Ներկայացնելու եմ բոլոր հունգարացիների շահերը. Պետեր Մադյար


Քաղաքականություն


Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցության 45-ամյա առաջնորդ Պետեր Մադյարը Բուդապեշտում ելույթ է ունեցել տասնյակ հազարավոր ցնծացող կողմնակիցների առջև և հայտարարել «կառավարելու պատմական մանդատի» մասին:

Մադյարը խոստացել է ներկայացնել «բոլոր հունգարացիների, այդ թվում՝ արտերկրում բնակվողների շահերը»: Առաջնորդի ելույթը ժամանակ առ ժամանակ ընդհատվել է հավաքվածների բացականչություններով, որոնք վանկարկել են՝ Եվրոպա՛, Եվրոպա՛:

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրատեղամասերի 98%-ում ձայների հաշվարկից հետո Մադյարը և կենտրոնամետ «Տիսա» կուսակցությունը ստացել է խորհրդարանի 199 տեղից 138-ը՝ ձայների երկու երրորդից ավելին: Դա սահմանադրական մեծամասնություն է, որը նրա կառավարությանը մեծ հնարավորություն կտա կատարելու կարևոր օրենսդրական փոփոխություններ ու իրականացնելու իր քաղաքականությունը, հաղորդում է AFP-ն:



«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ Գալջյան


Ավտո


Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ավագանու նիստում անդրադարձել է տրանսպորտի սակագնի փոփոխության թեմայի շահարկումներին։

«Ասում էիք 300 դրամ. մի տարի շարունակ դա էիք ասում և փորձում էիք մարդկանց համոզել, որ սակագինը 300 է դառնալու։ Վերջերս հիշեցի, որ Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ է, հետո հիշեցի, որ ձեր խմբակցության կեսը Ծառուկյանի մոտ է, կեսը Քոչարյանի մաս է, մի մասն էլ ուզում էր «Մեր ձևով» գնար, բայց չստացվեց։ Այդքան խոսող եք, մարդկանց մասին մտածող եք, դուխ ունեք՝ գնացե՛ք ասեք՝ ինչո՞ւ է այդ տրանսպորտը 300 դրամ, այլ ոչ թե 100»,- ասել է Գալջյանը՝ հավելելով, որ չեն կարող այդպես ասել, քանի որ ցուցակից իրենց մեկ վայրկյանում դուրս կթողնեն։



Հյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել Սահմանադրությունում


Քաղաքականություն


Հյուսիսային Կորեան փոփոխություններ է կատարել երկրի Սահմանադրության մեջ՝ փաստաթղթից հանելով Հարավային Կորեայի հետ միավորման մասին բոլոր հիշատակումները։ Բացի այդ, Փհենյանն առաջին անգամ սահմանել է երկրի տարածքային սահմանները, թեև առանց հստակեցնելու, թե հատկապես որտեղով է անցնում Հարավային Կորեայի հետ սահմանը։ Փորձագետներն այս փոփոխությունները դրական են համարում։ Սահմանադրության նոր տարբերակն ունի 168 հոդված՝ բաժանված յոթ գլուխների, գրում է NK News-ը։

2-րդ հոդվածն պատմության մեջ առաջին անգամ սահմանում է պետության տարածքային սահմանները. ԿԺԴՀ-ն հյուսիսում սահմանակից է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը և Ռուսաստանին, իսկ հարավում՝ Կորեայի Հանրապետությանը։ Փաստաթղթում նշվում է, որ Փհենյանը «ոչ մի պարագայում չի հանդուրժի ոտնձգություններ իր տարածքի նկատմամբ»։

Մյուս կարևոր փոփոխությունը Հարավային Կորեայի հետ միավորման հիշատակումից հրաժարվելն է։ Սահմանադրության նախորդ տարբերակում 9-րդ հոդվածը սահմանում էր, որ ԿԺԴՀ-ն ձգտում է «վերամիավորել երկիրը՝ հիմնվելով անկախության, խաղաղ միավորման և մեծ ազգային միասնության սկզբունքների վրա»։

Այժմ այդ հոդվածը հանվել է Սահմանադրությունից. դրանից անհետացել են նաև նախկին առաջնորդներ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի ձեռքբերումների ու նպատակների մասին հիշատակումները։ Հենց նրանց անվան հետ էր կապվում ժողովրդի վերամիավորումը մեկ պետության մեջ։

Սահմանադրության նախորդ տարբերակում ԿԺԴՀ Պետական խորհրդի նախագահը (այդ պաշտոնը զբաղեցնում է Կիմ Չեն Ընը) անվանվում էր պետությունը ներկայացնող «գերագույն առաջնորդ», նշում է Reuters-ը, սակայն այժմ փաստաթղթում նա նշված է որպես «պետության գլուխ»։ Սահմանադրությունն առաջին անգամ պաշտոնապես պետության գլխին դասում է Գերագույն ժողովրդական ժողովից վեր, գրում է Yonhap-ը։

Սահմանադրությունը ԿԺԴՀ-ն նկարագրում է որպես «պատասխանատու միջուկային տերություն» (ինչպես և նախորդ տարբերակում) և Պետական խորհրդի նախագահին անվանում է «միջուկային ուժերի հրամանատար», ինչը նորամուծություն է։



Ուկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչ


Քաղաքականություն


Ուկրաինայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիտորինգային առաքելությունը հայտնում է, որ մայիսի 1-ից ի վեր ռուսական հարվածների հետևանքով երկրում զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 500-ը ստացել են վիրավորումներ։ «Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում ինչպես խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասշտաբները, այնպես էլ ընդամենը մի քանի օրվա ընթացքում թիրախավորված տարածքների ընդգրկումը», – հայտարարել է առաքելության ղեկավար Դանիել Բելը։ Առաքելության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ թվարկված են այն հիմնական հարվածները, որոնք Ռուսաստանը հասցրել է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում։

Մասնավորապես, մայիսի 5-ին ավիառումբերն ընկել են Զապորոժիեի արդյունաբերական թաղամասի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 46-ը՝ վիրավորվել։ Նույն օրը ավիառումբերը հարվածել են Կրամատորսկի կենտրոնին՝ խլելով առնվազն վեց մարդու կյանք, 13-ը ստացել են վիրավորումներ։

Մայիսի 1-ից շարունակվող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան Տերնոպոլում, Ռովնոյում, ինչպես նաև Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Պոլտավայի և Օդեսայի մարզերում։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը օբյեկտներին հասցրել է կրկնակի հարվածներ, և զոհվածների ու վիրավորների թվում կան արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ և փրկարարներ։



Տրանսպորտում ունեցել ենք միջադեպ, հարձակվել են վարորդի վրա. 3 անձ ձերբակալվել է. խստագույնս կպատժվեն. Ավինյան

Նախորդ շաբաթ ես խոսեցի այն մասին, որ մեր հանրային տրանսպորտում վճարումների…

Մեզ մեղադրում են ուրացման մեջ, բայց եթե մենք սա չանենք, ապա խաղաղություն երբեք չի լինելու. Արեգ Քոչինյան

Մենք երեկ վերադարձել ենք Ադրբեջան տեղի ունեցած «խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական 4–րդ հանդիպումից, որը տեղի է ունեցել 20 + 20 ձևաչափով…