«Մեկուսարանի տեղը գիտի, թող գնա, մի հատ էլ այնտեղ իր առաջարկը ներկայացնի»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

«Մեկուսարանի տեղը գիտի, թող գնա, մի հատ էլ այնտեղ իր առաջարկը ներկայացնի»․ Աննա Գրիգորյան

«Այս պրոցեսների համատեքստում է նաև, որ կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին և Սամվել Կարապետյանին։ Ափսոս, չհասցրեցի ելույթ ունենալ, երբ ինքը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) այնտեղ էր, ես առաջարկ պիտի իրեն անեի»,- ճեպազրույցի ժամանակ, շարունակելով թեման, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Մեկուսարանի տեղը գիտի, ԱԱԾ-ի տեղը գիտի, եթե ինքը այդքան համարձակություն ունի, թող գնա, մի հատ էլ այնտեղ իր առաջարկը ներկայացնի»,- ասել է ընդդիմադիր գործիչը՝ նշելով, որ ինքը գիտի առաջարկի պատասխանը։

«Շիրակ»-ը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար առաջադրել է Հարություն Վարդանյանի թեկնածությունը

Առաջիկայում կայանալիք ՀՖՖ Գործադիր կոմիտեի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար առաջադրել է Գյումրու «Շիրակի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։

2025-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․8%-ով

2026 թ․ երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3 տրլն 379 մլրդ 757 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տրլն 71 մլրդ 652.6 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․8%-ով։

2026 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 1 մլն 87 հազ. 578 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 994 հազ. 867 ՀՀ դրամի համեմատ։

Սիրուշոն ազդարարել է «Պրեգոմեշ մթերք 2» հավաքածուի թողարկման մասին


Սիրուշոյի Pregomesh ապրանքանիշը պատրաստվում է ներկայացնել «Պրեգոմեշ մթերք» հավաքածուի երկրորդ ալիքը։ Այս տարվա օգոստոսին թողարկված անակնկալ կախազարդերի շարքը…

Ինչ ուզում եք արեք, երկու վախը մի մահ, ոչ ուղիղ իմաստով. Դավիթ Ղազինյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեք կարողանում գերիների հարց լուծել, ուրեմն դիվանագիտական մեկուսացման մեջ է ՀՀ-ն, կամ բավարար քաղաքական կամք չունեք. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ10:56

«Ֆրանսիական Նիցցան պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին»․ Մանե Թանդիլյան

«Ֆրանսիական Նիցցան պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս օրերին, երբ Հայաստանի գլխավոր դիվանագետն Ազգային ժողովի բարձր ամբիոնից լղոզում ու փաստացի օրակարգից դուրս է մղում Բաքվի բանտերում խոշտանգվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը, աշխարհի տարբեր ծայրերում շարունակում են պայքարել մեր հայրենակիցների ազատության համար։
     Ֆրանսիական Նիցցան պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին՝ ի կատարումն քաղաքապետ Էրիկ Սիոտիի ավելի վաղ տրված խոստման։ Նա ընդգծել է, որ մեր հայրենակիցների լուսանկարները շարունակելու են մնալ քաղաքապետարանի ճաղավանդակներին՝ որպես մշտական ահազանգ նրանց ճակատագրի մասին։
     Սա անչափ հուզիչ ու երախտագիտության արժանի քայլ է, բայց միաժամանակ՝ ծանր հակադրություն պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վարած քաղաքականությանը։
     Մեր գերիների վերադարձի հարցը փակված չէ։ Խորին շնորհակալություն Նիցցային՝ մարդկայնության, արժանապատվության և սկզբունքայնության համար»։

Adnkronos. Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվում առաջարկվող բյուջեի դեմ

Իտալիայում պետական բյուջեի նախագծի դեմ համազգային համընդհանուր գործադուլ է անցկացվում։ Այն հայտարարել է Իտալիայի աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (CGIL), որը Հռոմի կենտրոնում…

Հայաստանի պետական պարտքը 2018թ․–ից աճել է 1,7 անգամ, ոչ թե երկու անգամ, ինչպես պնդում է ընդդիմությունը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թվականից ի վեր երկրի պետական պարտքն աճել է 1,7 անգամ, այլ ոչ թե երկու անգամ, ինչպես պնդում է ընդդիմությունը։

«Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 6,6 անգամ, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ 5,8 անգամ։ Ընդ որում, նրանց կառավարման շրջանում, օրինակ, չի եղել COVID-19 համավարակը, երբ երկրի տնտեսությունը փաստացի կանգ էր առել», — նշել է Փաշինյանը ուրբաթ խորհրդարանի նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ունեցած եզրափակիչ ելույթում։

Նրա խոսքով՝ ներկայիս պետական պարտքի մի մասը կապված է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս — Հարավ» ավտոմայրուղու շինարարության հետ։ Վարչապետն ընդգծել է, որ համապատասխան վարկային պարտավորությունները ստանձնվել էին դեռ նախորդ իշխանությունների կողմից, իսկ ներկայիս կառավարությունը շարունակում է նախագծի իրականացումը։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ իր կառավարությունը հետ է գնել նախկինում թողարկված ավելի թանկ եվրապարտատոմսերը և ներգրավել ավելի էժան փոխառու միջոցներ։

Վարչապետի պնդմամբ՝ պետական պարտքի աճը բազմապատիկ արտահայտությամբ հաջողվել է կրճատել 3–3,5 անգամ՝ նախորդ ժամանակահատվածների համեմատ։

Պետական պարտքի մասին

Ինչպես սեպտեմբերին հայտարարել էր Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5,30 տրլն դրամի համեմատ։ Դոլարային արտահայտությամբ պետական պարտքը կազմել է $13,9 մլրդ։

Նոյեմբերի սկզբին Ֆինանսների նախարարության ղեկավարը նշել էր, որ 2027 թվականին պետական պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն 417 մլրդ դրամ, կամ բյուջեի ընդհանուր ծախսերի 10,2%-ը, եկամուտների 11,6%-ը և ՀՆԱ-ի 3,1%-ը։ Նշված գումարում ներառված են նաև արժույթի փոխարժեքի հնարավոր տատանումների հետ կապված ռիսկերը։

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը։

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 45%-ի։

Հայկական պատվիրակությունը Վանում մասնակցում է միջազգային ցուցահանդեսի․ Ermenihaber

Թուրքիայի Վան քաղաքում մեկնարկել է «Արևելյան Անատոլիայի զբոսաշրջության և ճանապարհորդությունների» 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է 4 երկրի 92 ընկերություն։ Ցուցահանդեսին մասնակցել են Իրաքից, Հայաստանից, Կիպրոսից և Իրանից. գրում է Ermenihaber-ը։

Ցուցահանդեսին Հայաստանն առանձին տաղավարով ներկայացված է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությանը կից գործող զբոսաշրջային գործակալությունների պատվիրակության կողմից։ Քառօրյա ծրագրի շրջանակում հայ մասնագետներին ներկայացվել է Վանի պատմամշակութային ու բնական ժառանգությունը, խոհանոցը, հյուրանոցային և զբոսաշրջային հնարավորությունները։ Անցկացվել են գործարար հանդիպումներ՝ զբոսաշրջային հոսքերի ավելացման, համագործակցության ընդլայնման և նոր շուկաների ձևավորման շուրջ։

Վանում անցկացվող միջոցառմանը մասնակցում են տարբեր քաղաքների և երկրների ընկերություններն ու ներկայացնում իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Հայկական պատվիրակությանը հատուկ ընդունելություն է կազմակերպել Վանի առևտրի և արդյունաբերության պալատը (Van TSO)։ Պալատի վարչության անդամ Թուրան Ավջըն ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ առանձին ողջույնի խոսք է հղել Հայաստանի պատվիրակությանը՝ ընդգծելով Հայաստանի հետ կապերի և համագործակցության կարևորությունը։

Ավջըն նշել է, որ Վանի առևտրի և արդյունաբերության պալատը 2017-ից ի վեր բազմաթիվ այցեր է կազմակերպել Հայաստան և տարբեր ուղղություններով համագործակցություն հաստատել։

«Վանի առևտրի և արդյունաբերության պալատի անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը։ Վերջին անգամ Հայաստան ենք այցելել սեպտեմբերին։ Հայաստանը մեզ համար շատ կարևոր է։ Քրդստանը շատ կարևոր է։ Իրանը ևս շատ կարևոր է»,- նշել է Ավջըն։

Նա նաև նշել է, որ հարևան շրջանների հետ առևտրային և մշակութային կապերը պետք է հիմնված լինեն ոչ միայն տնտեսական ցուցանիշների, այլև փոխըմբռնման, վստահության և երկարաժամկետ բարեկամության վրա։ Ավջըի խոսքով՝ պալատը շարունակական աշխատանքներ է տանում տարածաշրջանի տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Ավջըն նաև ընդգծել է, որ այս տարի 15-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսը Վանի զբոսաշրջային և տնտեսական ներուժը միջազգային հարթակում ներկայացնելու կարևոր հնարավորություն է։

«Lրիվ տեղին է, որ սկսի ընդդիմության նախապայմանները կատարել»․ Հովհաննես Խուդոյան

«Lրիվ տեղին է, որ սկսի ընդդիմության նախապայմանները կատարել»․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ «խաղաղության» հասնելու համար Նիկոլը Ադրբեջանի բոլոր նախապայմանները սիրահոժար կատարում է, ու հիմա էլ ընդդիմության ձայներ է մուրում, լրիվ տեղին է, որ սկսի ընդդիմության նախապայմանները կատարել, օրինակ սկսի քաղբանտարկյալների ազատ արձակումից»: