
«Ուժեղ հայաստան»-ի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրել է. «Արժանապատի՜վ հայրենակիցներ,
Հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին և այն վստահությանն ու քվեներին, որը տվել եք մեր ուժին։
Հստակ և ուղիղ հայտարարում եմ՝ որպես ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ինձ տրված մանդատով Ազգային ժողովում ՉԵ՛Մ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԱԼԻԵՎՅԱՆ Սահմանադրության նախագծի օգտին:
Դրանով պաշտպանելու եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ազգային արժանապատվությունն ու ինքնությունը»։