որ Իսրայելը տարածաշրջանային հավասարակշռություն ապահովելու համար միջուկային մարտագլխիկներ վաճառի Թուրքիային, ինչպես նաև Եգիպտոսին և Սաուդյան Արաբիային։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրամանով վերջինիս «Մոսադ»-ի ղեկավարի պաշտոնին նշանակումը ներքին լուրջ քննադատությունների է արժանացել։ Քննադատները նշել են, որ Գոֆմանը չունի հետախուզական փորձ և կարող է վտանգել ծառայության աշխատանքը։ Նշվում է նաև, որ Գոֆմանը նախկինում ներգրավված է եղել վիճահարույց գործողությունների մեջ, որոնց թեման կրկին գլուխ է բարձրացվել նրա նշանակման ֆոնին։ Գեներալ-մայորը պաշտոնը կստանձնի հունիսի 2-ից:

Ermenihaber

Ի՞նչ անելիք ունեն իշխանությունները մշակույթի ոլորտում


Աշխարհի որեւէ պետության իշխանությունների համար ամենից կարեւոր ուղղություններից մեկը թերեւս մշակութային քաղաքականությունն է, որոնք նրանք վարում են թե երկրի նե…

Եվրոպական երկրների կողմից Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու որոշումները ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հանգեցնող միտումնավոր քայլ է․ ՌԴ ՊՆ

Եվրոպական երկրների կողմից Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու որոշումները ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հանգեցնող միտումնավոր քայլ է․ ՌԴ ՊՆ | Armat Media

«Ոչ մի ուժ իրավունք չունի սպառնալու Թուրքիային և նրա նախագահին»․ Էրդողան

«Ոչ մի ուժ իրավունք չունի սպառնալու Թուրքիային և նրա նախագահին»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անթույլատրելի են Թուրքիայի և նրա ղեկավարության հետ «սպառնալիքների լեզվով» խոսելու փորձերը։

Անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ իր և Թուրքիայի հասցեին ուղղված քննադատությանը՝ Էրդողանն ասել է. «Կրկին հիշեցնում եմ մանկասպաններին, որոնք հարձակումներ են գործում իմ և մեր երկրի դեմ․ Թուրքիայի Հանրապետությունը սովորական պետություն չէ։ Ոչ մի ուժ իրավունք չունի սպառնալու Թուրքիային և նրա նախագահին։

«Թող ոչ ոք մեր զսպվածությունն ու ողջամտությունը թուլություն չհամարի։ Մենք թույլ չենք տա որևէ մեկին սխալվել այս հարցում։ Նրանք, ովքեր կարծում են, որ կարող են ստրկացնել այս ժողովրդին, պետք է իմանան՝ մենք ուժ և վճռականություն ունենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում սարեր շարժենք», – ասել է Էրդողանը։