
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Կիպրոսցիներն ու հայերը միավորված են ընդհանուր պատմական փորձառություններով։ Ճշմարտության, արժանապատվության ու արդարության ձգտման վրա հիմնված Կիպրոսի և Հայաստանի ժողովուրդների միջև կայուն համերաշխությունը մնում է անսասան»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։