
Դիլիջանի բնակիչներին մտահոգում է, որ քաղաքի մշակույթի պալատի վերանորոգումը կիսատ է մնացել եւ ներկայում չի շարունակվում։ Քաղաքի կենտրոնում հառնող շենքում նորո…
Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-16:00-ն, կդադարեցվի Արցախի 4-րդ նրբանցքի., Թեյշեբաինի, Նորագավիթի 1-14-րդ փողոցների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լեհաստանի վարչապետը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի «հավատարիմությունը» Եվրոպայի պաշտպանությանը
Լեհաստանի վարչապետը կասկածի տակ է դրել, թե արդյոք ԱՄՆ-ն «հավատարիմ» կլինի ՆԱՏՕ-ի հանդեպ իր պարտավորությանը՝ պաշտպանելու Եվրոպան Ռուսաստանի հարձակման դեպքում, և կոչ է արել ԵՄ-ին դառնալ «իրական դաշինք» մայրցամաքը պաշտպանելու հարցում։ Դոնալդ Տուսկը Financial Times -ի հետ զրույցում նշել է, որ Եվրոպայի «ամենամեծ և ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է լինել այնքան հավատարիմ, որքան նկարագրված է ՆԱՏՕ-ի պայմանագրերում», քանի որ զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել դաշինքի անդամի վրա «ամիսների ընթացքում»։
Լեհ առաջնորդի անսովոր հայտարարությունն արտացոլում է Եվրոպայում աճող անորոշությունը նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից և մայրցամաքի պաշտպանության նկատմամբ տատանվող հանձնառությունից հետո։
«Ամբողջ արևելյան թևի համար, իմ հարևանների համար… հարցն այն է, թե արդյոք ՆԱՏՕ-ն դեռևս այն կազմակերպությունն է, որը պատրաստ է, քաղաքականապես և նաև լոգիստիկորեն, արձագանքել, օրինակ՝ Ռուսաստանի դեմ, եթե նրանք փորձեն հարձակվել», – նշել է նա։
Տուսկը հավելել է, որ ԱՄՆ-ի գլխավորած պաշտպանական դաշինքի որոշ անդամներ «ձևացրել են, թե ոչինչ չի պատահել», երբ անցյալ տարի մոտ 20 ռուսական անօդաչու թռչող սարքեր խախտել են Լեհաստանի օդային տարածքը։
«Եթե ուզում եք ունենալ իրական դաշինք՝ ոչ միայն թղթի վրա, ձեզ անհրաժեշտ են իրական գործիքներ և իրական ուժ, երբ խոսքը վերաբերում է պաշտպանական գործիքներին և երկրից երկիր զինվորականների շարժունակությանը և այլն։ Սա այսօրվա համար շատ գործնական խնդիր է», – նշել է նա։
Ձերբակալվել է զինվորական, որը $400 հազար էր վաստակել Մադուրոյի դեմ գործողությունում խաղադրույք կատարելով. ABC News
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին և Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին։
Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման համար կարևոր ժամանակահատվածում։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը ներկայումս գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա, և համոզմունք հայտնել, որ այն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի։ Երկրի ղեկավարը շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սերտ երկխոսության փաստը, միաժամանակ ընդգծել վերջինիս անառարկելի դերը խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը, այդ թվում՝ անվտանգության, վետերանների հետ կապված հարցերում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության և բռնության դեմ պայքարում։
.jpg)
Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահի ջերմ ողջույնները, ընդգծել, որ իր երկիրը շարունակելու է լինել Հայաստանի կողքին՝ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ խաղաղության օրակարգի առաջմղման։ Ալիս Ռուֆոն և Օրոր Բերժեն պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու հայաստանյան գործընկերների հետ կապերը և կիսվելու վերոնշյալ ոլորտներում իրենց փորձով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցության շուրջ։
ՀՀ-ում Կիպրոսի դեպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի միասնականության մասին՝ հակամարտության ֆոնին
Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ՀՀ-ն չունի որևէ տարածքային նկրտում․ Նարեկ Կարապետյան
Մեր պահանջը Հայոց ցեղասպանության ճանաչումն է․ Միացյալ Նահանգները ճանաչել է այն, սադրա՞նք է դա, Ֆրանսիան ճանաչել է, սադրա՞նք է դա․ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
«Մեզ պետք է, որ վաղ թե ուշ Թուրքիան ճանաչի հայերի կոտորածը»,- ասաց նա։
«Մենք, իհարկե, պետք է տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ հարևանների հետ, բայց դա պետք է չլինի արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով»,- հավելեց Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերություններն իրենք պատրաստ են վերականգնել առանց նախապայմանների, բայց «մենք թուրքական հասարակության հետ ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք»։
«Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ՀՀ-ն չունի որևէ տարածքային նկրտում։ Հայոց ցեղասպանության ճանաչումն արդարության վերականգնում է»,- ասաց նա։
Հունաստանը մինչեւ տարեվերջ եվրոգոտում պետպարտքի գծով 1-ին տեղը կզիջի Իտալիային. Reuters
Ցեղասպանությունը շարունակվում է բռնազավթված Արցախում՝ սպիտակ ցեղասպանության տեսքով․ Չալաբյան
Ցեղասպանությունը պատմական հիշողություն չէ լոկ․ այն, ցավոք, շարունակվում է, բռնազավթված Արցախում՝ տեղի ունեցող մեշակութային ոճրագործությունների ու սպիտակ ցեղապսանության տեսքով․ լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշել է, որ պետք է շարունակել պայքարը՝ ունենալու համար ուժեղ պետություն, որ կկանխարգելի հետագա ցեղասպանությունները։
«Ցեղասպանի ձեռքը նույնն է, հիմա էլ չի հանդարտվել, ուստի պետք է կարողանանք դառնալ միասնական ազգ, բռնենք այդ ձեռքն ու կոտրենք այն»,- ասել է նա։
