«Ոչ մի ուժ իրավունք չունի սպառնալու Թուրքիային և նրա նախագահին»․ Էրդողան

«Ոչ մի ուժ իրավունք չունի սպառնալու Թուրքիային և նրա նախագահին»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անթույլատրելի են Թուրքիայի և նրա ղեկավարության հետ «սպառնալիքների լեզվով» խոսելու փորձերը։

Անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ իր և Թուրքիայի հասցեին ուղղված քննադատությանը՝ Էրդողանն ասել է. «Կրկին հիշեցնում եմ մանկասպաններին, որոնք հարձակումներ են գործում իմ և մեր երկրի դեմ․ Թուրքիայի Հանրապետությունը սովորական պետություն չէ։ Ոչ մի ուժ իրավունք չունի սպառնալու Թուրքիային և նրա նախագահին։

«Թող ոչ ոք մեր զսպվածությունն ու ողջամտությունը թուլություն չհամարի։ Մենք թույլ չենք տա որևէ մեկին սխալվել այս հարցում։ Նրանք, ովքեր կարծում են, որ կարող են ստրկացնել այս ժողովրդին, պետք է իմանան՝ մենք ուժ և վճռականություն ունենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում սարեր շարժենք», – ասել է Էրդողանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *