Ինչու են վախենում Սամվել Կարապետյան անձնանունից

Ասում են, թե ՔՊ-ն մտավախություն ունի, որ կարող է պարտվել հունիսի 7-ին։ Նույնիսկ կասկած էր շրջում, թե պարտությունից խուսափելու համար կարող են Մոլդովայի օրինակով՝ չգրանցել ռուսամետ ուժերին։ Սակայն ՔՊ-ն գնացքից ցատկելու խիզախություն չունի և գնում է մանր քայլերով, դանդաղ շտապելով։

Ապրիլի 7-ին ԱԺ հրատապ նիստում Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարվեցին: Փոփոխությամբ՝ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր, արտահայտություններ։

Ընդդիմությունը քննադատեց այս փոփոխությունները։ Հանրային խոսույթում տարածված գնահատականն այն էր, թե նախագիծն ուղղված էր հատկապես Սամվել Կարապետյանի դեմ, քանի որ նրա առաջնորդած դաշինքը կոչվելու էր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։

Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյան անձնանունից։ Եվ ի՞նչ կլիներ, եթե այս անունը մնար դաշինքի անվան մեջ։

Լավատեսները կարծում են, թե ԸՕ այս փոփոխությունը չի անդրադառնա ընդդիմադիրների շանսերի վրա, և նրանք գուցե կհաղթեն հունիսի 7-ին, եթե հաստատապես կանգնեն անկախության ու ժողովրդավարության դիրքերում։ Լավատեսորեն ենթադրելի է նաև, որ այս փոփոխությունից հետո ասպարեզից դուրս կմղվեն ապաքաղաքական, անձնակենտրոն, պոպուլիստական միավորները, առաջին հերթին՝ ՔՊ-ն, տեղ կբացվի գաղափարական, քաղաքական, մշակութային բանավեճերի համար։ Սակայն ընդդիմադիրների բուռն արձագանքն ու ցույցերը նաև հոռետեսական ենթադրությունների տեղիք են տալիս։

Նախքան կալանավորվելը՝ Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չէր, գործարար ու բարերար էր, ժողովուրդը նրան ճանաչում էր որպես հաջողակ գործարար, առատաձեռն բարերար։ Նրա բարձր վարկանիշը ցույց է տալիս, որ մարդիկ սիրում են, հարգում, վստահում հաջողակ գործարարին, բարերարին՝ անկախ քաղաքացիությունից։ Այսինքն՝ նրա ներկայիս բարձր վարկանիշը պայմանավորված է նախևառաջ գործարարի և բարերարի բարի համբավով։

Տրամաբանական է, որ եթե դաշինքը ժողովրդին ներկայանար Սամվել Կարապետյանի անունը ներառելով, ապա շատ քվե կարող էր ստանալ, գուցե նաև հաղթել։ Ուստի՝ պրագմատիկ որոշում էր նրա անունը դաշինքի անվան մեջ ներառելը։

Կա նաև քաղաքակրթական խնդիր։ Վերջին տարիներին Կրեմլի հակահայ քայլերի արդյունքում, ռուսամետ քաղաքական գործիչների վարկանիշը նվազում է։ Օրեր առաջ, Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ բարկացավ Փաշինյանի վարքի վրա, հանդիմանեց նրան։ Այս հայտարարությունը բավարար հիմք է նրա ռուսամետությունն ապացուցելու համար։

Եվ այս հայտարարությանն անմիջապես հաջորդեց ԸՕ փոփոխության նախաձեռնությունը։ ՔՊ-ն չէր կարող այսպես կոպիտ կտրել իր գլխավոր մրցակցի դաշինքի անունը, ենթադրաբար՝ նվազեցնել նրա հաղթելու շանսը, եթե չունենար ապացույց, որ Սամվել Կարապետյանը ռուսական շահերի ջատագով է։ Եվ հիմա՝ եթե որևէ միջազգային դիտորդ հարց տա, թե ընտրություններից 2 ամիս առաջ ինչո՞ւ այսպիսի կոպիտ քայլ արեցիք մրցակցի դեմ, ապա ՔՊ-ն կարող է մատնացույց անել Կարապետյանի ռուսամետ հայտարարությունը և արդարացնել ԸՕ փոփոխությունը։

ԸՕ-ում այս նոր փոփոխությունը կարող է անդրադառնալ նաև «Հայաստան» անվան վրա, քանի որ արգելվելու է նաև պետության անունն օգտագործել կուսակցության կամ դաշինքի անվան մեջ։ Այսպիսով՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումից կմնա միայն «Ուժեղը»։

Կարճ ասած՝ ապրիլի 7-ի ԸՕ փոփոխությունը անսպասելի հարված էր ընդդիմադիր այն միավորներին կամ դաշինքներին, որոնք իրենց առաջնորդների անվան ու բարձր վարկանիշի շնորհիվ հույս ունեին շատ ձայն հավաքել, գուցեև հաղթել հունիսի 7-ին։ Հետևաբար՝ մրցակիցները նոր մարտավարություն պետք է կիրառեն, որ շահագործեն իրենց առաջնորդի բարձր հեղինակությունը և հասնեն արդյունքի։

Թաթուլ Մկրտչյան

Լավրովն ու Արաղչին քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունները Իսլամաբադում:

«Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրադարձությունների զարգացման և Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի եւ ԱՄՆ – ի բանակցությունների շուրջ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փաշինյանը նախաճաշեց գործարարների հետ, առաջադրումները սկսեցին, նստացույց՝ Դավիթի համար․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 13-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ որոշումը: «ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի այդ որոշման դեմ»,– նշում են Դատախազությունից։ Փաստաբան Արա Զոհրաբյանը դեռ ապրիլի 10-ին հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել է խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու բողոքը, ուստի այդ արգելքը ենթակա է վերացման։ Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի էր դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել էր նրա ելքը Հայաստանից: Փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Գարեգին Երկրորդի հրավերով պետք է Եպիսկոպոսաց ժողով տեղի ունենար, որը կայացավ առանց նրա ներկայության։ Բացակայելու արգելքի պատճառով Գարեգին Երկրորդը չկարողացավ մեկնել Վրաստան և ներկա լինել համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների հետ` Սամվել Ալեքսանյան, Կարեն Վարդանյան, Ռալֆ Յիրիկյան և այլք։ Փաշինյանը նշել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 000 աշխատատեղ։ «Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, դրանք դուք եք ստեղծել, իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են և որոշակի միջավայր ստեղծել։ Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25 000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է»,- ասել է նա։ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը, ինչը նաև ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված։ Նա կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը, որ հնարավոր լինի աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել։ Կառավարության ղեկավարը խոշոր գործատուներին խնդրել է մի փոքր բարձրացնել աշխատավարձերը, եթե դրանք, այսպես ասած, «եզրային սահմաններում են», որպեսզի ավելի շատ քաղաքացի կարողանա օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։ «Եթե աշխատավարձը, օրինակ, 195 կամ 197 հազար է, ապա շնորհակալ կլինենք, եթե այդ եզրային վիճակների հանդեպ մեր գործատուները մի քիչ ավելի ուշադիր լինեին»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս փուլում համակարգում ընդգրկված են 200 հազարից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման խթանմանը՝ Փաշինյանը նշել է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է նրան, որ աշխատունակ մարդն իր ապրուստը, բարեկեցությունը պետք է ապահովի աշխատանքի միջոցով։ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան, ինչպիսին հիմա է։

Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր Պետեր Մադյարին շնորհավորել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ «Իմ սրտանց շնորհավորանքն եմ փոխանցում Մադյարին և հունգարացի ժողովրդին։ Այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը»,- գրել է Փաշինյանը X-ում։ Հիշեցնենք` երեկ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։ Քվեների 98,9 տոկոսի հաշվարկը ցույց տվեց, որ Պետեր Մադյարի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 53,7 տոկոսը, ինչը նշանակում է, որ այդ քաղաքական ուժը ստանում է խորհրդարանի 199 տեղերից 138-ը։ Այս ընտրություններով Հունգարիայում կավարտվի Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարումը․ նա Հունգարիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից, հենց նրա օրոք Հունգարիան 2012 թվականին Ադրբեջանին արտահանձնեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ով Բաքվում հերոսացվեց, իսկ Օրբանն անգամ ներողություն չխնդրեց հայ ժողովրդից։ Ավելին՝ նա հայտարարել էր, որ եթե Սաֆարովի փոխարեն որևէ հայ լիներ, ապա ինքը նույն կերպ կվարվեր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գյումրին ՔՊ չի ընտրելու, տիրադավ եպիսկոպոսը փոշմանել է, ԵՄ դիտորդները զվարճանքի վայրերում են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ականատեսների հարցաքննելու համար քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում։ Ինչ որոշում կկայացնի կոմիտեն՝ վերոնշյալ օրը եկեղեցում մոտ 5 տասնյակ քաղաքացիներին կկանչեն հարցաքննության, և հատկապես այն անձանց, ովքեր ինքնակամ հայտարարել են, որ հարցաքննեն իրենց, կհետևենք քննության ընթացքին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանին իշխանությունները դիտարկում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում «գործուղելու» տարբերակով։
Ըստ նույն աղբյուրների՝ իշխանությունները փորձում են ֆեդերացիա ուղարկել մի անձի, ով կկարողանա փրկել խորացող ճգնաժամային իրավիճակը հայկական ֆուտբոլում։
Այս ֆոնին առավել արդիական է դառնում հարցը՝ ո՞վ է այսօր ղեկավարում ՀՖՖ-ն, և ինչու է նրա շուրջ դժգոհությունը չի մարում։

Այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում է Արմեն Մելիքբեկյանը, ով այդ պաշտոնում է 2019 թվականից։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ ԵՄ դիտորդները, իրենց առաքելությունը թողած, ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում։
Անգամ լուրջ միջադեպեր գրանցելիս ծածկադմփոց են անում, որպեսզի ստվեր չգցեն կեղծ խաղաղության վրա։

Մեր տեղեկություններով, փետրվարի 24-ին Շորժայի մոտակայքում դիտորդները հայտնվել են կրակահերթի տակ, երկու մեքենայով սահմանը հսկելու ընթացքում նրանց վրա կրակ են բացել, ընդ որում՝ դիտորդները կրել են նախատեսված տարբերանշաններ եւ ադրբեջանական կողմին նախապես տեղեկացրել իրենց այցի մասին։ Տուժածներ չեն եղել, առաքելության անդամներն անմիջապես վերադարձել են իրենց մեքենաները, զեկուցել միջադեպի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններին։ Սակայն այս մասին որեւէ կողմ հայտարարությամբ հանդես չի եկել՝ վախենալով խաթարել «խաղաղության» գործընթացը։

Ի դեպ, պատմում են, որ դիտորդական խմբի ղեկավար Մ․ Ռիտերի՝ Հայաստանից հեռանալուց հետո մնացած խումբը բարձիթողի վիճակում է հայտնվել, թերեւս հասկանում են, որ իրենց ներկայությունն այլեւս անիմաստ է, եւ սահմանում հսկողության փոխարեն իրենց ժամանակը զվարճանքի կենտրոններում են անցկացնում։

«Հրապարակ» թերթը գրում է․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որոշ տեղեկություններով, «վիզ է դրել»՝ Գյումրիում Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել։

Չնայած նախորդ ընտրություններում նա աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 7-ին նրա թիմը գործելու է Սամվել Կարապետյանի համար։

Ղուկասյանի փեսան, որն այսօր կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ Գյումրու քաղաքապետի տեղակալն է, ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում․ 25-րդն է։ Վարդան Ղուկասյանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հոր մտերիմն է, վերջինս էլ որոշ ժամանակ համայնքապետարանում էր աշխատում։

«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախի թեմի առաջնորդ, տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է մեկուսացած մնալ սեփական հոտից։

Չնայած լուրերին, որ զղջում է Փաշինյանին միանալու համար, սակայն որեւէ քայլ առայժմ չի ձեռնարկում։ Ասում են՝ փորձում է Վեհափառի հետ հանդիպում ունենալ, սակայն մեր աղբյուրները կարծում են, որ այդ հանդիպումը կլինի միայն հրապարակային զղջումից հետո։

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունվարի 23-ին հայտարարվեց, որ Արցախում մնացած վերջին հայերը տեղափոխվել են Հայաստան։ Մասնավորապես, Հայաստան էին եկել 10 հայ եւ 1 ռուս։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստան եկած արցախցիներից մեկը՝ Գ․ Աղայանը, տեղափոխվել էր հոգեբուժարան, սակայն հարազատները նրան տարել են տուն։ Արցախցի Ֆրեդն այս պահին գտնվում է Աղվերանում՝ անտուն մարդկանց խնամքով զբաղվող հաստատությունում է։
«Հրապարակ»-ը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ արցախցիների մի մասին տեղավորելու հարցերով զբաղվել է Կոտայքի մարզպետարանը։ Մասնավորապես, մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Արզականում գտնվող հանգստի գոտու՝ «Հանգստի աշխարհ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ այդ պայմանագրի, հանգստի գոտին ապահովել է 7 անձի կեցություն՝ արցախցիների եւ ուղեկցող անձնակազմի։ Մասնավորապես, այստեղ տեղավորվել են Կամո Հայրապետյանը, Էրիկ Մինասյանը, Ռիտա Ղազարյանը, Վահան Հակոբյանը, Մերուժան Ստեփանյանը, Վլադիմիր Մայթարչյանը եւ Մերուժան Շամիրյանը։ Հյուրանոցի սենյակները վարձակալել են հունվարի 23-ից մինչեւ մարտի 5-ը ժամանակահատվածի համար եւ վճարել 5 մլն 952 հազար դրամ։ Նշված ժամանակահատվածում պայմանագիրը մեկ անգամ երկարաձգվել է։

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական էլիտան սկսել է անձամբ հանդիպումներ կազմակերպել մարզային հեղինակությունների հետ` հասկանալու իրենց շանսերը։ Ասում են՝ Փաշինյանը հրահանգել է նախարարների մակարդակով խառնվել նախընտրական թոհուբոհին:
«Կաբինետներից դուրս եկեք ժողովրդի մեջ, որ երկու ամիս հետո հացին կակա չասեք»,-ըստ աղբյուրի` ասել է վերջինս իր ենթականերին։

Պարզվել է այսօր ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ՊՆ զինծառայողների և վարորդի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Սպիտակի քննչական բաժնի ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ այսօր՝ ապրիլի 8-ին, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «DAF» մակնիշի բեռնատարի վարորդի և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ու մահացածների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բեռնատարը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ալեքսանյանը, իսկ «ՎԱԶ 21014»-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Թաթուլ Տոնոյանը, ինչի հետևանքով վերջինը և նրա ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարմեն Բաբայանը տեղում մահացել են։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տարել են բանտ

Առողջական ծանր վիճակում գտնվող կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին «Նաիրի» հիվանդանոցից կրկին բանտ են տեղափոխել։

Այս մասին հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը վատանալու պատճառով նրան տեղափոխել էին «Նաիրի» ԲԿ։

Հիշեցնեդք, որ դատախազը չի վերացրել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից: Նրա խոսքով՝ երիտասարդի վիճակը մնում է նույնը, անփոփոխ, ծնողների այցելությունը նախկինի պես արգելված է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկները հաստատել են Դավիթի մոտ փակ գանգուղեղային վնասվածքի և ուղեղի ցնցման առկայությունը:

Ըստ էության․ Առողջության ապահովագրության այս համակարգը իշխանությանը քվեներ է բերում․ Գևորգ Գրիգորյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Բժշկի ձայն» նախաձեռնության անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանին:

Նրա հետ խոսել ենք առողջության ապահովագրության, Անահիտ Ավանեսյանի 100 օրն ամփոփելու, ավելի քան 600 հազար քաղաքացու առողջության ապահովագրության համակարգից օգտվելու հայտարարության, շարքային քաղաքացու համար ծրագրի արդյունավետության, համակարգի ներդրմամբ սոցիալական անհավասարության, Անահիտ Ավանեսյանին բանավեճի հրավիրելու, առողջապահության ոլորտում բազմաթիվ խնդիրներով հանդերձ Ավանեսյանի երկարակեցության «ֆենոմենի» և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Մեր իշխանությունը այսօր ուժեղ չի, իրենց ուժը ներում է միայն ուժային կառույցներով ֆիզիկական ճնշման ենթարկել մարդկանց, բանտարկել ընդդիմախոսներին, ծեծել, ձեռքերը բռնել, թքել վրեն։ Իրենք գաղափարապես, բարոյապես, մտավոր ուժգնություն որևէ տեսակի չունեն»,- ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ ներդրված համակարգով սոցիալակն արդարություն չկա։

«Սոցիալական արդարությունը նախատեսում է, որ հարուստը պետք է վճարի աղքատի տեղը, առողջը պետք է վճարի հիվանդի տեղը և այլն, բայց մենք ունենք հստակ երկու ցուցանիշ, որոնցով կարող ենք պնդել և ապացուցել, որ ներդրված համակարգը սոցիալական արդարություն չի բերում, ներդրված համակարգը բերում է քվեներ գործող իշխանությանը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Օրակարգ․ Նիկոլը լեգիտիմացրեց, որ կարևորը պեռաշկի ուտելն է․ Մարինե Պետրոսյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Մարինե Պետրոսյանի հետ զրուցել ենք իր և Հայկ Հովյանի վերջին սկանդալային բանավեճի, դրա ժամանակ հնչած շեշտադրումների, Արցախյան հիմնահարցի, Արցախի կորստի պատճառների ու հետևանքների, Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգի», մտավորականության անտարբերության, սպասվող խորհրդարանական ընտրությունների, դրանցում ճիշտ ընտրություն կատարելու անհրաժեշտության, Փաշինյանի վերընտրության հետևանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մարինե Պետրոսյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց, որ կարևորը պեռաշկի ուտելն է։

«Ես կարծում եմ՝ այո՛, դե մի մասը ընկալեց (Արցախյան հաղթանակն իրենը), բայց մի մասն էլ այո’, մեջը կուտակվել էր: Իհարկե մի որ ժամանակ չէին ամաչում էին, չէ, երբ որ կա բարոյական սկզբունք՝ դու կամաչես ասես, հա, բայց Նիկոլը եկավ և այդ լեգիտիմացրեց այդ բանը, հա, որ կարևորը պեռաշկի ուտելն է։ Ինքը դա զգաց, ինքը հասկացավ, որ դրա վրա կարելի է և դա աշխատեցրեց, հա՝ կարևորը պեռաշկին է»,- կարծում է նա։

Բանաստեղծի խոսքով՝ թուրքերը լավ են հիշում, թե իրենք ինչ են արել։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Արևելքում անինքնասեր ազգերին բանի տեղ չեն դնում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Օրակարգ․ Փաշինյանի խնդիրը բարդանում է․ Սամվել Կարապետյանը չի հայտնվում նրա ծուղակում․ Հակոբ Բադալյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հակոբ Բադալյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցի, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրապարակային հատվածում հնչած շեշտադրումների, Ռուսաստանի սպառնալիքների, գործնականում դրանց կիրառության հավանականության, Հայաստանում տիրող նախընտրական մթնոլորտի, հիմնական ընդդիմադիր դերակատարների աշխատանքի, Փաշինյանի կոմից հանրությանը պատերազմով շանտաժ անելու քաղաքականության, Փաշինյանի ագրեսիվ խոսույթի, Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված հրադադարի, «Թրամփի ուղու» ճակատագրի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հակոբ Բադալյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանի խնդիրը բարդանում է, քանի որ ընդդիմադիր հիմնական դերակատարը՝ Սամվել Կարապետյանը չի հայտնվում նրա ծուղակում։

«Եթե ընդդիմադիր հիմնական առաջատար կամ հաջողության հավակնորդ, հնարավորություն ունեցող ուժերը շարունակեն գործել այն տրամաբանությամբ, որով մինչև հիմա, այսինքն՝ իրենց հիմնական գործընկեր և աշխատանքային ուղղություն դիտարկել հանրությանը և ոչ թե ճակատային դիմադրություն Նիկոլ Փաշինյանի հետ, ապա այս պարագայում կարծում եմ՝ իշխանությանը չի հաջողվի այդ մեկ զամբյուղը ստանալ, մեկ փաթեթը ստանալ, որն իր համար առավել հարմարավետ տարբերակն է: Այստեղ կան մի քանի խնդիրներ․ ես առիթ եմ ունեցել բազմիցս ասելու, որ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական այս կոնֆիգուրացիայում էապես բարդացնում է իշխանության մանևրը՝ այդ «նախկիններ-ներկաներ», հայտնի թալանի հարց և այլն, այդ հայտնի բանաձևերով, որովհետև դա, շատ մեղմ ասած, բարդ է աշխատեցնել Սամվել Կարապետյանի պարագայում, իսկ Կարապետյանն ակնհայտորեն ստանձնել է ընդդիմադիր դաշտում առաջատարությունը։

Եվ հիմա այդ պարագայում ինչպե՞ս պետք է իշխանությունն իր համար հարմարավետ գոտին վերականգնի՝ բոլորին մեկտեղ հավաքելով և փորձելով ներկայացնել, որ Սամվել Կարապետյանն իրականում մյուս ուժերի կամ «նախկինների» այսպես ասած նոր փաթեթավորումն է: Բայց երբ Սամվել Կարապետյանը իր հիմնական աշխատանքային ուղղությունը դիտարկում է ոչ թե Փաշինյանի հետ էդ ճակատային դիմադրությունը՝ առավել ևս իր համար հարմարավետ «ոճով», գիտենք, թե այդ ոճը չակերտավոր ինչպիսին է, այլ աշխատում է հասարակությանը, այդ շատ կոնկրետ հանրությանը հուզող թիրախային ուղղություններով և չի հայտնվում այն ծուղակում, որը փորձում է ստեղծել Նիկոլ Փաշինյանը, այստեղ այդ խնդիրը բարդանում է․ միավորել, ներկայացնել, որ մի զամբյուղ է, մեկն է, բոլորը նույն դեմքով են և այլն:

Եվ եթե կրկնեմ՝ շարունակությունը լինի հենց նույն հետևողականությամբ, հանրության հետ աշխատանքը համարվի գլխավոր ուղղությունը, կարծում եմ՝ այստեղ ընդդիմադիր ուժերի շանսերը բավականին մեծ են»,- ասաց նա:

Քաղաքական մեկնաբանը շեշտեց նաև՝ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը «սնվում է» ագրեսիայով։

Մանրամասները՝ հարցազրույցում․