Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

Նրա տվյալներով՝ հունվարին ծրագրից օգտվել է 415 228 կենսաթոշակառու։ Այսպիսով, տասը ամսվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 163,1 հազարով։

Կոստանյանը նաև նշել է, որ ամսական կտրվածքով աճում է ոչ միայն ծրագրի մասնակիցների թիվը, այլև վերադարձվող գումարի միջին չափը։

Մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը՝ հետվճարի վճարումների վերաբերյալ կենսաթոշակառուների բողոքների մասին, նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ծրագիրը գործում է բնականոն հունով, և գումարների փոխանցման հետ կապված համակարգային խնդիրներ ու ուշացումներ չկան։

Նրա խոսքով՝ նախորդ ամսվա անկանխիկ գնումների դիմաց հետվճարը սովորաբար փոխանցվում է հաջորդ ամսվա 20-ից հետո։ Ընդ որում, նոյեմբերին վճարումները սկսվել են ավելի վաղ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Միասնական սոցիալական ծառայությունը, հոկտեմբեր ամսվա հետվճարի փոխանցումը մեկնարկել է նոյեմբերի 19-ին։ Գործող կարգի համաձայն՝ գումարները փոխանցվում են յուրաքանչյուր ամիս՝ մինչև ամսվա 25-ը։

Կոստանյանը նաև ընդգծել է, որ ծրագրի պայմանները չեն փոխվել։ Հետվճարի չափը կազմում է բանկային քարտերով կատարված համապատասխան անկանխիկ գործարքների գումարի 20%-ը, բայց ամսական ոչ ավելի, քան 10 հազար դրամ։

Ծրագիրը մինչև 2029 թվականը երկարաձգելու պլանների մասին

Կոստանյանի խոսքով՝ իշխանությունները մտադիր են ծրագրի գործողության ժամկետը երկարաձգել ևս երեք տարով։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Փաստաթղթով նախատեսվում է ծրագիրը երկարաձգել 2027 թ.-ի հունվարի 1-ից մինչև 2029 թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Միևնույն ժամանակ, առաջարկվում է պահպանել գործող պայմանները, ներառյալ 20% հետվճարի դրույքաչափը, ամսական 10 հազար դրամ վերադարձի առավելագույն շեմը, ինչպես նաև միջոցների հաշվարկման և փոխանցման մեխանիզմները։

Ծրագրի մասին

Կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների դիմաց գումարի մի մասի վերադարձի ծրագիրը Հայաստանում գործում է 2022 թ.-ի հուլիսի 1-ից։

Սկզբնապես հետվճարի չափը կազմում էր համապատասխան ծախսերի 10%-ը, բայց ամսական ոչ ավելի, քան 5 հազար դրամ։ 2024 թ.-ին դրույքաչափը բարձրացվել էր մինչև 12%, իսկ վերադարձի առավելագույն գումարը՝ մինչև 6 հազար դրամ։

2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի չափն ավելացվել է մինչև 20%, իսկ ամսական վերադարձի առավելագույն գումարը՝ մինչև 10 հազար դրամ։ Ընդ որում, հետվճար չի հաշվարկվում կոմունալ ծառայությունների վճարումների դիմաց։ Ծրագրի գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

Մենք «ալիևյան սահմանադրությանը» կողմ չենք քվեարկելու, ես վստահ եմ՝ ժողովուրդն էլ դեմ կքվեարկի․ Աննա Գրիգորյան

Մենք «ալիևյան սահմանադրությանը» կողմ չենք քվեարկելու․ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Դա ադրբեջանական պահանջ է, ու ես վստահ եմ, որ ժողովուրդը դեմ կքվեարկի։ Հունիսի 7-ին մենք տեսել ենք ընտրության արդյունքները, և այս իշխանությանը չի տրվել սահմանադրական մեծամասնություն։ Ուղղակի Փաշինյանը չի համակերպվում ընտրության արդյունքների հետ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ընդդիմությանն առաջարկել էր, որ ապահովեն անհրաժեշտ 6 ձայնը, որպեսզի «մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի»։

«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ Ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ կքվեարկի, ես հրաժարական կտամ արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե ժողովուրդը կողմ կքվեարկի, ես էլի պաշտոնապես ասում եմ, ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ սա բաց առաջարկ է։

Ֆրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը ուրբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին։

Այս մասին հայտնում է Le Monde թերթը:

Իր խոսքի սկզբում նա խոսել է «երկրում առկա մտահոգությունների համընկնման» և «քայքայման վիճակի» մասին՝ թվարկելով «սոցիալական քայքայումը», պետական ​​ֆինանսների վատթարացումը, քաղաքական քայքայումը, «էկոլոգիական հետընթացը» և միջազգային տարբեր ճգնաժամերը։

«Ես «Ազգային միավորումը» (Rassemblement national) չեմ նույնացնում «Անհնազանդ Ֆրանսիայի» (La France insoumise) հետ», – ընդգծել է նա՝ առանձնացնելով ծայրահեղ աջ կուսակցությունը, որը, ըստ նրա, «իր մեջ կրում է այլատյացության, ռասիզմի և հակասեմիտիզմի ժառանգություն… և վերջին տարիներին արված մի քանի ցուցադրական քայլեր ոչինչ չեն փոխում այդ առումով»։

Նրա թեկնածությունը, որը պաշտոնապես հայտարարվել է այսօր առավոտյան, ըստ էության, Դոմինիկ դը Վիլպենի կողմից նախապատրաստվում էր ավելի քան երկու տարի. մասնավորապես՝ 2025 թվականի հունիսին նա հիմնադրել էր իր շարժումը՝ La France humaniste («Հումանիստական ​​Ֆրանսիա»)։ Ժակ Շիրակի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած քաղաքական գործիչը նաև գիրք է հրատարակել, ակտիվացրել է իր ներկայությունը սոցիալական ցանցերում և բազմաթիվ այցելություններ կատարել երկրի տարբեր շրջաններ։

Արցախից եկանք ադրբեջանցի չդառնալու համար, եկանք՝ այստեղ են դարձնում


Նոյեմբերի 1-ից ներդրված նոր կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի տրամադրման կարգը լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել Արցախից բռնի տեղահանված քաղաքացինե…

Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով․ Լևոն Տեր-Պետրոսյան

Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջեւ հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Ահա սա է նրա կերտած իրական Հայաստանի պատկերը․ գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետևող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը եւ աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա»,- գրել է նա։

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով, գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանին: 

«Մեծ գոհունակությամբ ընթերցեցի Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն խոսույթի վերաբերյալ։ Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Ահա սա է նրա կերտած իրական Հայաստանի պատկերը։

Հուսամ, որ մեր երկրի զարգացումներին հետևող միջազգային իրավապաշտպան կառույցները հավուր պատշաճի կգնահատեն այդ հայտարարությունը և աչք չեն փակի Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները ոտնահարող Փաշինյանի գործելակերպի վրա։

Սրտանց շնորհավորում եմ ժուռնալիստների միությանը այդպիսի հիմնավոր հայտարարության հրապարակման առիթով»,- գրել է նա: 

«Ամիսներ առաջ քպ-ն ընտրական գործընթացի օրինականության հերն անիծեց, հիմա ինչո՞ւ պետք է այլ արդյունք լինի»․ Ռուբեն Մելիքյան

«Ամիսներ առաջ քպ-ն ընտրական գործընթացի օրինականության հերն անիծեց, հիմա ինչո՞ւ պետք է այլ արդյունք լինի»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ինչ-որ ելակետային տվյալներով ինչ-որ բան է տեղի ունենում, և ստացվում է x արդյունքը, ապա նույն ելակետային տվյալներով ինչպե՞ս կարող է y արդյունք ստացվել։
     Ընդամենը 5-6 ամիս առաջ էր – բոլորիս աչքի առաջ՝ քպ-ն ընտրական գործընթացի մրցակցայնության ու օրինականության հերն անիծեց, 60 հազար քաղաքացու քվեն օրը ցերեկով յուրացրեց։ Հիմա երբ ելակետային տվյալները նույնն են (ԿԸՀ կազմ, ուժայիններ և այլն), ինչու՞ պետք է այլ արդյունք լինի։ Ինչո՞ւ պետք է հիմա մրցակցային և օրինական գործընթաց ապահովվի՝ մանավանդ, երբ ալիևը հստակ պահանջում է մեր հաշվին տված խոստումների արագ կատարում»։

«Որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը»․ հարց՝ Աննա Գրիգորյանին (տեսանյութ)

«Որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը»․ հարց՝ Աննա Գրիգորյանին

«Նիկոլ Փաշինյանն այսօր նորից պնդեց իր առաջարկը։ Որևէ պարագայում «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է վերանայել իր դիրքորոշումը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։
     «Մենք Ալիևի Սահմանադրությանը կողմ չենք քվեարկելու»,- ի պատասխան ասաց ընդդիմադիր գործիչը և շարունակեց․ «Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն, իր պատկերացմամբ, գեղեցիկ խաղ է առաջարկել, որ իբր ինքը հեռանում է՝ փորձելով ինչ-որ ձև մոտիվացնել ընդդիմադիր ընտրազանգվածին, որ այդ հարցերը բարձրացնեն, թե ինչու չգնանք հանրաքվեի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա։
     Նա ասում է, որ դրա համար իր քաղաքական ողջ կապիտալը դնում է սեղանի վրա․ իր քաղաքական կապիտալի առանցքը սուտն է։ Եթե մի մարդ քրոնիկ ստախոս լինի, դուք այդ մարդու առաջարկին ո՞նց կվերաբերվեք»։

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան շահագրգռված են Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությամբ. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Դուբլինում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ ընդգծելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը ողջ տարածաշրջանի համար։

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ երկու երկրների միջև կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի կայունության ու բարգավաճման առանցքային նախապայմաններից մեկն է։

Զախարովան շեշտել է, որ դրանում շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

Անդրադառնալով բանակցային ձևաչափին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Երևանի և Բաքվի՝ ուղիղ երկխոսություն վարելու ներկայիս նախընտրությանը, միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում կրկին աջակցել կողմերին օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ։

Մեկնարկում է «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության (PIN) համագործակցությամբ «ՃԱՄՊՐՈՒԿ»…